Գլխավոր տեղեկություն
Համար
N 444-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.10.2005-25.02.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.08.18/10(16) Հոդ.357
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.08.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2005

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 սեպտեմբերի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 05005387

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ


30 օգոստոսի 2005 թ.

N 444-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 11-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 391-րդ, 49-րդ հոդվածների, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 11-ը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 11-ը հաստատելու մասին» թիվ 69 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Հավելված

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  11

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Կանոն 1. Կանոնակարգի կարգավորման առարկան

 

1.1. Սույն կանոնակարգը, հիմնվելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին», «Լիցենզավորման մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետև` Կենտրոնական բանկ) վերապահված իրավասությունների վրա, սահմանում է արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորման, կարգավորման և վերահսկողության ընթացակարգերը:

1.2. Սույն կանոնակարգով նախատեսված լիցենզիաները անժամկետ տրամադրվում են այն իրավաբանական անձանց (այսուհետև` Բորսա), որոնց կողմից իրականացվող արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման գործունեությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:

1.3. Սույն կանոնակարգով հաստատված լիցենզիաների ձևերը համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր, որոնց հաշվառումն ու պահպանումն իրականացնում է Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության վարչությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

Կանոն 2. Արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզիայի տրամադրումը

 

2.1. Հայտատուներն արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

ա) լիցենզիա ստանալու հայտը (հավելված 2),

բ) Բորսայի կանոնադրությունը,

գ) Տեղեկանք Բորսայի գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի վերաբերյալ (ինքնակենսագրություն, որտեղ ներկայացվում է տեղեկատվություն վերջին 5 տարվա կտրվածքով աշխատանքային գործունեության մասին, մասնավորապես աշխատանքի վայրը, ընդունման և ազատման ժամկետները, զբաղեցրած պաշտոնները),

դ) Բորսայի գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի համար իրավասու մարմնից տեղեկանք դատվածություն չունենալու կամ ներկայումս նախաքննության կամ դատաքննության մեջ չգտնվելու վերաբերյալ,

ե) Տեղեկանք Բորսայի սեփականատերերի վերաբերյալ (հավելված 3, 4),

զ) Բորսայի կողմից ընդունված արտարժույթի առևտրի կանոնները,

է) Բորսայի կողմից ընդունված արտարժույթի առուվաճառքի սակարկությունների քլիրինգի և վերջնահաշվարկի կանոնները,

ը) Բորսայի կողմից ընդունված արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման կանոնակարգերը` սակարկությունների կազմակերպման կանոններին ու արարողակարգին վերաբերող բոլոր փաստաթղթերը,

թ) լիցենզիա ստանալու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը,

ժ) Բորսայի իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածքը` արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման մասին,

ի) Բորսայի գրանցման վկայականը:

2.2 Սույն կանոնակարգի 2.1 կետով սահմանված փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 60-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկը տալիս է լիցենզիա (հավելված 1) կամ որոշում է կայացնում լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին: Եթե նշված ժամկետում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, ապա հայտը համարվում է բավարարված, և դիմող անձն այդ օրվանից իրավունք է ստանում զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ` անկախ նրան լիցենզիա հանձնելու կամ չհանձնելու հանգամանքից:

Լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու հայտը մերժելու որոշումը կայացնում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

2.3. Լիցենզիա տրամադրելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունումից հետո եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը լիցենզավորված անձին տալիս է լիցենզիա:

 

Կանոն 3. Արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզիայի հայտի մերժումը

 

3.1. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է լիցենզիա ստանալու հայտը, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված,

բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջներին,

գ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կանոնակարգի 3-րդ գլխի պահանջներին,

դ) դիմող անձն օրենքի համաձայն իրավունք չունի զբաղվել արտարժույթի առուվաճառքով:

3.2. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության դեպքում լիցենզավորող մարմինը հայտը կարող է բավարարել վերապահումով, որ լիցենզիան հայտատուին կտրվի դրանց վերացման դեպքում:

3.3. Փաստաթղթերի թերի լինելու հիմքով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը Կենտրոնական բանկի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր: Ընդ որում, Կենտրոնական բանկը ներկայացված փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ նախազգուշացումն ուղարկում է դրանք ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում:

3.4. Լիցենզիայի հայտը մերժելու դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու նոր հայտ ներկայացնել ընդհանուր կարգով:

3.5. Հայտը մերժելու դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին` նշելով մերժման պատճառները և իրավական հիմքերը:

 

Կանոն 4. Արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզիայի կրկնօրինակի տրամադրումը, վերաձևակերպումը և գործունեության իրականացման վայրի փոփոխումը կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելը

 

4.1. Արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզիայի կրկնօրինակի տրամադրումը, վերաձևակերպումը և գործունեության իրականացման վայրի փոփոխումը կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելը կատարվում է համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Կանոն 5. Բորսայի գործունեության կարգավորումը

 

5.1. Բորսայի կողմից ընդունված արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման կանոնակարգերը` սակարկությունների կազմակերպման կանոններն ու արարողակարգերը չեն կարող հակասել սույն կանոնակարգին:

5.2. Արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզիա ստացած Բորսան արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման կանոնակարգերում` սակարկությունների կազմակերպման կանոններին ու արարողակարգին վերաբերող բոլոր փաստաթղթերում իրականացվող յուրաքանչյուր փոփոխություն պետք է համաձայնեցնի Կենտրոնական բանկի հետ:

5.3. Բորսայի կողմից ընդունված կանոնակարգերը պետք է ներառեն հետևյալ դրույթները.

5.3.1. արտարժույթի առուվաճառքի սակարկությունների ընթացքին միջամտելու կարգը (Բորսայի, Կենտրոնական բանկի կողմից),

5.3.2. արտարժույթի առուվաճառքի սակարկությունների ընդհատման և վերսկսման կարգը,

5.3.3. մասնակիցների կողմից գնային չարաշահումների, ներքին և ծառայողական տեղեկությունների օգտագործման արգելման կարգը,

5.3.4. առևտրի կանոնների պահպանման վերահսկման և պատժամիջոցների կիրառման կարգը,

5.3.5. վեճերի լուծման կարգը,

5.3.6. առևտրային համակարգի անվտանգության և գաղտնիության ապահովման կարգը:

5.4. Որպես արտարժույթի առուվաճառքի սակարկությունների մասնակից կարող են հանդես գալ Կենտրոնական բանկը, առևտրային բանկերը, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած վարկային կազմակերպությունները և արժութային դիլերները:

5.5. Արտարժույթի առուվաճառքի սակարկությունները կազմակերպվում է միայն Բորսայի առևտրի կանոններով նախատեսված արտարժույթներով ՀՀ դրամի դիմաց:

5.6. Բորսայի և արտարժույթով առուվաճառքի սակարկությունների մասնակիցների միջև փոխհարաբերությունները կանոնակարգվում են երկկողմանի պայմանագրերի հիման վրա:

5.7. Սույն կանոնակարգի 2.1 կետով սահմանված փաստաթղթերում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն իրեն հայտնի դառնալու պահից ողջամիտ ժամկետում Բորսան տեղեկացնում է Կենտրոնական բանկին:

 

Կանոն 6. Արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման պայմանները

 

6.1. Բորսան պետք է ապահովի առևտրային համակարգի անվտանգությունը և գաղտնիությունը:

6.2. Բորսան պարտավոր է ապահովել արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման կանոնների և պայմանների միասնականացում և ստանդարտացում բոլոր մասնակիցների համար:

 

Կանոն 7. Կենտրոնական բանկի իրավասությունները

 

7.1. Կենտրոնական բանկը իրավունք ունի մասնակցել Բորսայում կազմակերպվող արտարժույթի առուվաճառքի սակարկություններին:

7.2. Սակարկության ընթացքում Կենտրոնական բանկը կարող է ստանալ տեղեկատվություն սակարկության մասնակիցների կողմից ներկայացված հայտերի, կնքված գործարքների ծավալների և փոխարժեքների վերաբերյալ:

7.3. Կենտրոնական բանկը կարող է սակարկության դադարեցման և վերսկսման, կամ սակարկության ընթացքում ընդմիջում հայտարարելու վերաբերյալ որոշում ընդունել:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Կանոն 8. Հաշվետվությունների ներկայացումը

 

8.1. Բորսան պարտավոր է արտարժույթի առուվաճառքի սակարկությունների մասնակիցներին տրամադրել առևտրային նստաշրջանի ընթացքում վերջիններիս կողմից իրականացված գործարքների վերաբերյալ հաշվետվություն:

8.2. Բորսան պարտավոր է արտարժույթի առուվաճառքի սակարկությունների անցկացման օրվա մինչև ժամը 17:00-ը Կենտրոնական բանկ ներկայացնել սակարկությունների ընթացքում արտարժույթի առուվաճառքի գործառնությունների վերաբերյալ հաշվետվություն (հավելված 5, ձև 1): Նշված ժամից հետո իրականացված սակարկությունների ընթացքում արտարժույթի առուվաճառքի գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվում է հաջորդ օրը ներկայացվող հաշվետվության հետ մեկտեղ:

 

Կանոն 9. Բորսայի կողմից իրականացված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը

 

9.1. Բորսան պարտավոր է ամենօրյա պարբերականությամբ հրապարակել տեղեկատվություն արտարժույթի առուվաճառքի ընդհանուր ծավալների և ձևավորված միջին կշռված փոխարժեքների վերաբերյալ, ինչպես նաև Բորսայի կողմից ընդունված տեղեկությունների հրապարակման կանոններով սահմանված այլ տեղեկություններ, եթե դրանց հրապարակումը չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:

 

Կանոն 10. Լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը, հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման մասին որոշումների բողոքարկումը

 

10.1. Լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը, հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման մասին որոշումների բողոքարկումն իրականացվում է համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի:

 

Հավելված 1

 

Արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզիայի ձԵՎ

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
_ __________ 200 __ թ.
թիվ __________ որոշում

 

Լ ի ց ե ն զ ի ա  N ____

 

Համաձայն «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների` արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզիան տրվում է

___________________________________________________________ __________________________________________

(իրավաբանական անձի անվանումը)

 

արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման համար:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

 

Հավելված 2

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
պարոն _______________

 

Հ ա յ տ

 

Խնդրում ենք տրամադրել արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզիա ___________________________________________________________ ____________________________________________

(իրավաբանական անձի անվանումը)

 

որի                             գտնվելու                                      վայրն                             է 

___________________________________________________________ ____________________________________________

 

Իրավաբանական                   անձի                                     ղեկավար                  կազմը 

___________________________________________________________

___________________________________________________________ ____________________________________________

___________________________________________________________ ____________________________________________

 

Ղեկավար _____________
........... ______________ 200__ թ.
Կ. Տ.

 

Հավելված 3

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«________» բորսայում փայամասնակցություն ունեցող իրավաբանական անձի վերաբերյալ

 

1. Իրավաբանական անձ մասնակցի (կազմակերպության) տվյալներ

1.1. Անվանումը                 _________________________________________

1.2. Գտնվելու վայրը /Հասցեն/ ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)

 

1.3. Գրանցման ամսաթիվը __________ վայրը ___________________________

                             օր/ամիս/տարի

 

1.4. Հիմնական գործունեության ոլորտը

_____________________________________________

 

2. Տնօրինվող բաժնետոմսեր (փայեր)

2.1. Բաժնետոմսերի (փայերի) ընդհանուր թիվը

________
գումար

_________
տես. կշիռ (%)  

     

այդ թվում` ձայնի իրավունք տվող

________
գումար

_________
տես. կշիռ (%)  

 

2.2. Բաժնետոմսի (փայի) ընթացիկ շուկայական արժեքը           _______________

 

3. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում մասնակցությունների վերաբերյալ.
ԿԲ կողմից կարող են լրացուցիչ պահանջվել նաև 3.1. կետում նշված կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները

3.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (փայերի) համար`

Կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)

 

Գտնվելու
վայրը

 

Մասնակցության
չափը (դրամով)

 

Մասնակ-
ցության
չափը (%)

1.      
2.      
       
       
 

4. Տեղեկություններ կազմակերպության մասնակիցների վերաբերյալ 

 

ԿԲ կողմից կարող են լրացուցիչ պահանջվել նաև 4.1. կետում նշված կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները

4.1. Իրավաբանական անձինք

Կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)

 

Գտնվելու
վայրը

 

Մասնակցության
չափը (դրամով)

 

Մասնակ-
ցության
չափը (%)

1.      
2.      
       
       
       
 
4.2. Ֆիզիկական անձինք

Անունը, ազգանունը,
անձնագրի համարը,
սոցիալական քարտի համարը
(առկայության դեպքում)

 

Հասցեն

 

Մասնակցության
չափը (դրամով)

 

Մասնակ-
ցության
չափը (%)

1.      
2.      
       
       
       
 
5. Տեղեկություններ կազմակերպության ղեկավարների (կառավարման մարմինների անդամների և գլխավոր հաշվապահի) վերաբերյալ

Անունը, ազգանունը,
անձնագրի համարը,
սոցիալական քարտի համարը
(առկայության դեպքում)

 

Պաշտոնը

 

Կազմակերպու-
թյունում աշխատելու տարիները (որոնցից նշված պաշտոնում)

 

 Հասցեն 

1.      
2.      
       
 

6. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:

Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

Տնօրենի անունը, ազգանունը _____________________________________

 

Ստորագրություն _____________________ Ամսաթիվ __________

 օր/ամիս/տարի  

 

 Կ.Տ.

 

 

Հավելված 4

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«________» բորսայում փայամասնակցություն ունեցող ֆիզիկական անձի վերաբերյալ

 

1. Ֆիզիկական անձ մասնակցի տվյալներ

1.1. Անունը, ազգանունը, հայրանունը                 ____________________________

1.2. Սեռը ________ 1.3. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը ______________

 

օր/ամիս/տարի                                 

 ______________________________________

1.4. Քաղաքացիությունը             ______________________________________

 

1.5. Անձնագրի սերիան և համարը _____________________________

Սոցիալական քարտի համարը

(առկայության դեպքում)             _____________________________

 

1.6. Հասցեն (մշտական և բնակության տվյալ պահին)

 

1.7. Հեռախոսահամարը           ___________   1.9. Էլ. հասցեն (առկայության
դեպքում)                       __________

 

1.8. Աշխատանքային գործունեությունը
 Աշխատանքի վայրը

 Զբաղեցրած պաշտոնը

_______________________________

 

2. Տնօրինվող բաժնետոմսեր (փայեր)

2.1. Բաժնետոմսերի (փայերի) ընդհանուր թիվը

________
գումար

_________
տես. կշիռ (%)  

     

այդ թվում` ձայնի իրավունք տվող

________
գումար

_________
տես. կշիռ (%)  

 

2.2. Բաժնետոմսի (փայի) ընթացիկ շուկայական արժեքը

 

3. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում մասնակցությունների վերաբերյալ.
ԿԲ կողմից կարող են լրացուցիչ պահանջվել նաև 3.1. կետում նշված կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները

3.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (փայերի) համար`

Կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)

 

Գտնվելու
վայրը

 

Մասնակցության
չափը (դրամով)

 

Մասնակ-
ցության
չափը (%)

1.      
2.      
       
       
       
 

4. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ 

Եթե մեկնաբանությունների համար տեղը բավարար չէ, օգտագործեք լրացուցիչ թերթեր

4.1. Նշեք Ձեզ հետ փոխկապակցված ֆինանսաբանկային համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ տվյալները.
 

Անունը, ազգանունը,
անձնագրի համարը,
սոցիալական քարտի համարը
(առկայության դեպքում)

 

Աշխատանքի
վայրը,
պաշտոնը

 

Հասցեն

 

Հեռախոսը

1.      
2.      
       
       
       
       
 

10. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:

Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

Ստորագրություն _____________________ Ամսաթիվ __________

 օր/ամիս/տարի  

 

 

Հավելված 5
 
Ձև 1
(օրական)

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հաշվետու ժամանակաշրջան

 

(Բորսայի անվանումը)

օր ամիս տարի

 N  Գործարքին տրված հերթական տարբերակիչ համարը Արտար-
ժույթի կոդը
Գոր-
ծարքի տեսակը և ժամկե-
տայնու-
թյունը
Գործարքի կողմ հանդի-
սացող առևտրի մասնակցի անվանումը
Գործարքի առարկա արտար-
ժույթի քանակր
(լոտը)
Գոր-
ծարքի ընդհա-
նուր գումարը (արտար-
ժույթ)
Գործարքի առարկա արտար-
ժույթի գինը
Գործարքի ընդհա-
նուր գումարը (ՀՀ դրամ)
գնորդ վաճա-
ռող
       
1                  
2                  
3                  
4                  
5                  
6                

 

Բորսայի գործադիր մարմնի ղեկավար ______________

(ստորագրություն)       

Կ.Տ.

 

______________

(ամսաթիվ)           

 

  Ձև 1 հաշվետվությունը լրացվում է Բորսայի կողմից ամենօրյա պարբերականությամբ:

«Գործարքին տրված հերթական տարբերակիչ համարը» սյունակում լրացվում է առևտրային համակարգի կողմից տրվող հերթական տարբերակիչ համարը:

«Արտարժույթի կոդը» սյունակում լրացվում է գործարքի առարկա արտարժույթի ISO կոդը (օրինակ` ԱՄՆ դոլար` USD, եվրո` EUR և այլն):

«Գործարքի տեսակը և ժամկետայնությունը» սյունակում լրացվում է սփոթ, ֆորվարդ, ֆյուչերս, սվոփ և միջազգային պրակտիկայում ընդունված այլ գործարքների տեսակները և դրանց իրականացման ժամկետը:

«Գործարքի կողմ հանդիսացող առևտրի մասնակցի անվանումը» սյունակում լրացվում է արտարժույթի գործարք իրականացնող համապատասխան կողմի անվանումը:

«Գործարքի առարկա արտարժույթի քանակը (լոտը)» սյունակում լրացվում է գնված/վաճառված արտարժույթի լոտերի քանակը:

«Գործարքի ընդհանուր գումարը (արտարժույթ)» սյունակում լրացվում է գնված/վաճառված արտարժույթի ընդհանուր ծավալը:

«Գործարքի առարկա արտարժույթի գինը» սյունակում լրացվում է տվյալ գործարքի փոխարժեքը արտահայտված ՀՀ դրամով:

«Գործարքի ընդհանուր գումարը (ՀՀ դրամ)» սյունակում լրացվում է գնված/վաճառված արտարժույթի ընդհանուր ծավալը արտահայտված ՀՀ դրամով:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան