«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հուլիսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
9 հուլիսի 2002 թ. |
N 233-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՆԿԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՄԵԹՈԴԻԿԱՆ (ՔԱՄԵԼՍ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Բանկերի սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի «գ» ենթակետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հաստատել «Բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի մեթոդիկան (ՔԱՄԵԼՍ)՝ համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2002 թ. հուլիսի 17 |
Հավելված
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի հուլիսի 9-ի թիվ 233-Ն որոշմամբ |
ԲԱՆԿԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՄԵԹՈԴԻԿԱ (ՔԱՄԵԼՍ)
1. Սույն մեթոդիկայի և դրա հիման վրա ընդունված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերի իմաստով՝ հետևյալ տարրերը, բառերը և արտահայտություններն ունեն ստորև բերվող նշանակությունները.
1.1. Կենտրոնական բանկ - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.
1.2. Ք - Կապիտալի համարժեքություն.
1.3. Ա - Ակտիվների որակ.
1.4. Մ - Կառավարում.
1.5. Ե - Եկամտաբերություն.
1.6. Լ - Իրացվելիություն.
1.7. Ս - Շուկայի փոփոխությունների նկատմամբ զգայունություն.
1.8. նորմատիվային դիսկրետ կապիտալ - համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի մայիսի 31-ի թիվ 147 որոշմամբ հաստատված կանոնակարգ 2-ի (այսուհետև՝ կանոնակարգ 2)՝ կապիտալի համարժեքության նորմատիվների հաշվարկի համար սահմանված կապիտալի մեծությունը հաշվետու օրվա դրությամբ.
1.9. դիսկրետ ընդհանուր ակտիվներ - հաշվետու օրվա դրությամբ հաշվեկշռային ընդհանուր ակտիվների մեծությունը.
1.10. դիսկրետ ընդհանուր կապիտալ - հաշվետու օրվա դրությամբ հաշվեկշռային ընդհանուր կապիտալի մեծությունը.
1.11. ակտիվների դասակարգման կարգ - «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգ» և «ՀՀ տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման կարգ».
1.12. չաշխատող ակտիվներ - համաձայն ակտիվների դասակարգման կարգի՝ հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի, ռիսկային, միջին ռիսկային, բարձր ռիսկային ակտիվներ.
1.13. չաշխատող վարկեր - համաձայն ակտիվների դասակարգման կարգի՝ հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի վարկեր:
2. Գնահատման համակարգը ներառում է վեց տարրեր՝ Ք, Ա, Մ, Ե, Լ, Ս, որոնք գնահատվում են 1-5 միավորներով, որտեղ լավագույն գնահատականը 5-ն է: ՔԱՄԵԼՍ-ով հաշվարկված ամփոփ գնահատականը ձևավորվում է վեց տարրերի միջին թվաբանական արդյունքով (Ս տարրը հաշվարկում ներառվում է 50 տոկոս կշռով): Յուրաքանչյուր տարրի գնահատականը հաշվարկվում է որպես տարրի կազմում ընդգրկված հարաբերակցությունների միջին թվաբանականի (օբյեկտիվ գնահատական) և սուբյեկտիվ կարծիքի գնահատականի միջին թվաբանական:
3. Գնահատումը կատարվում է ամսական կտրվածքով, բանկերի գործունեության ամսական արդյունքների հիման վրա, սուբյեկտիվ կարծիքը գնահատվում է առնվազն եռամսյակը մեկ անգամ:
4. Հարաբերակցությունների կազմը և սահմանաչափերը վերանայվում են տարին մեկ անգամ, մինչև նոր ֆինանսական տարվա սկիզբը` հաշվի առնելով ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների փաստացի ցուցանիշները:
5. Սույն մեթոդիկայի 8-րդ կետի կիրառման նպատակով, եթե բանկի ընդհանուր կապիտալի միջին ամսական մեծությունը փոքր է Կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն չափից, ապա Ք տարրի օբյեկտիվ գնահատականը հավասար է 1-ի:
6. Սույն մեթոդիկայի 8-րդ կետի 1-ին ենթակետի կիրառման նպատակով, եթե 8.1 կետում սահմանված ցուցանիշը բացասական է, ապա բանկի ՔԱՄԵԼՍ ամփոփ ցուցանիշի օբյեկտիվ գնահատականը հավասար է 1-ի:
7. Սույն մեթոդիկայի կիրառման նպատակով տեղերում վերստուգումների ժամանակ ՔԱՄԵԼՍ-ի հաշվարկում կիրառվող բոլոր միջինացված ցուցանիշների փոխարեն հաշվարկում ընդգրկվում են ստուգման արդյունքում ճշտված դիսկրետ տվյալները:
8. Ք - Կապիտալի համարժեքություն
8.1. |
(Ընդհանուր կապիտալ - դասակարգված ակտիվներ)/(ընդհանուր ակտիվներ-դասակարգված ակտիվներ) |
>=12% = 5 |
Բնութագրում է բանկի կապիտալի համարժեքությունը՝ հաշվի առնելով չաշխատող ակտիվների փաստացի ծավալը՝ վերջիններս դիտարկելով որպես հավանական կորուստ: Հավանական կորստում հսկվող և ռիսկային ակտիվները ներառվում են 20, ոչ ստանդարտ ակտիվները՝ 50, միջին ռիսկային ակտիվները՝ 70, կասկածելի և բարձր ռիսկային ակտիվները՝ 100 տոկոս կշիռներով: Հաշվարկվում է որպես ընդհանուր կապիտալի (նորմատիվային դիսկրետ ընդհանուր կապիտալ գումարած ակտիվների հնարավոր կորուստների պահուստաֆոնդ) և չաշխատող ակտիվների (այդ թվում՝ վարկային ռիսկ պարունակող արտահաշվեկշռային հոդվածներ, համաձայն ակտիվների դասակարգման կարգի) տարբերության ու ընդհանուր ակտիվների (դիսկրետ ընդհանուր ակտիվներ և վարկային ռիսկ պարունակող արտահաշվեկշռային հոդվածներ՝ համաձայն ակտիվների դասակարգման կարգի, առանց ակտիվների հնարավոր կորուստների պահուստաֆոնդի նվազեցման) և չաշխատող ակտիվների տարբերության հարաբերություն: | ||
8.2. |
Ընդհանուր կապիտալ (միջին)/ռիսկով կշռված ակտիվներ (միջին) |
>=20% = 5 |
Ն11 տնտեսական նորմատիվ, բնութագրում է ընդհանուր կապիտալի համարժեքության մակարդակն ըստ ակտիվների ռիսկայնության աստիճանի: Ընդհանուր կապիտալը և ռիսկով կշռված ակտիվները վերցված են միջին օրական հաշվարկով: | ||
8.3. |
Հիմնական կապիտալ (միջին)/ռիսկով կշռված ակտիվներ (միջին) |
>=16% = 5 |
Ն12 տնտեսական նորմատիվ, բնութագրում է հիմնական կապիտալի համարժեքության մակարդակն ըստ ակտիվների ռիսկայնության աստիճանի: Հիմնական կապիտալը և ռիսկով կշռված ակտիվները վերցված են միջին օրական հաշվարկով: | ||
8.4. |
Ընդհանուր կապիտալ (միջին)/ընդհանուր ակտիվներ (միջին) |
>14% = 5 |
Բնութագրում է բանկի ընդհանուր վճարունակության մակարդակը: Ընդհանուր կապիտալը և ընդհանուր ակտիվները վերցված են միջին օրական հաշվարկով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի մայիսի 31-ի թիվ 146 որոշմամբ հաստատված կանոնակարգ 3-ի (այսուհետև՝ կանոնակարգ 3) թիվ 3 հաշվետվության: | ||
8.5. |
Բանկի հետ կապված բոլոր անձանց պարտավորությունների հանրագումար/ ընդհանուր կապիտալ (միջին) |
>60%=1 |
Ն42 տնտեսական նորմատիվ, բնութագրում է բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը: Ք տարրի հաշվարկում ներառվում է 50% կշռով: | ||
8.6. |
Ռիսկով կշռված խոշոր պարտապանների պարտավորությունների հանրագումար/ ընդհանուր կապիտալ (միջին) |
>400%=1 |
Բնութագրում է բանկի կողմից տրամադրված խոշոր փոխառությունների ապահովվածությունը սեփական կապիտալով: Ռիսկով կշռված խոշոր պարտավորությունների հաշվարկը կատարվում է համաձայն կանոնակարգ 3-ի թիվ 14 հաշվետվության: Ընդհանուր կապիտալը հաշվարկվում է համաձայն 8.4 կետի: | ||
8.7. |
Կապիտալի համարժեքության սուբյեկտիվ գնահատական |
Գնահատվում է 1-5 |
Գնահատվում է կապիտալի համարժեքության սուբյեկտիվ գնահատման չափանիշների հիման վրա.
| ||
9. Ա - Ակտիվների որակ
| |||||
9.1. |
Դասակարգված վարկեր/վարկային ներդրումներ |
<3% = 5 |
Դասակարգված վարկեր են համարվում չաշխատող վարկերը: Վարկային ներդրումները ներառում են Կենտրոնական բանկում, այլ բանկերում տեղաբաշխված ավանդները, այլ բանկերին, իրավաբանական, ֆիզիկական և բանկի հետ կապված անձանց ու աշխատակիցներին տրամադրված վարկերը: Բնութագրում է վարկային պորտֆելի որակը: | ||
9.2. |
Դասակարգված ակտիվներ/ընդհանուր ակտիվներ |
<2% = 5 |
Դասակարգված ակտիվներ են համարվում չաշխատող ակտիվները (այդ թվում՝ վարկային ռիսկ պարունակող արտահաշվեկշռային հոդվածները): Ընդհանուր ակտիվները ներառում են հաշվետու օրվա դրությամբ հաշվեկշռային ակտիվները և վարկային ռիսկ պարունակող արտահաշվեկշռային հոդվածները՝ համաձայն ակտիվների դասակարգման կարգի, գումարած ակտիվների հնարավոր կորուստների պահուստը (բացառությամբ՝ վարկային ռիսկ պարունակող արտահաշվեկշռային հոդվածների գծով պահուստի): Բնութագրում է ակտիվների պորտֆելի որակը՝ հաշվի առնելով դասակարգված վարկերը, դեբիտորական պարտքերը, արժեթղթերում ներդրումները և վարկային ռիսկ պարունակող արտահաշվեկշռային հոդվածները: | ||
9.3. |
Լրացուցիչ պահուստաֆոնդ/ հիմնական կապիտալ (միջին) |
<2% = 5 |
Բնութագրում է չաշխատող ակտիվների (այդ թվում՝ վարկային ռիսկ պարունակող արտահաշվեկշռային հոդվածները) կապիտալով ապահովվածության աստիճանը: Լրացուցիչ պահուստաֆոնդը ձևավորվում է ամենախիստ պահանջներով՝ 0.02 x ստանդարտ և ոչ ռիսկային ակտիվներ + 0.15 x հսկվող ակտիվներ + 0.2 x ռիսկային ակտիվներ + 0.25 x ոչ ստանդարտ ակտիվներ+ 0.7 x կասկածելի և միջին ռիսկային ակտիվներ + 1 x բարձր ռիսկային ակտիվներ - փաստացի ձևավորված պահուստաֆոնդ: Հիմնական կապիտալը հաշվարկվում է միջին օրական հաշվարկով՝ համաձայն 8.3 կետի: | ||
9.4. |
Ոչ եկամտաբեր ակտիվներ/ընդհանուր ակտիվներ |
<20% = 5 |
Բնութագրում է բանկի ակտիվների որակը՝ հաշվի առնելով դրանցում ոչ եկամտաբեր ակտիվների տեսակարար կշիռը: Ոչ եկամտաբեր ակտիվները հաշվարկվում են՝ ընդհանուր ակտիվներ - վարկային ներդրումների, տեղաբաշխված դեպոզիտների, ֆակտորինգի (առանց 0.5 x հսկվող + ոչ ստանդարտ + կասկածելի) և արժեթղթերում (բացառությամբ՝ ռիսկային, միջին ռիսկային, բարձր ռիսկային արժեթղթերի) կատարված ներդրումների գումարը: Ընդհանուր ակտիվները վերցվում են որպես հաշվետու օրվա դրությամբ հաշվեկշռային ակտիվների և ակտիվների կորուստի պահուստաֆոնդի (առանց վարկային ռիսկ պարունակող արտահաշվեկշռային հոդվածների գծով պահուստի) գումար: | ||
9.5. |
Պահուստ/ դասակարգված ակտիվներ |
>35% = 5 |
Դասակարգված ակտիվներ են համարվում չաշխատող ակտիվները, այդ թվում՝ վարկային ռիսկ պարունակող արտահաշվեկշռային հոդվածները: Բնութագրում է վատորակ ակտիվներին համարժեք պահուստի առկայությունը, ակտիվները հաշվարկի մեջ ներառվում են առանց պահուստաֆոնդի նվազեցման: | ||
9.6. |
Խոշոր ներդրումների հանրագումար/ ընդհանուր ներդրումներ |
<30% = 5 |
«Խոշոր» ներդրումներ են համարվում բանկի միջին օրական կապիտալի 5% և ավելի կազմող ներդրումները (ժամկետային, երկարաձգված, ժամկետանց)՝ տվյալ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված փոխառությունների, ակրեդիտիվների, նրանց պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների հանրագումարը: Ընդհանուր ներդրումները ներառում են հաշվեկշռային ակտիվները, ակրեդիտիվները, նրանց պարտավորությունների դիմաց տրված երաշխիքները, բացառությամբ՝ կանխիկ դրամական միջոցների, թղթակցային հաշիվների և հիմնական միջոցների: Բնութագրում է բանկի ղեկավարության ունակությունը՝ դիվերսիֆիկացնելու բանկի գործունեության ընթացքում առաջացող ռիսկերը: Ա տարրի հաշվարկում ներառվում է 50% կշռով: | ||
9.7. |
Ակտիվների կենտրոնացման աստիճանը |
<0.15 = 5 |
Բնութագրում է ակտիվների ռիսկայնությունն ըստ տնտեսության ճյուղերի ու ներդրման ոլորտների: Ռիսկային է համարվում մեկ կամ մի քանի ճյուղերում ներդրումների կենտրոնացումը: | ||
9.8. |
Դասակարգված և դուրս գրված վարկերի փոփոխությունը ընդհանուր վարկային ներդրումներում |
Հավասար է նախորդ |
Դասակարգված վարկեր են համարվում չաշխատող վարկերը: Բնութագրում է վարկային ներդրումների որակի փոփոխությունը՝ հիմնվելով վատորակ, ինչպես նաև դուրս գրված ակտիվների շարժերի վրա: | ||
9.9. |
Ակտիվների որակի սուբյեկտիվ գնահատական |
Գնահատվում է |
Գնահատվում է ակտիվների որակի սուբյեկտիվ գնահատման չափանիշների հիման վրա.
| ||
10. Մ - Կառավարում
| |||||
10.1. |
Կառավարման սուբյեկտիվ կարծիք |
Գնահատվում է |
Գնահատվում է կառավարման սուբյեկտիվ գնահատման չափանիշների հիման վրա.
| ||
10.2. |
Վերապատրաստումների թիվ/աշխատողների թվաքանակ |
|
Բնութագրում է բանկի հիմնական աշխատակազմի (առանց սպասարկող անձնակազմի) մասնագիտական պատրաստվածության աստիճանը՝ հաշվի առնելով վերապատրաստումները: Հաշվարկվելու է անհրաժեշտ տեղեկություններն ստանալու համար համապատասխան հաշվետվական ձև և հաշվարկում ներառման ենթակա վերապատրաստումների ցանկը Կենտրոնական բանկի կողմից սահմանելուց հետո: | ||
10.3. |
Խախտումներ |
<1 = 5 |
Տնտեսական յուրաքանչյուր նորմատիվի խախտումը համարվում է 1 միավոր, յուրաքանչյուր հաշվետվության ուշացումը՝ 0.5 միավոր, հաշվապահական հաշվառման սխալը՝ 0.25, անարժանահավատ տվյալների ներկայացումը՝ 1, այլ խախտումները՝ 0.5 միավոր: | ||
10.4. |
ՔԱԵԼՍ միջին |
Ք, Ա, Ե, Լ, Ս տարրերի |
Հաշվարկվում է որպես համակարգի հինգ տարրերի (առանց կառավարման (Մ)) թվաբանական միջին: Շուկայի փոփոխությունների նկատմամբ զգայունության գնահատականը միջինի հաշվարկում (Ս) ընդգրկվում է 50 տոկոսով: | ||
11. Ե - Եկամտաբերություն
| |||||
11.1. |
Զուտ շահույթ (միջին ամսական)/ընդհանուր ակտիվներ (միջին տարեսկզբից) |
>=0.7% = 5 |
Ցույց է տալիս ընդհանուր ակտիվների մեկ միավորի առաջացրած միջին ամսական շահույթը կամ բնութագրում է ակտիվների շահութաբերությունը: Զուտ շահույթը հաշվարկվում է տարեսկզբից կուտակված զուտ շահույթը բաժանած ամիսների թվին: Ընդհանուր ակտիվները հաշվարկվում են տարեսկզբից յուրաքանչյուր ամսվա դիսկրետ հաշվեկշռային ընդհանուր ակտիվների գումարը բաժանած ամիսների թվին: | ||
11.2. |
Զուտ շահույթ (միջին ամսական)/ընդհանուր կապիտալ (միջին տարեսկզբից) |
>=2% = 5 |
Բնութագրում է ընդհանուր կապիտալի մեկ միավորին բաժին ընկնող միջին ամսական շահույթը կամ կապիտալի շահութաբերությունը: Զուտ շահույթը հաշվարկվում է տարեսկզբից կուտակված զուտ շահույթը բաժանած ամիսների թվին: Ընդհանուր կապիտալը հաշվարկվում է տարեսկզբից յուրաքանչյուր ամսվա դիսկրետ հաշվեկշռային ընդհանուր կապիտալների գումարը բաժանած ամիսների թվին: | ||
11.3. |
Զուտ տոկոսային եկամուտ (միջին ամսական)/եկամտաբեր ակտիվներ (միջին տարեսկզբից) |
<0% = 1 |
Հաշվարկվում է որպես տոկոսային եկամուտների հարաբերակցություն վարկային ներդրումների, տեղաբաշխված դեպոզիտների, ֆակտորինգի (առանց 0.5 x հսկվող + ոչ ստանդարտ + կասկածելի) և արժեթղթերում (բացառությամբ՝ ռիսկային, միջին ռիսկային, բարձր ռիսկային արժեթղթերի) կատարված ներդրումների գումարին: Բնութագրում է եկամտաբեր ակտիվների օգտագործման արդյունավետությունը: Զուտ տոկոսային եկամուտը հաշվարկվում է տարեսկզբից կուտակված զուտ տոկոսային եկամուտը բաժանած ամիսների թվին: Եկամտաբեր ակտիվները հաշվարկվում են տարեսկզբից յուրաքանչյուր ամսվա վերջի դրությամբ եկամտաբեր ակտիվների գումարը բաժանած ամիսների թվին: | ||
11.4. |
Զուտ գործառնական եկամուտներ (կուտակային)/զուտ մասհանումներ (կուտակային) |
Զ.Գ.Ե.>0 & Զ.Մ.<0 = 5 |
Բնութագրում է բանկի եկամտաբերության աստիճանը՝ հաշվի առնելով կատարված մասհանումները: Զուտ գործառնական եկամուտները և զուտ մասհանումները հաշվարկվում են որպես հաշվետու ամսվա վերջի դրությամբ ստացված զուտ գործառնական եկամուտներ և կատարված զուտ մասհանումներ՝ համաձայն կանոնակարգ 3-ով սահմանված թիվ 5 հաշվետվության: | ||
11.5. |
Զուտ տոկոսային եկամուտներ (կուտակային)/ ընդհանուր ծախսեր (կուտակային) |
>40% = 5 |
Բնութագրում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում զուտ տոկոսային եկամուտների հաշվին բանկի ընդհանուր ծախսերը բավարարելու ունակությունը: Զուտ տոկոսային եկամուտները և ընդհանուր ծախսերը հաշվարկվում են որպես հաշվետու ամսվա վերջի դրությամբ ստացված զուտ տոկոսային եկամուտներ և կատարված ընդհանուր ծախսեր՝ համաձայն կանոնակարգ 3-ի թիվ 5 հաշվետվության: | ||
11.6. |
Զուտ դրամական հոսքեր՝ մինչև գործառնական ակտիվներում և պարտավորություններում փոփոխությունները/ հաշվարկված վճարվելիք տոկոսներ |
>400% = 5 |
Բնութագրում է բանկի ունակությունը՝ մարելու հաշվարկված վճարվելիք տոկոսները՝ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գործառնական գործունեությունից ստացված դրամական միջոցների հաշվին: | ||
11.7. |
Եկամտաբերության սուբյեկտիվ գնահատական |
Գնահատվում է |
Գնահատվում է եկամտաբերության սուբյեկտիվ գնահատման չափանիշների հիման վրա.
| ||
12. Լ - Իրացվելիություն
| |||||
12.1. |
Բարձր իրացվելի ակտիվներ (միջին)/ ընդհանուր ակտիվներ (միջին) |
Եթե իրացվելիության Եթե իրացվելիության |
Ն21 տնտեսական նորմատիվ, բնութագրում է բանկի իրացվելիության ընդհանուր մակարդակը: | ||
12.2. |
Բարձր իրացվելի ակտիվներ/ցպահանջ պարտավորություններ |
>100% = 5 |
Ն22 տնտեսական նորմատիվ, բնութագրում է ցպահանջ պարտավորությունները պատշաճ կատարելու բանկի ունակությունը: | ||
12.3. |
Մինչև 180 օր մարման ժամկետով ակտիվներ/մինչև 180 օր մարման ժամկետով պարտավորություններ |
>140% = 5 |
Բնութագրում է բանկի կողմից մինչև 180 օր մարման ժամկետով պարտավորությունների բավարարման մակարդակը: Մինչև 180 օր մարման ժամկետով ակտիվների և պարտավորությունների (այդ թվում՝ արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունները) մեծությունները հաշվարկվում են համաձայն կանոնակարգ 3-ի թիվ 9 հաշվետվության: | ||
12.4. |
Դրամական հոսք գործառնական գործունեությունից/ (ցպահանջ հաշիվներ + մինչև 1 ամիս ժամկետայնությամբ պարտավորություններ) |
>35% = 5 |
Բնութագրում է բանկի ունակությունը՝ բավարարելու դրամական զուտ հոսքերի միջոցով ցպահանջ և կարճաժամկետ պարտավորությունները: Մինչև 1 ամիս ժամկետայնությամբ պարտավորությունների ծավալը հաշվարկվում է որպես հաշվետու ամսվան նախորդող եռամսյակի միջին թվաբանական: Մինչև 1 ամիս մարման ժամկետով պարտավորությունների մեծությունը (այդ թվում՝ արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունները) հաշվարկվում է համաձայն կանոնակարգ 3-ի թիվ 9 հաշվետվության: | ||
12.5. |
Իրացվելիության սուբյեկտիվ կարծիք |
Գնահատվում է |
Գնահատվում է իրացվելիության սուբյեկտիվ գնահատման չափանիշների հիման վրա.
| ||
13. Ս - Շուկայի փոփոխությունների նկատմամբ զգայունություն
| |||||
13.1. |
Համախառն արտարժութային դիրք/ ընդհանուր կապիտալ |
>30% = 1 |
Բնութագրում է համախառն արտարժութային ռիսկի աստիճանը: Կանոնակարգ 2-ով սահմանված արտարժույթի տնօրինման նորմատիվն է: | ||
13.2. |
II խմբի արտարժութային դիրք/ ընդհանուր կապիտալ |
>6% = 1 |
Բնութագրում է բանկի ռիսկի մակարդակը II խմբի մեջ ընդգրկված արտարժույթների գծով: Կանոնակարգ 2-ով սահմանված արտարժույթի տնօրինման նորմատիվն է: | ||
13.3. |
Հիմնական միջոցներ/ հիմնական կապիտալ (միջին) |
<20% = 5 |
Բնութագրում է շուկայում հիմնական միջոցների գների փոփոխությունների հետ կապված բանկի ռիսկը: Սույն մեթոդիկայի իմաստով՝ հիմնական միջոցները ներառում են բանկի կողմից օգտագործվող հիմնական միջոցները, գրավի տնօրինման արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված անշարժ գույքը և այլ հիմնական միջոցները, շահագործումից դուրս հիմնական միջոցները՝ արտահայտված հաշվեկշռային արժեքով: | ||
13.4. |
Տոկոսաբեր ակտիվների և ծախսատար պարտավորությունների ճեղքվածք/ընդհանուր կապիտալ (դիսկրետ) |
<20% = 5 |
Բնութագրում է շուկայում տոկոսադրույքների փոփոխությունների հետ կապված բանկի ռիսկը: Տոկոսաբեր ակտիվների և ծախսատար պարտավորությունների ճեղքվածքը հաշվարկվում է մինչև 180 օր մարման ժամկետով տոկոսաբեր ակտիվների և ծախսատար պարտավորությունների համար: Մինչև 180 օր մարման ժամկետով տոկոսաբեր ակտիվների և ծախսատար պարտավորությունների մեծությունները հաշվարկվում են համաձայն կանոնակարգ 3-ի թիվ 9 հաշվետվության: | ||
13.5. |
Արտարժութային ակտիվների և պարտավորությունների ճեղքվածք/ընդհանուր կապիտալ (դիսկրետ) |
<20% = 5 |
Բնութագրում է շուկայում արտարժութային փոխարժեքների տատանումների հետ կապված բանկի ռիսկը: Արտարժութային ակտիվների և պարտավորությունների ճեղքվածքը հաշվարկվում է մինչև 180 օր մարման ժամկետ ունեցող արտարժութային ակտիվների և պարտավորությունների համար: Մինչև 180 օր մարման ժամկետով արտարժութային ակտիվների և պարտավորությունների մեծությունները հաշվարկվում են՝ համաձայն կանոնակարգ 3-ի թիվ 9 հաշվետվության: Արտարժութային ակտիվների և պարտավորությունների ճեղքվածքը (մինչև 180 օր) ներառում է առաջին և երկրորդ խմբի արտարժույթների գծով ճեղքվածքների բացարձակ արժեքով գումարը: | ||
13.6. |
Շուկայական ռիսկի նկատմամբ զգայունության սուբյեկտիվ կարծիք |
Գնահատվում է |
Գնահատվում է շուկայի փոփոխությունների նկատմամբ զգայունության սուբյեկտիվ գնահատման չափանիշների հիման վրա.
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.08.2003, N 281-Ն | 11.10.2003, N 233-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|