Գլխավոր տեղեկություն
Համար
N 51
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.1998-01.02.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.01.22/1
Ընդունող մարմին
Էներգետիկայի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
10.11.1998
Ստորագրող մարմին
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.11.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.02.2000

600.0051.10.11.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 1998 թվականի N 51
քաղ. Երևան

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը և 20-րդ հոդվածի ա) կետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել 1999 թ. հունվարի 1-ից «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՊՓԲԸ-ի կողմից էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության համար սակագինը` 1,18 դրամ/կՎտԺ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2.

Ընդունել ի գիտություն, որ «Հայէներգո» ՊՓԲԸ-ի կողմից բաշխվող ընկերություններին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները սահմանելիս ներառվում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՊՓԲԸ-ի կողմից հաղորդման ծառայության համար սահմանված սակագինը:


ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ`

Վ. Մովսեսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.12.1999, N 43 01.02.2000, N 51
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան