Գլխավոր տեղեկություն
Համար
N 17
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.01.1998-27.11.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2008.03.19/3(56)
Ընդունող մարմին
Էներգետիկայի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
27.11.1997
Ստորագրող մարմին
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.11.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.11.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 1997 թվականի N 17
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 20-ի «դ» կետով որոշեց`

հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների միջև կնքվող պայմանագրերի գրանցման մասին Կարգը (հավելված 1):

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ`

Վ. Մովսեսյան

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դ) պարբերության ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը գրանցում է գործունեության լիցենզիա ունեցող անձանց միջև կնքված մատակարարման պայմանագրերը:

Սույն կարգով սահմանվում են ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի գործառույթները, կապված կնքված պայմանագրերի գրանցման հետ:

1. Գործունեության լիցենզիա ունեցող անձը պայմանագրի գրանցման մասին հայտը և կնքված պայմանագիրը չորս օրինակից ներկայացնում է ՀՀ էներգետիկայի հանձնաժողով այդ պայմանագիրը ուժի մեջ մտնելու կանխատեսվող ժամկետից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:

2. ՀՀ էներգետիկայի հանձնաժողովում մուտքագրվելուց հետո, պայմանագրերը փորձաքննության նպատակով հանձնվում են մեթոդա-իրավաբանական, տեխնիկական փորձաքննության և ֆինանսական վերլուծության վարչություններ:

3. Պայմանագրի փորձաքննության ընթացքում ստուգվում է պայմանագրի համապատասխանելիությունը`

- Հանձնաժողովի կողմից հաստատված պայմանագրի օրինակելի ձևին.

- պայմանագրային որևէ կողմի (կողմերի) գործունեության լիցենզիայի պայմաններին.

- ՀՀ օրենսդրությանը և գործող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերին:

4. Առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում, հաշվի առնելով դիտողությունները, մեթոդա-իրավաբանական վարչության կողմից կազմվում է զեկուցագիր պայմանագրերը գրանցման կամ մերժման մասին և ներկայացվում է հանձնաժողովի նախագահին:

5. Գրանցման կամ գրանցման մերժման մասին որոշումը կայացվում է ոչ ուշ քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին գրավոր տեղյակ է պահվում կողմերին:

6. Պայմանագրի գրանցումը կատարվում է հանձնաժողովի մեթոդա-իրավաբանական վարչությունում, այդ նպատակով բացված առանձին մատյանում, որտեղ նշվում են`

հերթական համարը.

 պայմանագրային կողմերի անվանումները.

 պայմանագրի համարը.

 պայմանագիրը ստորագրող պաշտոնատար անձանց անուն, ազգանունը.

 պայմանագրի գրանցման համարը.

 պայմանագրի գրանցման ամսաթիվը.

 պայմանագրի գործողության ժամկետը.

 հանձնաժողովի կողմից գրանցումը կատարած պատասխանատու անձի անուն ազգանունը և ստորագրությունը:

7. Պայմանագրի բոլոր չորս օրինակների վերջին էջի վրա կատարվում է գրանցման մասին հանձնաժողովի հատուկ նշումը, որի ձևն է`

 

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողով                          Կ.Տ.

 

Գրանցված է  ___ ___________ 199 թ.

 

Գրանցման N ___

 

Պատասխանատու _________________________
                                  (ստորագրությունը) (անուն, ազգանունը)

 

8. Գրանցված պայմանագրերը հանձնվում են հայտ ներկայացնողին հայտը ստանալուց ոչ ուշ քան 6-րդ օրը: Գրանցված պայմանագրերի մեկ օրինակը մնում է հանձնաժողովի մեթոդա-իրավաբանական վարչությունում:

9. Սույն կարգը ուժի մեջ է մտնում 1997 թ. դեկտեմբերի 15-ից:

 

Վ. Մովսեսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.11.2001, N 59 27.11.2001, N 17
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան