Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 125
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.05.2000
Վավերացման ամսաթից
24.05.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 մայիսի 2000 թվականի

թիվ 125

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի ԹԻՎ 16 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածի «ժը» կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել`

 ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի աշխատակարգի 7-րդ հոդվածի 2-րդ նախադասությունը,

 բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրության 25-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ պարբերությունը,

 գ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի մարտի 28-ի թիվ 16 արձանագրային որոշումը:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան