«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 ապրիլի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005149
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 մարտի 2005 թ. |
N 115-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2005 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՏՈԿՈՍՆԵՐ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, ինչպես նաև 37-րդ հոդվածի 4-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում պահուստավորված գումարների դիմաց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2005 թվականի ընթացքում վճարվող տոկոսները հաշվարկել տարեկան 0 տոկոս դրույքով:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
|