«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 մարտի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005141
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
3 մարտի 2005 թ. |
N 99-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 221-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի «ա» կետը, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 221-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրություն»-ը հավելված 1-ում (այսուհետ՝ Կանոնադրություն) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1.1. Կանոնադրության 13-րդ կետը լրացնել «զ» ենթակետով հետևյալ բովանդակությամբ՝
«զ) ֆինանսական դիտարկումների կենտրոնը:»,
1.2. Կանոնադրության 14-րդ կետը լրացնել «զ» ենթակետով հետևյալ բովանդակությամբ՝
«զ) ֆինանսական դիտարկումների կենտրոնը՝ կենտրոնի ղեկավարը:»:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 221-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կառուցվածքը» հավելված 2-ը (այսուհետ՝ Հավելված) լրացնել 21-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝
«21. Ֆինանսական դիտարկումների կենտրոնը»:
3. Հավելվածի 20-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանխիկ» բառերը փոխարինել «Կանխիկ» բառով:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|