ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 1995 թվականի թիվ 150
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի սեպտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ դրամարկղային գործառնություններ կատարելու կարգի մասին» Թիվ 141 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի սեպտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ դրամարկղային գործառնություններ կատարելու կարգի մասին» թիվ 141 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները
ա) 3-րդ կետը վերաշարադրել հետևյալ կերպ.
«3. Դրամարկղային գործառնությունների հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի ձևերը և դրանց կիրառման վերաբերյալ մեթոդական ցուցումները հաստատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով».
բ) 4-րդ կետը հանել.
գ) 5-րդ կետում «1995 թվականի հոկտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «1996թ. հունվարի 1-ից. բառերով.
դ) որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ դրամարկղային գործառնություններ կատարելու» կարգի 6-րդ կետի երկրորդ պարբերությունը հանել:
|