«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005307
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 ապրիլի 2005 թ. |
N 170-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 33-րդ հոդվածների դրույթները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման» կարգը` համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 30-ի ««Լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի և վարկային կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման կարգը» հաստատելու մասին» թիվ 127 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ | |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
1. ԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Սույն կարգը կարգավորում է լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային կազմակերպությունների (այսուհետ` բանկեր) լուծարային կառավարիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ մամուլում տեղեկությունների հրապարակման կարգն ու պայմանները:
2. ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ` ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
2.1. Լուծարային կառավարիչը պարտավոր է սույն կարգով սահմանված կարգով, ամիսը մեկ անգամ, մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը (ներառյալ), իսկ իր հայեցողությամբ` նաև ավելի հաճախ, Հայաստանի Հանրապետությունում հրատարակվող և առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում հրապարակել իր գործունեության վերաբերյալ «Բանկերի և վարկային կազմակերպություններում սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով սահմանված տեղեկություններ (այսուհետ` տեղեկություններ):
2.2. Լուծարային կառավարիչը տեղեկությունները հրապարակում է սույն կարգով հաստատված ձևերին համապատասխան:
2.3. Լուծարային կառավարիչը պարտավոր է բանկի տարածքում` հաճախորդի համար տեսանելի տեղում, փակցնել սույն կարգով սահմանված հրապարակվող տեղեկությունները:
2.4. Տեղեկությունների հրապարակման համար անհրաժեշտ միջոցների բացակայության դեպքում` հիմնվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանման եզրակացության վրա, սույն կարգով սահմանված տեղեկությունները` լուծարային կառավարչի ներկայացմամբ, հրապարակում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, այդ թվում տարեկան` սույն կարգով հաստատված ձևերին համապատասխան, իսկ ամսական` հայտարարություն փոփոխությունների վերաբերյալ:
3. ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
3.1. Լուծարային կառավարիչը «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակում է սույն կարգի հավելված 1-ով սահմանված ձևերին համապատասխան: Ընդ որում, սույն կարգի հավելված 1-ի ձև 1-ի 2-րդ` «Գույքի տեսակը» սյունակը լրացնելիս գույքի կազմում ընդգրկվում են հաշվեկշռային և արտահաշվեկշռային հոդվածները, 3-րդ` «Լուծարման օրվա դրությամբ» սյունակը լրացնելիս հոդվածները գրանցվում են իրենց հաշվեկշռային արժեքով, իսկ 4-րդ` «Պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի վերջին օրվա դրությամբ» սյունակը լրացնելիս հոդվածները գրանցվում են լուծարային կառավարչի կողմից գնահատված արժեքով` հիմք ընդունելով ակտիվների զուտ իրացման արժեքը:
3.2. Միջանկյալ լուծարային հաշվեկշիռն առանձնակի ծավալուն լինելու դեպքում լուծարային կառավարիչը կարող է այն մամուլում հրապարակել առանձին մասերով` պահպանելով հրապարակումների հաջորդականությունները` օրական հաճախականությամբ:
3.3. Միջանկյալ լուծարային հաշվեկշիռը մամուլում հրապարակելու օրը լուծարային կառավարիչը պարտավոր է թերթի մեկ օրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:
3.4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահանջով լուծարային կառավարիչները Հայաստանի Հանրապետությունում հրատարակվող և առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում վերահրապարակում են ճշգրտված տեղեկությունները, եթե դրանք նախկինում կազմվել և հրապարակվել են սխալներով:
3.5. Միջանկյալ լուծարային հաշվեկշռում արտացոլված պահանջների, լուծարվող բանկին ներկայացված պահանջների և լուծարային կառավարչի կողմից մերժված պահանջների ցանկը (յուրաքանչյուր ավանդատուի, վարկատուի և այլ պարտատիրոջ անունը կամ անվանումը, ինչպես նաև յուրաքանչյուրին հասանելիք գումարի չափը) փակցվում է լուծարվող բանկի գտնվելու վայրում` տեսանելի տեղում և այդ մասին ծանուցվում է միջանկյալ լուծարային հաշվեկշռի հրապարակման ենթակա տեղեկատվության մեջ:
4. ԸՆԹԱՑԻԿ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
4.1. Լուծարային կառավարիչը հրապարակում է հետևյալ ընթացիկ տեղեկատվությունը.
4.1.1. Լուծարվող բանկի գտնվելու վայրը (փոփոխության դեպքում),
4.1.2. Սակարկություններ կազմակերպելու մասին հայտարարությունը, ինչպես նաև կազմակերպված սակարկությունների արդյունքների մասին տեղեկություններ,
4.1.3. Տեղեկություններ լուծարվող բանկի պարտատերերի պահանջների բավարարման` օրենքով սահմանված յուրաքանչյուր հերթի պահանջների բավարարման վայրի, կարգի և ժամկետների մասին, որտեղ նշվում է այն հերթը, որում ընդգրկված պահանջները տվյալ ժամանակահատվածի ընթացքում բավարարվում են կամ ենթակա են բավարարման,
4.1.4. Լուծարվող բանկի ամփոփ հաշվեկշիռը` սույն կարգի հավելված 2-ի ձև 8-ին և ձև 9-ին համապատասխան,
4.1.5 Լուծարվող բանկի դրամական հոսքերի մասին հաշվետվությունը` սույն կարգի հավելված 2-ի ձև 10-ին համապատասխան,
4.1.6 Լուծարային կառավարչի հայեցողությամբ` այլ տեղեկություններ:
4.2. Սույն կարգի հավելված 2-ի ձև 8, ձև 9 և ձև 10 հաշվետվությունները հրապարակվում են ամիսը մեկ անգամ: Ընդ որում, սույն կարգի հավելված 2-ի ձև 8-ի 2-րդ` «Գույքի տեսակը» սյունակը լրացնելիս գույքի կազմում ընդգրկվում են հաշվեկշռային և արտահաշվեկշռային հոդվածները, իսկ ձև 10 հաշվետվությանը կից պարտադիր ներկայացվում է հաշվետու ժամանակաշրջանում հրապարակային սակարկություններով օտարված գույքի ցուցակ` իրացման գներով և օրենքով սահմանված կարգով կազմակերպված սակարկությունների արդյունքների մասին այլ տեղեկություններ:
4.3. Սույն կետի 4.1 ենթակետով սահմանված տեղեկությունները հրապարակվում են ազատ ոճով (բացառությամբ` լուծարվող բանկի ամփոփ հաշվեկշռի և դրամական հոսքերի մասին հաշվետվության):
4.4. Սույն կետի 4.1 ենթակետով նախատեսված տեղեկություններն առանձնակի ծավալուն լինելու դեպքում լուծարային կառավարիչը կարող է դրանք մամուլում հրապարակել առանձին մասերով` պահպանելով հրապարակումների հաջորդականությունները` օրական հաճախականությամբ:
4.5. Սույն կետի 4.1 ենթակետով նախատեսված տեղեկությունները մամուլում հրապարակելու օրը լուծարային կառավարիչը պարտավոր է թերթի մեկ օրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:
«Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային կազ-
մակերպությունների լուծարային կառավարիչների կողմից իրենց
գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման» կարգի
հավելված 1
«_________________» ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ
ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵԿՇԻՌ
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ (ձև 1)
(հազար դրամ) |
N |
Գույքի տեսակը |
Լուծարման օրվա դրությամբ |
Պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի վերջին օրվա դրությամբ |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Դրամական միջոցներ, այդ թվում՝ |
|
|
|
Կանխիկը դրամարկղում |
|
|
|
Լուծարային հաշվին առկա միջոցներ |
|
|
2. |
Կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր |
|
|
3. |
Թանկարժեք մետաղներ և քարեր |
|
|
4. |
Պետական արժեթղթեր |
|
|
5. |
Ոչ պետական արժեթղթեր |
|
|
6. |
Պահանջներ Հայաստանի Հանրապետության և համայնքների նկատմամբ |
|
|
7. |
Պահանջներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և առևտրային բանկերի նկատմամբ |
|
|
8. |
Պահանջներ արտերկրում գործող բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների նկատմամբ |
|
|
9. |
Վարկային պահանջներ |
|
|
10. |
Դեբիտորական պահանջներ |
|
|
11. |
Գրասենյակային գույք |
|
|
12. |
Փոխադրամիջոցներ |
|
|
13. |
Անշարժ գույք |
|
|
14. |
Այլ գույք |
|
|
|
Գույքի ընդհանուր կազմ |
|
|
ԲԱՆԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ (ձև 2)
(հազար դրամ) |
N |
Պարտավորության տեսակը |
Լուծարման օրվա դրությամբ |
Պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի վերջին օրվա դրությամբ | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
Գումարը |
Քանակը |
Գումարը |
Քանակը |
1. |
Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ |
|
|
|
|
2. |
Պարտավորություններ առևտրային բանկերի նկատմամբ |
|
|
|
|
3. |
Պարտավորություններ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ |
|
|
|
|
4. |
Պարտավորություններ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այդ թվում՝ հարկային պարտավորություններ |
|
|
|
|
5. |
Պարտավորություններ իրավաբանական անձանց նկատմամբ |
|
|
|
|
6. |
Պարտավորություններ համայնքների նկատմամբ |
|
|
|
|
7. |
Պարտավորություններ այլ երկրների պետական կամ համայնքային բյուջեների նկատմամբ |
|
|
|
|
8. |
Այլ պարտավորություններ |
|
|
|
|
|
Լուծարվող բանկի հաշվեկշռում արտացոլված պահանջների ընդհանուր գումար |
|
|
|
|
ԲԱՆԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ (ձև 3)
(հազար դրամ) |
N |
Պահանջի տեսակը |
Գումարը |
Քանակը |
Հերթը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ |
|
|
|
2. |
Պարտավորություններ առևտրային բանկերի նկատմամբ |
|
|
|
3. |
Պարտավորություններ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ |
|
|
|
4. |
Պարտավորություններ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այդ թվում՝ հարկային պարտավորություններ |
|
|
|
5. |
Պարտավորություններ իրավաբանական անձանց նկատմամբ |
|
|
|
6. |
Պարտավորություններ համայնքների նկատմամբ |
|
|
|
7. |
Պարտավորություններ այլ երկրների պետական կամ համայնքային բյուջեների նկատմամբ |
|
|
|
8. |
Այլ պարտավորություններ |
|
|
|
|
Լուծարվող բանկին ներկայացված պահանջների ընդհանուր գումար |
|
|
|
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՎ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՄԵՐԺՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ
(ձև 4)
(հազար դրամ) |
N |
Պահանջի տեսակը |
Գումարը |
Քննարկման արդյունքը |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ |
|
|
2. |
Պարտավորություններ առևտրային բանկերի նկատմամբ |
|
|
3. |
Պարտավորություններ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ |
|
|
4. |
Պարտավորություններ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այդ թվում՝ հարկային պարտավորություններ |
|
|
5. |
Պարտավորություններ իրավաբանական անձանց նկատմամբ |
|
|
6. |
Պարտավորություններ համայնքների նկատմամբ |
|
|
7. |
Պարտավորություններ այլ երկրների պետական կամ համայնքային բյուջեների նկատմամբ |
|
|
8. |
Այլ պարտավորություններ |
|
|
|
Լուծարվող բանկին ներկայացված պահանջների ընդհանուր գումար |
|
|
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎՃԱՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱԾԱՆՑՅԱԼ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԳՐԱՎԸ (ձև 5)
(հազար դրամ) |
N |
Հոդվածի անվանումը |
Լուծարման օրվա դրությամբ |
Պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի վերջին օրվա դրությամբ |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Տրամադրված երաշխավորություններ, այդ թվում ` |
|
|
վարկային երաշխավորություններ |
|
| |
այլ երաշխավորություններ |
|
| |
2. |
Ակրեդիտիվներ և վճարման փաստաթղթեր, այդ թվում՝ |
|
|
ակրեդիտիվներ |
|
| |
վճարային հանձնարարագրեր |
|
| |
այլ վճարային փաստաթղթեր |
|
| |
3. |
Ածանցյալ գործիքներ |
|
|
4. |
Ստացված գրավ, այդ թվում՝ |
|
|
պետական արժեթղթեր |
|
| |
այլ արժեթղթեր |
|
| |
թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներ |
|
| |
թանկարժեք զարդեր, ոսկու ջարդոն և թանկարժեք քարեր |
|
| |
անշարժ գույք և այլ հիմնական միջոցներ |
|
| |
պատրաստի արտադրանք և ապրանքներ |
|
| |
դրամական միջոցներ |
|
| |
այլ գրավ |
|
| |
5. |
Ստացված երաշխավորություններ, այդ թվում՝ |
|
|
վարկային երաշխավորություններ |
|
| |
այլ երաշխավորություններ |
|
|
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՄՈՏ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ (ձև 6)
N |
Գրավադրված գույքի բնորոշումը, պայմա-նագրով սահմանված կամ բանկի կողմից գնահատված կամ մոտավոր արժեքը (հազար դրամ) |
Գրավառուի անունը կամ անվանումը |
Գրավով ապահովված պարտավո-րության տեսակը և չափը (հազար դրամ) |
Գրավով ապահովված գույքի գտնվելու վայրը |
Գրավի պայ-մանագրի կնքման ամսաթիվն ու այլ տեղեկու-թյուններ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌՈՎ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ (ձև 7)
N |
Դատարանի վճռով ար-գելանքի տակ գտնվող գույքի բնորոշումը, պայմանագրով սահմանված կամ բանկի կողմից գնահատված կամ մոտավոր արժեքը (հազար դրամ) |
Հայցվորի անունը կամ անվանումը |
Արգելանքի կիրառման պատճառը |
Հայցային պահանջի չափը (հազար դրամ) |
Արգելանքի կիրառման ամսաթիվն ու այլ տեղեկու-թյուններ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Բանկի լուծարային կառավարիչ` ______________
Կ. Տ.
«Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային
կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից իրենց
գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման» կարգի
հավելված 2
«_______________» ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ
ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵԿՇԻՌ
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ (ձև 8)
(հազար դրամ) |
N |
Գույքի տեսակը |
Նախորդ ժամանակաշրջան |
Հաշվետու ժամանակաշրջան |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Դրամական միջոցներ, այդ թվում՝ |
|
|
|
Կանխիկը դրամարկղում |
|
|
|
Լուծարային հաշվին առկա միջոցներ |
|
|
2. |
Կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր |
|
|
3. |
Թանկարժեք մետաղներ և քարեր |
|
|
4. |
Պետական արժեթղթեր |
|
|
5. |
Ոչ պետական արժեթղթեր |
|
|
7. |
Պահանջներ Հայաստանի Հանրապետության և համայնքների նկատմամբ |
|
|
8. |
Պահանջներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և առևտրային բանկերի նկատմամբ |
|
|
9. |
Պահանջներ արտերկրում գործող բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ |
|
|
10 |
Վարկային պահանջներ |
|
|
11. |
Դեբիտորական պահանջներ |
|
|
12. |
Գրասենյակային գույք |
|
|
13. |
Փոխադրամիջոցներ |
|
|
14. |
Անշարժ գույք |
|
|
15. |
Այլ գույք |
|
|
|
Գույքի ընդհանուր կազմ |
|
|
ԲԱՆԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ (ձև 9)
(հազար դրամ) |
N |
Պարտավորության տեսակը |
Նախորդ ժամա-նակաշրջան |
Հաշվետու ժամանակաշրջան | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
Գումարը |
Հերթը |
Գումարը |
Հերթը |
1. |
Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ |
|
|
|
|
2. |
Պարտավորություններ առևտրային բանկերի նկատմամբ |
|
|
|
|
3. |
Պարտավորություններ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ |
|
|
|
|
4. |
Պարտավորություններ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այդ թվում՝ հարկային պարտավորություններ |
|
|
|
|
5. |
Պարտավորություններ իրավաբանական անձանց նկատմամբ |
|
|
|
|
6. |
Պարտավորություններ համայնքների նկատմամբ |
|
|
|
|
7. |
Պարտավորություններ այլ երկրների պետական կամ համայնքային բյուջեների նկատմամբ |
|
|
|
|
8. |
Այլ պարտավորություններ |
|
|
|
|
|
Լուծարվող բանկի հաշվեկշռում |
|
|
|
|
Բանկի լուծարային կառավարիչ` ______________
Կ. Տ.
«__________________» ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ձև 10)
Ամսաթիվը _ թ-ից մինչև _թ.
(հազար դրամ) |
|
Հոդվածի անվանումը |
Նախորդ ժամանակաշրջան |
Հաշվետու ժամանակաշրջան |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Դրամական միջոցների ներհոսք |
|
|
|
|
|
|
1.1. |
Թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների և հուշադրամների վաճառքից |
|
|
1.2. |
Արժեթղթերի վաճառքից, այդ թվում՝ |
|
|
|
պետական արժեթղթերից |
|
|
|
ոչ պետական արժեթղթերից |
|
|
1.3. |
Հայաստանի Հանրապետության և համայնքների նկատմամբ պահանջներից |
|
|
1.4. |
ՀՀ կենտրոնական բանկի և առևտրային բանկերի նկատմամբ պահանջներից |
|
|
1.5. |
Արտերկրում գործող բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներից |
|
|
1.6. |
Վարկերի և դեբիտորական պարտքերի դիմաց փոխհատուցումների ստացում, այդ թվում՝ |
|
|
|
դուրս գրված վարկերի |
|
|
|
դուրս գրված դեբիտորական պարտքերի |
|
|
1.7. |
Շահաբաժինների ստացում |
|
|
1.8. |
Բանկին պատկանող հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների օտարումից, այդ թվում՝ |
|
|
|
հող |
|
|
|
շենքեր, շինություններ |
|
|
|
գույք և գրասենյակային սարքավորումներ |
|
|
|
կապի և հաղորդակցման միջոցներ, հաշվողական, համակարգչային և ավտոմատ կառավարման այլ տեխնիկա |
|
|
|
փոխադրամիջոցներ |
|
|
|
այլ հիմնական միջոցներ |
|
|
1.9. |
Բռնագանձված գրավի վաճառքից |
|
|
|
անշարժ գույք |
|
|
|
այլ գույք |
|
|
1.10. |
Այլ եկամուտներ |
|
|
1.11. |
Այլ ստացված գումարներ |
|
|
|
|
|
|
2. |
Դրամական միջոցների արտահոսք |
|
|
2.1. |
Վճարումներ պարտատերերի պահանջների բավարարման գծով՝ ըստ օրենքով սահմանված հերթերի՝ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2.2. |
Աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գծով ծախսեր |
|
|
2.3. |
Գործուղման ծախսեր |
|
|
2.4. |
Կապի և հաղորդակցման ծախսեր |
|
|
2.5. |
Պահպանության ծախսեր |
|
|
2.6. |
Կոմունալ ծախսեր |
|
|
2.7. |
Գրասենյակային և տնտեսական ծախսեր |
|
|
2.8. |
Փոխադրամիջոցների սպասարկման և պահպանման ծախսեր |
|
|
2.9. |
Այլ ծախսեր |
|
|
2.10. |
Ներդրումներ, այդ թվում՝ |
|
|
|
նյութական ակտիվների ձեռքբերում |
|
|
2.11. |
Այլ վճարումներ |
|
|
|
Դրամական միջոցների հոսքերի զուտ աճ |
|
|
|
Դրամական զուտ միջոցներ ժամանակաշրջանի սկզբում |
|
|
|
այդ թվում՝ տնօրինման սահմանափակում ունեցող |
|
|
|
Կանխատեսվող դրամական միջոցներ ժամանակաշրջանի վերջում |
|
|
|
այդ թվում՝ տնօրինման սահմանափակում ունեցող |
|
|
Բանկի լուծարային կառավարիչ` ______________
Կ. Տ.