ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
24 մայիսի 2000 թվականի |
թիվ 125 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի ԹԻՎ 16 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածի «ժը» կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի աշխատակարգի 7-րդ հոդվածի 2-րդ նախադասությունը,
բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրության 25-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ պարբերությունը,
գ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի մարտի 28-ի թիվ 16 արձանագրային որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: