600.0052.11.11.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 1998 թվականի N 52
քաղ. Երևան
ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) կետով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել 1999 թ. հունվարի 1-ից սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը.
ա) | 35 կՎ բարձր լարման բջիջներով սնվող | |
սպառողներին` | 16 դրամ/կՎտԺ | |
բ) | 6 (10) կՎ լարման ուղիղ բջիջներով սնվող | |
սպառողներին` | 20 դրամ/կՎտԺ | |
գ) | 6 (10) կՎ լարման ոչ ուղիղ բջիջներով սնվող | |
սպառողներին` | 25 դրամ/կՎտԺ | |
դ) | 0,38 կՎ լարման ցանցերից սնվող | |
սպառողներին` | 25 դրամ/կՎտԺ | |
|
||
բնակչությանը (անկախ մեկ բաժանորդի էլեկտրաէներգիայի սպառման ծավալից)` |
25 դրամ/կՎտԺ |
2. Սահմանել 6 (10) կՎ և բարձր լարման ցանցից սնվող սպառողներին (համապատասխան հաշվառքի սարքի առկայության պայմաններում) ժամը 23.00-7.00 էլեկտրաէներգիայի սպառման համար գիշերային զեղչ սակագին, ներառյալ ավելացված արժեքի հարկը` - 12 դրամ/կՎտԺ:
3. 1999 թ. հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997 թ. օգոստոսի 1-ի N 6 որոշման 1-ին կետի է), ը), թ) ենթակետերը և 4-րդ կետը:
4. 1999 թ. հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997 թ. օգոստոսի 22-ի N 10 որոշումը:
|
Վ. Մովսեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.02.2009, N 70-Ն | 01.04.2009, N 52 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|