Գլխավոր տեղեկություն
Համար
N 21
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.09.2001-14.03.2025)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.09.04/22(108) Հոդ.116
Ընդունող մարմին
Արագածոտնի մարզպետ
Ընդունման ամսաթիվ
15.06.2001
Ստորագրող մարմին
Արագածոտնի մարզպետ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.09.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ

 

 15 հունիսի 2001 թ.
ք. Աշտարակ

N 21

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն ՀՀ Նախագահի 06.05.1997 թ. «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» թիվ 728 հրամանագրի 1-14 կետի «ա» ենթակետի որոշում եմ`

1. Հաստատել Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների ենթակարգավորման սպասարկման մրցույթի անցկացման կարգը (կցվում է):

2. Սույն որոշմամբ հաստատված կարգի կատարման պատասխանատվությունը դնել մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վրա (պետ Մ. Առաքելյան):

3. Սույն որոշմամբ հաստատված կարգի կատարման հսկողությումը դնել մարզպետի տեղակալ Գ. Գյոզալյանի վրա:

4. Մրցույթի անցկացման կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման համար:

 

Հ. Կարապետյան

 

Հաստատած է
Արագածոտնի մարզպետի 2001 թ. հունիսի 15-ի թիվ 21 որոշմամբ մարզպետարանի քարտուղար
Հ. Գևորգյան

 

Կ Ա Ր Գ

 

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ԵՐԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

Սույն կարգով սահմանվում է Արագածոտնի մարզում ավտոկայարաններից և այլ ուղևորափոխադրումների համար նախատեսված տարածքներից միջհամայնքային երթուղիները սպասարկող ուղևորափոխադրողներին ենթակարգավարական ծառայություն մատուցող սուբյեկտի մրցութային կարգով ընտրության գործընթացը:

 

2. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

2.1. Մրցութային հանձնաժողովը ստեղծվում է Արագածոտնի մարզպետի կարգադրությամբ:

2.2. Մրցութային հանձնաժողովը հրապարակայնորեն հայտարարում է մրցույթի անցկացման մասին, ընդունում է հայտեր (հավելված 1), նախապատրաստում և իրականացնում է մրցույթը, որոշում է մրցույթի հաղթողին:

2.3. Մրցութային հանձնաժողովը չի կարող սահմանափակել առանձին (այդ թվում և օտարերկրյա) տնտեսավարող սուբյեկտների մրցույթին մասնակցելու իրավունքը, եթե դա նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ:

 

3. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1. Մրցույթը սկսելուց առնվազն 30 օր առաջ մրցութային հանձնաժողովը մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներում հրապարակում է համապատասխան տեղեկատվություն մրցույթի պայմանների մասին, որտեղ նշվում է

- մրցույթի առարկան.

- մասնակիցներին ներկայացվող պահանջները.

- մրցույթի մասնակցի գրանցման վճարի չափը, պայմանները.

- մրցույթի առարկային նախապես ծանոթանալու հնարավորությունները և կարգը.

- հայտի ներկայացման վերջին ժամկետը.

- մրցույթի անցկացման օրը, ժամը և տեղը.

- հեռախոսահամար, որով կարելի է ստանալ լրացուցիչ տեղեկություններ:

 

4. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

4.1. Մրցույթին մասնակցում է այն սուբյեկտը, որը բավարարում է սույն կարգի 8.1. կետի բոլոր պահանջները:

4.2. Առավելություն կստանա այն մասնակիցը, որը կառաջարկի ուղևորափոխադրողների երթակարգավարական ծառայության մատուցման նվազագույն գին:

Հավասար ցուցանիշերի դեպքում նախապատվությունը կտրվի ըստ

- երթակարգավարի մասնագիտական պատրաստվածության.

- երթակարգավարի աշխատանքային ստաժի.

- երթակարգավարական կետի տեխնիկական հագեցվածության առկա հնարավորությունների:

Հավասար պայմանների դեպքում ընտրությունը կատարվում է քվեարկության միջոցով:

Մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո հանձնաժողովը կազմում է արդյունքների մասին ամփոփ արձանագրություն, որի օրինակը մնում է հանձնաժողովի մոտ:

Մասնակիցներից յուրաքանչյուրը ստանում է մեկական օրինակ:

4.3. Մրցույթի մասնակիցը կարող է մինչև մրցույթի օրը իր հայտը հետ վերցնել` այդ մասին գրավոր տեղյակ պահելով մրցութային հանձնաժողովին:

 

5. ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Մրցույթի արդյունքները մասնակիցների կողմից կարող են բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

6. ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼԸ

 

Մրցույթը համարվում է չկայացած, եթե

- սահմանված ժամկետներում հանձնաժողովը նշված պայմաններին բավարարող ոչ մի առաջարկ չի ստացել:

 

7. ԵՐԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

 Որոշումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում Արագածոտնի մարզպետարանի և մրցույթի հաղթողի միջև կնքվում է երթուղիների երթակարգավարական սպասարկման պայմանագիր:

Եթե հաղթող ճանաչված սուբյեկտը 10 օրվա ընթացքում չի կնքում երթուղու երթակարգավարական սպասարկման պայմանագիրը, մրցույթի հաղթողի նախապատվությունը տրվում է հաջորդ հորիզոնականը զբաղեցրած սուբյեկտին: Եթե մինչև երրորդ հորիզոնականը զբաղեցրած սուբյեկտը հրաժարվում է 10 օրվա ընթացքում երթակարգավարական սպասարկման պայմանագիրը կնքելուց, ապա մրցույթի արդյունքները համարվում են անվավեր և կազմակերպվում է նոր մրցույթ:

Մրցույթում հաղթած տնտեսավարող սուբյեկտի հետ կնքված պայմանագրում հաստատված երթակարգավարական սպասարկման գինը ենթակա է փոփոխման միայն հանձնաժողովի հետ համաձայնեցնելուց հետո:

 

8. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8.1. Մրցույթին կարող են մասնակցել տնտեսավարող այն սուբյեկտները, որոնք գրանցված են ՀՀ պետռեգիստրում, ներկայացրել են մրցույթին մասնակցելու հայտը և ներքոհիշյալ փաստաթղթերը`

ա) երթակարգավարական կետի ինքնածախսածածկման հաշվարկ,

բ) այն վճարային փաստաթղթերը, որոնք հաստատում են մրցույթի մասնակցության և գրանցման համար կատարած վճարումների իսկությունը,

գ) երթակարգավարական սպասարկման նախատեսվելիք գինը,

դ) հարկային տեսչության տեղեկանքը` հարկային պարտավորությունների վերաբերյալ:

8.2. Մրցույթի մասնակիցներին ներկայացվում են հետևյալ պահանջները.

- մրցույթի մասնակիցը չպետք է հանդիսանա Արագածոտնի միջհամայնքային հասարակական տրանսպորտի ուղևորափոխադրող.

- ունենա երաշխիքներ երթակարգավարական գործունեության հետ կապված միանվագ նյութական ծախսումների ապահովվածության վերաբերյալ:

 

9. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Մասնակցության վճարի չափը ներկայացվում է ՀՀ Արագածոտնի մարզպետի հաստատմանը` մրցութային հանձնաժողովի կողմից և իր մեջ ներառում է մրցույթի կազմակերպման, անցկացման և այլ գրասենյակային ծախսեր:

Վճարը կարող է կանխիկ կամ փոխանցման կարգով մուծել հաշվարկային հաշիվ կամ դրամարկղ, որպես մրցույթի նախապատրաստական աշխատանքների իրականացման վճար, որը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:

Վճարի դիմաց տրվում է համապատասխան ստացական, որը այնուհետև ներկայացվում է մրցութային հանձնաժողովին:

Մրցույթում չհաղթած մասնակցի կողմից մուծված գումարը չի վերադարձվում:

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
Արագածոտնի մարզպետարան

 

Հ Ա Յ Տ

 

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների ուղեվորափոխադրողների երթակարգավարական ծառայություն մատուցող սուբյեկտի ընտրության մրցույթին մասնակցելու

 

Հայտատու______________________________________

Ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվանումը, հասցեն, հեռախոսը

 

Խնդրում եմ ընդգրկել երթակարգավարական ծառայություն մատուցող սուբյեկտի ընտրության մրցույթին մասնակցելու հայտը

Կից ներկայացնում եմ հետևյալ տվյալները և փաստաթղթերի պատճենները.

1. Պետռեգիստրի վկայականի N ...................

2. Վճարային փաստաթուղթ N ...................

3. Երթակարգավարական սպասարկման նախատեսվելիք գինը

Լրացուցիչ տեղեկություններ

______________________________________

______________________________________

______________________________________

______________________________________

 

Ներկայացված փաստաթղթերի ճշտության համար ստորագրում եմ

 

 

___________

__ _________ 200  թ.

 

կ.տ.

 

Գործերն ընդունեց ____________________________

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
31 հուլիսի 2001 Թ.
պԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50101116