Basic information
Number
N 330-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (22.04.2011-14.12.2016)
Status
Չի գործում
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
21.04.2011
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
21.04.2011
Effective date
22.04.2011
Interrupt date
08.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2011 թվականի N 330-Ա

 

ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 102-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 8-րդ կետի`

1. Հաստատել Հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող հանրապետական գործադիր և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Նշանակել`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ–նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետի պարտականությունները կատարող Արմեն Ղևոնդյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Սերգեյ Աբրահամյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:

3. Uույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահին տեղեկացնել իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:

4. Հանձնաժողովի նախագահին`

1) գումարել Հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի աշխատանքային նիստը երեք ամսվա ընթացքում.

2) բանակցություններ սկսել բելառուսական կողմի հետ հանձնաժողովի անդրանիկ նիստը 2011 թվականին անցկացնելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. ապրիլի 21
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
ապրիլի 21-ի N 330-Ա
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ Նախագահի աշխատակազմ (համաձայնությամբ)

ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ ազգային անվտանգության խորհուրդ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան