«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005115
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
21 հունվարի 2005 թ. |
N 32-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 436-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի ««Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 436-Ն որոշմամբ հաստատված ««Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում» (այսուհետ՝ Կանոնակարգ 10) կատարել հետևյալ լրացումները.
1.1. Կանոնակարգ 10-ի 3-րդ գլխի 13.1-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ. «Ընդ որում, լիցենզավորվող անձանց գործունեության տարածքի հեռավորությունը ցանկացած ուղղությամբ արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու թույլտվություն ունեցող այլ անձանց, այդ թվում՝ բանկերի, վարկային կազմակերպությունների և նրանց մասնաճյուղերի տարածքից պետք է լինի առնվազն 50 մետր:»:
1.2. Կանոնակարգ 10-ի 3-րդ գլխի 13.2-րդ կետի երկրորդ պարբերությունը «մետր» բառից հետո լրացնել «, ինչպես նաև օդանավակայանների, երկու կամ ավելի հարկ ունեցող առևտրի կենտրոնների տարածքում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
2005 թ. հունվարի 26 |