«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 ապրիլի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 մարտի 2005 թ. |
N 114-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի ԹԻՎ 75-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իգ1» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մարտի 30-ի ««Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման, թերտեղաբաշխված պարտատոմսերի տեղաբաշխման, հետգնման կազմակերպման և մարման սպասարկման», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի պահառության գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի գրավի հետ կապված գործառնությունների իրականացման մասին», «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում կիրառվող հաշվեհամարների կոդավորման», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում շրջանառության», «Պետական պարտատոմսերով գործառնություններում կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանների մասին» կարգերը հաստատելու մասին» թիվ 75-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման, թերտեղաբաշխված պարտատոմսերի տեղաբաշխման, հետգնման կազմակերպման և մարման սպասարկման» կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1.1 Կարգի 2.12-րդ կետը «աճուրդի» բառից հետո լրացնել «և հետգնման» բառերով.
1.2 Կարգի 30-րդ կետի «կողմից ընդունված որոշումը» բառերը փոխարինել «հանձնարարագիրը» բառով և «1» թիվը փոխարինել «2» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|