ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 1997 թվականի N 315
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԻ, ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկումների արդյունքները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1998 թվականի գործառնական ծախսերի կանխատեսման, վարչական ծախսերի նախահաշվի, կապիտալ ներդրումների և հիմնական միջոցների ձեռքբերման ծրագրում կատարել 98,777.6 հազ. դրամ գումարի կրճատումներ`
1. գործառնական ծախսերի կանխատեսման գումարից (6,574,205.6 հազ. դրամ) 56,089.2 հազ. դրամ` ի հաշիվ միջին տարեկան փոխարժեքի փոփոխության (1 ԱՄՆ-ի դոլարը 531 դրամից 521 դրամի է փոխվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1997 թվականի հոկտեմբերի 10-ի N 296 որոշմամբ),
2. վարչական ծախսերի նախահաշվի գումարից (784,205.7 հազ. դրամ) 8,928.4 հազ. դրամ` ի հաշիվ «Պարգևատրում և նյութական խրախուսում» հոդվածի,
3. կապիտալ ներդրումների և հիմնական միջոցների ձեռքբերման ծրագրի գումարից (658,307.6 հազ. դրամ) 31,000.0 հազ. դրամ` ի հաշիվ «Կենտրոնական բանկի հիմնական գործունեության ապահովման նպատակով իրականացվող կապիտալ ներդրումներ» բաժնի, 2,760.0 հազ. դրամ` ի հաշիվ միջին տարեկան փոխարժեքի փոփոխության (1 ԱՄՆ-ի դոլարը 531 դրամից 521 դրամի է փոխվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1997 թվականի հոկտեմբերի 10-ի N 296 որոշմամբ):
Կենտրոնական բանկի նախագահ |