ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 1998 թվականի N 34
քաղ. Երևան
«ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ (ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ)» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ (ՄԻՆՉԵՎ 1000 Վ ԱՅԼ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ)» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը և էլեկտրական էներգիայի բաշխման գործունեություն իրականացնող ընկերությունների կողմից բարձրացված` առք ու վաճառքի պայմանագրերի օրինակելի ձևերի, համապատասխան պայմանագրերի կնքման գործընթացի ժամկետների և էներգետիկայի բնագավառում կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ հարցադրումները, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`
1. «Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի (բնակչության համար)» պայմանագրի կնքման ժամկետը
երկարաձգել մինչև 1998 թ. սեպտեմբերի 30-ը:2. «Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի (մինչև 1000 Վ այլ սպառողների և բարձր լարման
սպառողների համար)» պայմանագրի կնքման ժամկետը սահմանել մինչև 1998 թ. սեպտեմբերի 30-ը: ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահՎ. Մովսեսյան