Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 47
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.02.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.02.2002
Վավերացման ամսաթից
19.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 փետրվարի 2002 թվականի

թիվ 47

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԻ 1600-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Թողարկել հայոց գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված ոսկյա հուշադրամ` հետևյալ չափանիշներով.

- անվանական արժեքը` 10000 դրամ

- մետաղը` 999 հարգի ոսկի

- կշիռը` 8,6 գ

- տրամագիծը` 22 մմ

- որակը` պրուֆ

- տպաքանակը` 1000 հատ:

2. Հուշադրամի ուրվագծի ընտրության համար հայտարարել մրցույթ:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչությանը` 2-շաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին ներկայացնել առաջարկություն`

ա) սույն որոշման 2-րդ կետում նշված մրցույթի հանձնաժողովի կազմի վերաբերյալ,

բ) սույն որոշման 1-ին կետում նշված հուշադրամի հատման և մատակարարման մրցութային պայմանների ու մրցութային հանձնաժողովի կազմի վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: