Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 284
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.10.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.10.2001
Վավերացման ամսաթից
30.10.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 հոկտեմբերի 2001 թվականի

թիվ 284

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ KPMG ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 20-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի օգոստոսի 14-ի թիվ 213 որոշմամբ հաստատված կարգով անցկացված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվության արտաքին աուդիտի մրցույթի արդյունքները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվության վերստուգումն իրականացնելու նպատակով ընտրել KPMG միջազգային աուդիտորական կազմակերպությանը:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան