Գլխավոր տեղեկություն
Համար
N 439-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.10.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.08.18/10(16) Հոդ.356
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.08.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.09.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 սեպտեմբերի 2005 թ.
 Պետական գրանցման թիվ 05005386

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 օգոստոսի 2005 թ.

N 439-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 221-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ա» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 221-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

2. Որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրության» հավելված 1-ում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները`

2.1 Հավելվածի 35-րդ կետում «երկօրյա» բառը փոխարինել «մեկօրյա» բառով:

2.2 Հավելվածի 36-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` «36. Աշխատակազմը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ որոշումը ստանալուց հետո անհապաղ ուղարկում է Կենտրոնական բանկի իրավաբանական վարչություն:

2.3 Հավելվածի 36-րդ կետում լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ` «Իրավաբանական վարչությունը մեկօրյա ժամկետում պատրաստում է կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտը գրանցման ներկայացնելու վերաբերյալ համապատասխան գրություն` ուղղված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և այն ներկայացնում Կենտրոնական բանկի նախագահի ստորագրմանը:

2.4 Հավելվածի 37-րդ, 43-րդ և 44-րդ կետերում «նախաձեռնող ստորաբաժանումը» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը» բառերով:

2.5 Հավելվածի 43-րդ կետում «հիմնավորումը համաձայնեցնելով Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության հետ» բառերը հանել:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2005 թ. սեպտեմբերի 2
Երևան