«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 սեպտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005386
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
30 օգոստոսի 2005 թ. |
N 439-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 221-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ա» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 221-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
2. Որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրության» հավելված 1-ում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները`
2.1 Հավելվածի 35-րդ կետում «երկօրյա» բառը փոխարինել «մեկօրյա» բառով:
2.2 Հավելվածի 36-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` «36. Աշխատակազմը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ որոշումը ստանալուց հետո անհապաղ ուղարկում է Կենտրոնական բանկի իրավաբանական վարչություն:
2.3 Հավելվածի 36-րդ կետում լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ` «Իրավաբանական վարչությունը մեկօրյա ժամկետում պատրաստում է կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտը գրանցման ներկայացնելու վերաբերյալ համապատասխան գրություն` ուղղված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և այն ներկայացնում Կենտրոնական բանկի նախագահի ստորագրմանը:
2.4 Հավելվածի 37-րդ, 43-րդ և 44-րդ կետերում «նախաձեռնող ստորաբաժանումը» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը» բառերով:
2.5 Հավելվածի 43-րդ կետում «հիմնավորումը համաձայնեցնելով Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության հետ» բառերը հանել:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
Տ. Սարգսյան |
|
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|