Basic information
Number
N 395
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (13.07.1998-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.08.03/49(421)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
25.06.1998
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
25.06.1998
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
25.06.1998
Effective date
13.07.1998

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 1998 թվականի N 395

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 587 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 16-ի «Բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքներն օգտագործելու մասին» N 587 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 165 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`

որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական արժեքների իրացմամբ զբաղվող կազմակերպության ծառայությունների դիմաց վարձատրության չափը, ըստ իրացվող արժեքների առանձին տեսակների, սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, բայց իրացման հասույթի 10 տոկոսից ոչ ավելի»:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան