ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 1997 թվականի N 19
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 20-ի «բ», «գ», «դ» կետերով, հոդված 39-ով, նախկինում տրված Լիցենզիաների գույքագրման և հաշվառման, ինչպես նաև ՀՀ «Էներգետիկայի մասին» օրենքի պահանջներին համապատասխան վերաձևակերպման անհրաժեշտությամբ առաջարկում է`
բոլոր հիմնարկ-ձեռնարկություններին (անկախ սեփականության ձևից), որոնք նախկինում ստացել էին Լիցենզիաներ Էներգետիկայի ոլորտում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար, մինչև 1998 թ. մարտի 1-ը ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացնել համապատասխան փաստաթղթեր ըստ ներկայացված ցանկի`
1. ձեռնարկության հիմնադիր փաստաթղթեր (պատճենը)
2. ձեռնարկության պետական գրանցման վկայական (պատճենը)
3. ստացված Լիցենզիան (բնօրինակ)
4. հաշվետվություն լիցենզավորված գործունեության մասին:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի |
Վ. Մովսեսյան |