Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 211
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԿԲՏ 1999/4
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.12.1999
Վավերացման ամսաթից
21.12.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

21 դեկտեմբերի 1999 թվականի

թիվ 211

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 313 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԽՄԲԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերստուգիչ խմբի կանոնակարգում (այսուհետև` կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

 1.1. կանոնակարգի 16-րդ կետը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.

 «16. Վերստուգիչ խումբը վերստուգում է Կենտրոնական բանկի ծախսերի նախահաշվի ու կապիտալ ներդրումների ծրագրի կատարողականներն` ըստ եռամսյակների, եռամսյակային հաշվեկշիռը, եռամսյակային հաշվետվությունը, պետական պահուստների վիճակի վերաբերյալ տեղեկանքն` ըստ եռամսյակների, տարեկան հաշվետվությունը, տարեկան ֆինանսական հաշվետվությունը, բյուջեի հոդվածների ցանկացած փոփոխություն և վավերացնում դրանք` տալով համապատասխան եզրակացություններ: Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատման ենթակա` սույն ենթակետով նախատեսված փաստաթղթերը համապատասխան ստորաբաժանման կողմից վերստուգիչ խմբին են տրամադրվում 16.1 կետում նշված ժամկետներում:

 16.1. Սույն կետով նախատեսված փաստաթղթերը վերստուգիչ խմբին են տրամադրվում հետևյալ ժամկետներում.

 - ծախսերի նախահաշվի ու կապիտալ ներդրումների ծրագրի կատարողականներն ըստ եռամսյակների` եռամսյակի ավարտից հետո 10 օրացուցային օրվա ընթացքում:

 - եռամսյակային հաշվեկշիռը` եռամսյակի ավարտից հետո 10 օրացուցային օրվա ընթացքում:

 - պետական պահուստների վիճակի վերաբերյալ տեղեկանքը` Կենտրոնական բանկի տեղեկատվության և տեխնիկական միջոցների պաշտպանության վարչության հատուկ բաժնին տրամադրելուց 7 օրացուցային օր առաջ:

 - տարեկան հաշվետվությունը` մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը:

 - եռամսյակային հաշվետվության և բյուջեի հոդվածների ցանկացած փոփոխության վերաբերյալ վերստուգիչ խումբը Կենտրոնական բանկի վարչության կամ խորհրդի նիստում տալիս է համապատասխան գրավոր եզրակացություն:

 16.2. Կենտրոնական բանի նախագահի կամ խորհրդի կողմից տրված հանձնարարականների հիման վրա Վերստուգիչ խումբը տալիս է եզրակացություններ նաև այլ հարցերի կամ փաստաթղթերի վերաբերյալ, որոնց կատարման ժամկետներն ամրագրվում են տվյալ հանձնարարականում: Ընդ որում, Կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմի արձանագրային բաժինը տարեկան կտրվածքով տրված հանձնարարականների վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդին ներկայացնում է տեղեկանք».

 1.2. կանոնակարգի 6-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «6. Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբը հաշվետու է Կենտրոնական բանկի նախագահին և խորհրդին: Վերստուգիչ խումբը պարտավոր է բացահայտված խախտման կամ թերացման յուրաքանչյուր փաստի մասին տեղեկացնել Կենտրոնական բանկի նախագահին և Կենտրոնական բանկի խորհրդին»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան