Գլխավոր տեղեկություն
Համար
N 90-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.08.01/21(261) Հոդ.163
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.04.2004
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 մայիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004120


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

13 ապրիլի 2004 թ.

N 90-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի փետրվարի 19-ի ««Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ը (նոր խմբագրությամբ) հաստատելու մասին» թիվ 49 որոշմամբ հաստատված ««Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ը» հավելված 1-ում (այսուհետև՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

1.1. հավելվածի կանոն 10-ում՝

ա) 1-ին կետում «խորհրդի որոշմամբ» բառերը փոխարինել «նախագահի անհատական որոշմամբ» բառերով,

բ) 2-րդ կետում «խորհուրդը» բառը փոխարինել «նախագահը» բառով,

գ) 3-րդ կետում «խորհուրդը» բառը փոխարինել «նախագահը» բառով,

1.2. կանոն 14-ի 2-րդ կետում «խորհրդի» բառը փոխարինել «նախագահի» բառով,

1.3. կանոն 16-ում՝

ա) 1-ին կետում «խորհրդի որոշմամբ» բառերը փոխարինել «նախագահի անհատական որոշմամբ» բառերով,

բ) 2-րդ կետում «խորհուրդը» բառը փոխարինել «նախագահը» բառով,

գ) 3-րդ կետում «խորհուրդը» բառը փոխարինել «նախագահը» բառով,

դ) 3-րդ կետի «զ» ենթակետում «խորհրդի» բառը փոխարինել «նախագահի» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2004 թ. ապրիլի 15
Երևան