Գլխավոր տեղեկություն
Համար
N 34
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2000-01.03.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.12.26/20(62)
Ընդունող մարմին
Էներգետիկայի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
29.11.1999
Ստորագրող մարմին
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.11.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.08.2013

600.0034.29.11.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 1999 թվականի N 34
քաղ. Երևան

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «ա» կետը և հաշվի առնելով, որ`

 

Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի սեփականատերը

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն է,

 

 Հայաստանի Հանրապետությունում բնական գազի փոխադրման և բաշխման լիցենզավորված

գործունեություններն իրականացնում են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից հիմնադրված

«Տրանսգազ» և «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ները,

 

 բնական գազի փոխադրման և բաշխման լիցենզավորված գործունեություններն իրականացվում

են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող գույքային համալիրով, որը

հանձնված է «Տրանսգազ» և «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ներին` հավատարմագրային կառավարման,

 

 բնական գազի որոշակի չափաքանակի ներկրումը և վաճառքը սպառողներին իրականացնում է

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն,

 

 «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով բնական գազի

որոշակի չափաքանակի ներկրումը և վաճառքը իրականացնում է «Հայգազարդ» ՓԲԸ-ն:

Ինչպես նաև ուսումնասիրելով բնական գազի վաճառքի և ծառայությունների իրականացման

սակագների վերաբերյալ բնական գազի ոլորտում լիցենզավորված գործունեություն իրականացնող

ընկերությունների հայտերը,

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

 

1. Սահմանել`

1.1. Բնական գազի վաճառքի սակագինը`

 

ա) ամսական մինչև 10.0 հազար նխմ սպառում ունեցող սպառողների և բնակչության համար`

51000 դրամ (ներառյալ ԱԱՀ)` սպառված յուրաքանչյուր 1000 նխմ բնական գազի դիմաց.

 

բ) ամսական 10.0 հազար նխմ-ից ավելի սպառում ունեցող սպառողների համար` 79.1 ԱՄՆ

դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)` սպառված յուրաքանչյուր 1000 նխմ բնական

գազի դիմաց:

 

1.2. Բնական գազի փոխադրման սակագինը` 5.783 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)`

փաստացի փոխադրված և բաշխողին («Գազաբաշխիչ» ՍՊԸ) ու (կամ) գազի ստորգետնյա պահեստ-

կայանին հանձնված յուրաքանչյուր 1000 նխմ գազի դիմաց:

 

Ընդ որում`

 

ա) բնական գազի փոխադրման ծառայություն իրականացնող ընկերության (Տրանսգազ» ՍՊԸ)

մասնաբաժինը կազմում է 2.113 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)` փաստացի

փոխադրված և բաշխողին («Գազաբաշխիչ» ՍՊԸ) ու (կամ) գազի ստորգետնյա պահեստ-կայանին

հանձնված յուրաքանչյուր 1000 նխմ գազի դիմաց.

 

բ) բնական գազի փոխադրման ցանցի սեփականության իրավունքից («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ)

ծագող մասնաբաժինը կազմում է 3.67 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)` փաստացի

փոխադրված և բաշխողին («Գազաբաշխիչ» ՍՊԸ) ու (կամ) գազի ստորգետնյա պահեստ-կայանին

հանձնված յուրաքանչյուր 1000 նխմ գազի դիմաց:

 

1.3. Բնական գազի բաշխման սակագինը` 6.126 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)`

փաստացի բաշխված (վաճառված) յուրաքանչյուր 1000 նխմ գազի դիմաց:

 

Ընդ որում`

 

ա) բնական գազի բաշխման ծառայություն իրականացնող ընկերության («Գազաբաշխիչ» ՍՊԸ)

մասնաբաժինը կազմում է 4.195 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)` փաստացի

բաշխված (վաճառված) յուրաքանչյուր 1000 նխմ գազի դիմաց.

 

բ) բնական գազի բաշխման ցանցի սեփականության իրավունքից («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) ծագող

մասնաբաժինը կազմում է 1.932 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)` փաստացի

բաշխված (վաճառված) յուրաքանչյուր 1000 նխմ գազի դիմաց: Սակագների հաշվարկում

տեխնոլոգիական կորուստներն ընդունված են հավասար`

 

 գազի փոխադրման ցանցում` ներկրողից և (կամ) գազի ստորգետնյա պահեստ-կայանից

ընդունված գազի քանակության 3.3 %-ը,

 

 գազի բաշխման ցանցում` փոխադրողից ընդունված գազի քանակության 2.5 %-ը):

 

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1.1 կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված

սակագներում ներառված են բնական գազի ներկրման գործունեության իրականացման ծախսերը`

0.611 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)` փաստացի բաշխված (վաճառված)

յուրաքանչյուր 1000 նխմ բնական գազի դիմաց:

 

3. Հաշվի առնելով, որ`

 

 բնական գազի փոխադրման ցանցի հուսալի և անվտանգ շահագործման տարեկան նվազագույն

ծախսերը կազմում են 2.108 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)` իսկ բնական

գազի բաշխման ցանցի հուսալի և անվտանգ շահագործման տարեկան նվազագույն ծախսերը`

4.762 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ), անկախ ներկրողից կամ փոխադրողից

ընդունած գազի քանակությունից.

 

 «Տրանսգազ» և «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ները ստացել են համապատասխան գործունեության

լիցենզիաներ և դրանց հիման վրա համապատասխան լիցենզավորված գործունեություն են

իրականացնում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի երաշխիքով.

 

 «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն համապարտ պարտավորություն է կրում «Տրանսգազ» և

«Գազաբաշխիչ» ՍՊԸ-ների կողմից լիցենզիայի պայմանների պահպանման համար`

առաջարկել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին կնքել համապատասխան պայմանագրեր «Տրանսգազ»

ՍՊԸ-ի (բնական գազի փոխադրման գործունեության լիցենզիա ունեցող անձ) և «Գազաբաշխիչ»

ՍՊԸ-ի (բնական գազի բաշխման գործունեության լիցենզիա ունեցող անձ) հետ` սույն կետում

նշված անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար:

 

4. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997 թ. օգոստոսի 8-ի թիվ 7 և 1997 թ.

հոկտեմբերի 24-ի թիվ 14 որոշումները:

 

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թ. հունվարի 1-ից:

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ

Վ. Մովսեսյան