ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
30 հոկտեմբերի 2001 թվականի |
թիվ 284 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ KPMG ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 20-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի օգոստոսի 14-ի թիվ 213 որոշմամբ հաստատված կարգով անցկացված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվության արտաքին աուդիտի մրցույթի արդյունքները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվության վերստուգումն իրականացնելու նպատակով ընտրել KPMG միջազգային աուդիտորական կազմակերպությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: