120.0031.28.02.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
28 փետրվարի 2001 թ. |
N 31 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՅԼ ԲՆԱԿԱՏԵՂԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հաստատել Գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակները կազմելու կարգի մասին Հրահանգը (կցվում է):
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՀՀ 2001 թ. մարդահամար |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՅԼ ԲՆԱԿԱՏԵՂԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ե ր և ա ն 2 0 0 1
I. Ընդհանուր դրույթներ
1. Գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների (այսուհետև` գյուղական բնակավայրերի ցուցակների) կազմումը հանդիսանում է մարդահամարի նախապատրաստման հիմնական աշխատանքներից մեկը: Դրանք անհրաժեշտ են.
- տարածաշրջանը մարդահամարային, հրահանգչական և հաշվային տեղամասերի ճիշտ բաժանելու,
- մարդահամարի ժամանակ բնակչության հաշվեգրման լրիվությունն ապահովելու,
- գյուղական բնակավայրերի ցանկը ճշգրտելու համար:
2. Գյուղական բնակավայրերի ցուցակները կազմվում են երկու օրինակից` ՀՀ ԱՎԾ-ի կողմից մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների ժամանակացույցով սահմանված ժամկետներում, գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարի կողմից, գյուղական համայնքի հաշվառման տվյալների` ձև-1 «Համայնքի գրքի», ձև-2 «Գյուղական համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող անձանց ցուցակի», ձև-3 «Համայնքի այբբենական գրքի» հիման վրա:
3. Գյուղական բնակավայրերի ցուցակներում` Ձև-2 գյուղական, գրանցվում են գյուղական համայնքի տարածքում գտնվող բոլոր բնակավայրերը (ներառյալ առանց բնակչության կամ ժամանակավոր կացատեղ հանդիսացող բնակատեղերը):
Ժամանակավոր կացատեղ հանդիսացող, ինչպես նաև բնակչության ոչ մշտական կազմ ու ծառայողական նշանակություն ունեցող հիմնարկները (օրինակ` անտառապահի տնակներ, օդերևութաբանական կայաններ, կիսակայարաններ և այլն) գրանցվում են այն բնակավայրերի կազմում, որոնց հետ նրանք կապված են վարչականորեն կամ տարածքային առումով: Հիմնական բնակավայրի բնակելի տներից հեռու գտնվող տները կամ տների խումբը, որոնք տարածքային առումով հանդիսանում են տվյալ բնակավայրի մի մասը (օրինակ` հիվանդանոց, մեղվանոց, ամառանոցային տներ, աշխատողների տներ և այլն) ցույց են տրվում հիմնական բնակավայրի կազմում:
Գյուղական բնակավայրերի ցուցակներում մտցվում են նաև այն կացարանները կամ տները, որոնք ցուցակները կազմելու պահին բնակեցված չեն եղել, սակայն մարդահամարի ժամանակ կարող են բնակեցված լինել (արհեստագործական խրճիթներ, անտառում բանվորական բարաքներ և այլն):
4. Գյուղական բնակավայրերի ցուցակների մեջ չեն մտցվում այն տնտեսական նշանակություն ունեցող շինությունները, որոնցում նույնիսկ ժամանակավորապես մարդ չի կարող բնակվել (ամբար, հարդանոց, մարագ և այլն):
Սույն հրահանգում օգտագործված տերմինները կիրառվում են միայն վիճակագրական նպատակով:
II. Ցուցակները կազմելու կարգը
5. Գյուղապետի աշխատակազմի քարտուղարը, ղեկավարվելով համայնքի տարածքում գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակները կազմելու հրահանգով, լրացնում է գյուղական բնակավայրերի և այլ բնակատեղերի ցուցակն` ըստ ձև 2-գյուղականի:
6. Ձև 2-գյուղականի հասցեամասում լրացվում են մարզի, տարածաշրջանի և համայնքի անվանումները:
7. Ցուցակում առանձին տողով գրանցվում են տվյալ համայնքի տարածքում գտնվող բոլոր գյուղական բնակավայրերը: Հիմնական բնակավայրին վարչականորեն պատկանող այլ բնակատեղերը գրանցվում են հիմնական բնակավայրից անմիջապես հետո: Ընդ որում պետք է հաշվի առնել, որ հիմնական բնակավայրի բնակելի տների և տնտեսությունների քանակը, ինչպես նաև բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները պետք է ներառեն նաև այդպիսի բնակատեղերի վերաբերյալ համապատասխան տվյալները:
1-ին սյունակում գրվում է գյուղական համայնքի սահմաններում գտնվող յուրաքանչյուր հիմնական բնակավայրի հերթական համարը:
2-րդ սյունակում գրվում է հիմնական գյուղական բնակավայրի սահմաններում գտնվող և նրա մասը կազմող յուրաքանչյուր այլ բնակատեղի (տան, տների խմբի) հերթական համարը:
3-րդ սյունակում գրվում է հիմնական բնակավայրի լրիվ անվանումը` համայնքի գրքում (ձև-1) կատարված գրանցումների համաձայն, ինչպես նաև այլ բնակատեղերի անվանումը, կամ դրանց որևէ բնութագրիչ հատկանիշ (օրինակ` անտառապահի տնակ, Ա. Սերոբյանի տունը):
Բնակավայրի անվանումը պետք է գրել լրիվ, առանց կրճատման, օրինակ` չի կարելի գրել «Ն. Գետաշեն», այլ պետք է գրել «Գյուղ Ներքին Գետաշեն»: Երկաթուղային կայարանները, կիսակայարանները և այլ բնակատեղերը գրելիս անպայման հարկավոր է նշել դրանց անվանումը, իսկ եթե անվանում չկա, նշել քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, (օրինակ` «Բաժանք 104 կմ»): Մեկ համայնքում մի քանի միատիպ բնակատեղերի առկայության դեպքում, որոնք չունեն անվանումներ կամ անվանումները միատեսակ են (օրինակ` «անտառային պահակատներ»), հարկավոր է նշել նաև տվյալ կետում բնակվողի անուն, ազգանունը:
4-րդ սյունակում գրվում է գյուղական բնակավայրի հեռավորությունը (կիլոմետրերով) մինչև համայնքի կենտրոն, ինչպես նաև, այլ բնակատեղերի հեռավորությունը մինչև հիմնական բնակավայրը, որին դրանք պատկանում են:
5-րդ սյունակում գրվում է յուրաքանչյուր հիմնական բնակավայրի, ինչպես նաև դրա տարածքում գտնվող այլ բնակատեղերի (տների), բնակելի շինությունների քանակն` ըստ համայնքի գրքի (ձև-1) տվյալների:
Բնակելի շինությունների քանակում պետք է հաշվի առնել նաև այն տները, որոնցում ցուցակները կազմելու պահին բնակչություն չի ապրել, ինչպես նաև կիսակառույց տները:
6-րդ սյունակում գրվում է տնտեսությունների թվաքանակը` ըստ համայնքի գրքերի, ընդ որում, դուրս եկած տնտեսություններն այդ քանակի մեջ չեն մտցվում:
7-րդ սյունակում գրվում է առկա, ներառյալ ժամանակավոր բացակայող բնակչության թվաքանակն ըստ համայնքի գրքի (ձև-1) տվյալների:
Ուսման մեկնած անձինք (անկախ բացակայելու ժամկետից) մշտական բնակչության թվաքանակի մեջ չեն ընդգրկվում:
Հիմնական բնակավայրերի վերաբերյալ 5-7-րդ սյունակների տվյալները պետք է ներառեն հիմնական բնակավայրերին ենթակա և ցուցակներում անմիջապես հիմնական բնակավայրից հետո գրանցված այլ բնակատեղերի վերաբերյալ ցուցանիշները:
Ցուցակի վերջում լրացվում է նաև գյուղական համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող բնակչության թվաքանակը (ձև-2):
8-րդ սյունակում գրվում է հիմնական բնակավայրի տարածքում հիվանդանոցների, մանկատների, հյուրանոցների, տուն-ինտերնատների, (ծերերի և հաշմանդամների), գիշերօթիկ դպրոցների, տուրիստական բազաների, հանգստյան տների և նման այլ հիմնարկների հերթական համարները:
9-րդ սյունակում գրվում է այդ հիմնարկի լրիվ անվանումը (առանց կրճատումների):
10-րդ սյունակում գրվում է այդ հիմնարկում մշտական բնակվողների թվաքանակը, ներառյալ այնտեղ մշտապես բնակվող սպասարկող անձնակազմը:
11-րդ սյունակում գրվում է այդ հիմնարկներում առկա տեղերի (մահճակալների) քանակը:
9-11-րդ սյունակները լրացվում են այդ հիմնարկների ադմինիստրացիայի տվյալների հիման վրա:
8. Ավարտելով գյուղական բնակավայրերի ցուցակների լրացումը` ՀՀ ԱՎԾ-ի տարածքային բաժնի ղեկավարը և գյուղապետի աշխատակազմի քարտուղարը համատեղ ստուգում են ցուցակներում բոլոր բնակավայրերի առկայությունը: Հիմնական գյուղական բնակավայրերի քանակի, (1-ին սյունակում գրանցված վերջին բնակավայրի համարը պետք է համընկնի տվյալ համայնքի տարածքում բնակավայրերի ընդհանուր քանակին), բնակելի տների, տնային տնտեսությունների, առկա` ներառյալ բացակայող բնակչության թվաքանակի, ժամանակավոր կացատեղերում առկա տեղերի քանակի վերաբերյալ տվյալները համեմատվում են սկզբնական հաշվառման տվյալների հետ:
9. Հանրագումարները հաշվելուց հետո գյուղապետի աշխատակազմի քարտուղարը ստորագրում է ցուցակը և սահմանված ժամկետին հանձնում այն ՀՀ ԱՎԾ-ի տարածքային բաժնի ղեկավարին: Վերջինս ստուգում է կազմված ցուցակների ճշգրտությունն ու ամբողջականությունը, դրանց համապատասխանությունը ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով տվյալ տարածքի համար սահմանված բնակավայրերի ցանկի հետ, որից հետո ցուցակի մեկ օրինակը հանձնում է ՀՀ վիճակագրության մարզային վարչության ղեկավարին:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն ՀՀ 2001 թ. մարդահամար |
Ձև 2-գյուղական
|
Գյուղական բնակավայրերի ԵՎ դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակ
Մարզ __________Տարածք ___________Համայնք __________
Հիմնա- |
Այլ |
Հիմնական բնակավայրի (բնակատեղերի և հեռու գտնվող տների) լրիվ անվանումը |
Բնակավայրի հեռավո-րությունը համայնքի կենտրոնից |
Բնակավայրում հաշվառվել են |
Հիմնական բնակավայրում գտնվող հիվանդանոցների, մանկատների, հյուրանոցների, տուն-ինտերնատների, գիշերօթիկ դպրոցների, | |||||
բնակելի |
տնային |
առկա |
հերթա- |
լրիվ անվանումը |
մշտական |
առկա | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
Ընդամենը |
|
X |
X |
|
|
|
|
X |
Տեղեկանք` համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող բնակչության թվաքանակը ___________
Գյուղապետի աշխատակազմի քարտուղար ___________________ (ստորագրությունը) |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
20 մարտի 2001 թ.
պետական գրանցման թիվ 12001061
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.05.2006, N 06-Ն | 11.06.2006, N 31 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|