«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2005 թվականի N 1953-Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 13-ի N 810-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արտանիշի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` գյուղատնտեսական նշանակության պետական սեփականություն հանդիսացող 36.5 հեկտար հողերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների, փոխադրել`
ա) 3 հեկտար այլ հողերը` բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար.
բ) 33.5 հեկտար վարելահողերը` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
| |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |