Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 173
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.08.1998-19.01.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.08.1998
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.08.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.01.2006

040.0173.13.03.98

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 1998 թվականի թիվ 173

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆԽԻԿ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՈՒ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 7-րդ, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածների պահանջները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից կանխիկ արտարժույթի ու արտարժույթով արտահայտված արժեթղթերի արտահանման» կարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի հուլիսի 15-ի թիվ 138 որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի աշխատակազմին` ապահովել սույն որոշման և սույն որոշմամբ հաստատված կարգի ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարություն:

4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչության վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

Կենտրոնական բանկի նախագահ

 

ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆԽԻԿ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՈՒ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի (այսուհետ` բանկեր) կողմից մաքսային սահմանով արտարժույթի և դրանով արտահայտված արժեթղթերի արտահանման (առաքման) ընթացակարգը:

1.2. Սույն կարգի իմաստով արտարժույթ են համարվում օտարերկրյա դրամանիշերը` արտահայտված բանկային տոմսերի, գանձատան թղթադրամների և մետաղադրամների տեսքով:

1.3. Սույն կարգի իմաստով արտարժույթով արտահայտված արժեթղթեր են համարվում` բաժնետոմսերը, պարտատոմսերը, ավանդային սերտիֆիկատները, ֆյուչերսային, ֆորվարդային և օպցիոն պայմանագրերը, մուրհակները, չեկերը և այլն:

1.4. Բանկերի կողմից սույն կարգի 1.2 և 1.3 կետերով նշված արժեքների (այսուհետ` արժութային արժեքներ) արտահանումն իրականացվում է առանց ծավալային և այլ սահմանափակումների:

1.5. Սույն կարգի իմաստով մաքսային հսկողության գոտի են համարվում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերի կամ մաքսային հսկողության ենթակա ապրանքների և այլ առարկաների մաքսային պահպանման տարածքները:

 

2. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

2.1. Արժութային արժեքների արտահանումը կազմակերպվում է բանկի կամ ինկասացիոն ծառայության ներկայացուցչի կողմից, որը գործում է համապատասխանաբար դրանց գործադիր մարմնի կողմից տրված լիազորագրի հիման վրա:

2.2. Արժութային արժեքների առաքման մասին մաքսային ծառայությանը տեղեկացվում է բանկի կամ ինկասացիոն ծառայության ներկայացուցչի կողմից` մաքսային սահմանով անցկացումը սկսելու պահից առնվազն 3 ժամ առաջ:

2.3. Բանկի կամ ինկասացիոն ծառայության ներկայացուցիչը մաքսատան համապատասխան ստորաբաժանմանն է ներկայացնում սույն կարգի 2.1 կետում նշված լիազորագիրը, անձը հաստատող փաստաթուղթը, իսկ արտարժույթի արտահանման դեպքում` նաև բանկի ելքային օրդերը: Ինկասացիոն ծառայության ներկայացուցիչը ներկայացնում է նաև բանկի և ինկասացիոն ծառայության միջև կնքված պայմանագիրը կամ գործարքը հաստատող այլ փաստաթուղթ (ակտ):

2.4. Լիազորագրի ներկայացումից հետո լրացվում է բեռնամաքսային հայտարարագիր` ըստ մաքսային ձևակերպումների արարողակարգի:

2.5. Արժութային արժեքների փոխադրումը բանկից մինչև մաքսային կետ և մաքսային հսկողության գոտով իրականացվում է բանկի ինկասացիոն մեքենայով կամ համապատասխան մասնագիտացված ծառայության ուժերով: Մաքսատունը պարտավոր է մաքսային սահմանով արժութային արժեքների անցկացման ժամանակային սահմանափակման առկայության դեպքում այդ ընթացքում կատարել ստուգման և ձևակերպման անհրաժեշտ գործողությունները:

2.6. Ինկասացիոն պայուսակի ստուգումն իրականացվում է մաքսատան կողմից սահմանված տեղում, մաքսատան աշխատակցի (աշխատակիցների) կողմից, բանկի կամ ինկասացիոն ծառայության ներկայացուցչի և ուղեկցող (ինկասատորի) ներկայությամբ:

2.7. Ինկասացիոն պայուսակի ստուգումն իրականացվում է մաքսատան և բանկի (կամ ինկասացիոն ծառայության) կապարակնիքով:

 

3. ԲԵՌՆԱՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

3.1. Մաքսատան և մաքսակետի համապատասխան ստորաբաժանումում արտահանվող արժութային արժեքների վերաբերյալ գրանցում է կատարվում համապատասխան գրանցամատյանում:

3.2. Լրացված բեռնամաքսային հայտարարագրի 2-րդ օրինակը (թերթիկը) վերադարձվում է հայտարարատուին` բանկի (կամ ինկասացիոն ծառայության) լիազորված ներկայացուցչին: