Գլխավոր տեղեկություն
Համար
N 62-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.05.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.05.03/10(158) Հոդ.118
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.03.2004
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2004

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 ապրիլի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 05004079

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 մարտի 2004 թ. N 62-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 12-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իթ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգում (այսուհետև՝ կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1.1. կանոնակարգի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվների սահմանաչափերն են.

 

 

Խնայողա-
կան միություն-
ներ

Վարկային միություն-
ներ

Լիզինգային կազմա-
կերպու-
թյուններ

Ֆակտո-
րինգային
կազմա-
կերպու-
թյուններ

Ունիվերսալ
վարկային
կազմակեր-
պություններ

Կանոնադրական կապիտալի նվազագույն չափը (մլն դրամ)

50

50

100

150

150

Ընդհանուր կապիտալի նվազագույն չափը (մլն դրամ)

50

100

200

250

300

Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն11 նորմատիվ)

2%

6%

8%

10%

10%

Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3 նորմատիվ)

25%

25%

25%

25%

25%

Արտարժութային համախառն դիրքի և վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը

30%

30%

30%

30%

30%

 

1.2. կանոնակարգը լրացնել 121-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«121. Փոխառություններ չներգրավվող կամ միայն մասնակիցներից փոխառություններ ներգրավվող վարկային կազմակերպությունների վրա չի տարածվում արտարժույթի տնօրինման նորմատիվը: Վարկային կազմակերպության կողմից փոխառության ներգրավման օրվանից վարկային կազմակերպությունը պարտավոր է հաշվարկել և բավարարել արտարժույթի տնօրինման նորմատիվի պահանջները».

1.3. կանոնակարգի 16.2.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16.2.5. վարկային կազմակերպության սեփականությունը հանդիսացող և վերջինիս գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների և այլ նյութական ակտիվների, այդ թվում՝ գրավի տնօրինման արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված ակտիվների, շահագործումից դուրս և այլ հիմնական միջոցների) հաշվեկշռային արժեքի չափով, այդ ակտիվներն օրենքով սահմանված կարգով վարկային կազմակերպության սեփականությունը համարվելու, իսկ ֆինանսական լիզինգի պայմանագրի լուծման դեպքում՝ դրա հետևանքով վարձատուի հաշվեկշռում հիմնական միջոցները ճանաչելու օրվանից վեց ամիս հետո».

1.4. կանոնակարգը լրացնել 16.2.7 և 16.2.8 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«16.2.7. վարկային կազմակերպության կողմից վարձակալված հիմնական միջոցների բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդի չափով,

16.2.8. վարկային կազմակերպության հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով».

1.5. կանոնակարգի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվը հաշվարկելիս վարկային կազմակերպության ակտիվները (ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում չեն ներառվում սույն կանոնակարգի 16.2-րդ կետով նախատեսված հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող ակտիվները) ծախսերի հաշվին ձևավորված իրենց համապատասխան հնարավոր կորուստների պահուստի գումարների չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի 23-րդ կետով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով: Ռիսկով կշռված ակտիվների հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով.

Աընդ= (Ա1-Պ1)XՌ1 + (Ա2-Պ2)XՌ2+….+(Ա5-Պ5)XՌ5,

որտեղ՝

Ա1, Ա2..., Ա5-ը հաշվարկում ներառվող վարկային կազմակերպության բոլոր ակտիվները (բացառությամբ այն ակտիվների, որոնք նվազեցվում են հիմնական կապիտալի հաշվարկից) ու հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններն են՝ ըստ ռիսկի կշիռների,

Պ1, Պ2…, Պ5-ը համապատասխան ակտիվների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հնարավոր կորուստների պահուստներն են,

Ռ1, Ռ2…., Ռ5–ը համապատասխան ակտիվների ռիսկի կշիռներն են».

1.6. կանոնակարգի 21-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

1.7. կանոնակարգի 23-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

ա) վարկային կազմակերպության ռիսկով կշռված ակտիվների աղյուսակի (այսուհետև՝ աղյուսակ) 13-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

13. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա
կառավարությունների և
կենտրոնական բանկերի նկատմամբ

Ա-1+(Պ-1)    Ա-1 (Պ-1)
0
Ա-2 (Պ-2)
20
Ա-3 (Պ-3)
50
Բ,Ս,Դ (ՆՊ)
100
Վարկանիշ չունեցող      . 
100

 

բ) աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 131 տողով.

 

131. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա
կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ

ԱԱԱ (Աաա1)-ից Ա-(Ա3)
0
ԲԲԲ+(Բբբ1) - ԲԲԲ-
(Բաա3)  20

ԲԲ+(Բա1)-ից Բ-(Բ3)
50
Բ- (Բ3)-ից ցածր
100
Վարկանիշ չունեցող
100

 

գ) աղյուսակի 14-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ

 

14. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա բանկերի նկատմամբ

Ա-1+(Պ-1)
0
Ա-2 (Պ-2)
20
Ա-3(Պ-3)
50
Բ,Ս,Դ (ՆՊ)
100
Վարկանիշ չունեցող
100

 

դ) աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 141 տողով.

141. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա բանկերի
նկատմամբ

ԱԱԱ (Աաա)-ից ԱԱ-
(Աա3)   0

Ա+ (Ա1)-ից Ա-(Ա3)
20
ԲԲԲ+ (Բաա1)-ից Բ-(Բ3)
50
Բ- (Բ3)-ից ցածր
100
Վարկանիշ չունեցող
100

1.8. կանոնակարգի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30. Վարկային կազմակերպությունները պարտավոր են վերանայել վարկանիշներն ամիսը մեկ անգամ՝ հիմք ընդունելով վերը նշված վարկանիշային գործակալությունների կողմից հրապարակված վերջին թարմացված տվյալները».

1.9. կանոնակարգի 31-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

1.10. կանոնակարգի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32. Օտարերկրյա կառավարությունների և օտարերկրյա բանկերի նկատմամբ պահանջների կշիռները որոշելու համար օգտագործվում են կառավարությունների և/կամ բանկերի նկատմամբ պահանջների վարկանիշները՝ կախված պահանջների ժամկետայնությունից, գործիքների տեսակից և արժույթից:

Ընդ որում, վարկային կազմակերպության ռիսկով կշռված ակտիվների աղյուսակի 13-րդ, 131-րդ և 14-րդ, 141-րդ տողերի առումով՝ կարճաժամկետ պահանջներ են համարվում ցպահանջ և մինչև մեկ տարի (ներառյալ) մարման ժամկետ ունեցող պահանջները, իսկ երկարաժամկետ՝ մեկ տարուց ավելի մարման ժամկետ ունեցող և մարման սահմանված ժամկետ չունեցող պահանջները».

1.11. կանոնակարգի 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«34. Վարկային կազմակերպությունների (բացառությամբ՝ խնայողական միությունների) մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3) որոշվում է

Ն3

Ռ

 Կընդ 

բանաձևով,

որտեղ՝

Ռ-ն վարկային կազմակերպության կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, փոխառուի թողարկած արժեթղթերում ներդրումների, ինչպես նաև վարկային կազմակերպության նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ դեբիտորական պարտավորությունների (բացառությամբ վարկային կազմակերպության բանկային հաշիվների), նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների, բանկերի կողմից տվյալ վարկային կազմակերպության դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված տրամադրված փոխառությունների և կամ երաշխիքների (եթե տվյալ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ վարկային կազմակերպությունը) գումարն է: Ընդ որում, վերոհիշյալ տարրերն իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի 23-րդ կետում սահմանված կշիռներով,

Կընդ-ը վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի միջին մեծությունն է հաշվետու ժամանակաշրջանում և հաշվարկվում է համաձայն 22-րդ կետի».

1.12. կանոնակարգը լրացնել 341-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«341. Խնայողական միությունների մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3) որոշվում է 34-րդ կետում ներկայացված բանաձևով, սակայն հաշվարկի մեջ չեն ընդգրկվում փոխառուի հետ փոխկապակցված անձանց տրամադրված բոլոր տեսակի փոխառությունները և վարկային ռիսկ պարունակող այլ տիպի գործիքները».

1.13. կանոնակարգի 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«36. Արտարժութային դիրքը վարկային կազմակերպության արտարժույթով, ինչպես նաև արտարժութային ռիսկ պարունակող դրամային ակտիվների և պարտավորությունների միջև եղած տարբերությունն է՝ հաշվի առած հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների գծով պահանջները և պարտավորությունները (սվոփ, ֆյուչերս, ֆորվարդ, օպցիոն)՝ համապատասխան արտարժույթներով:

Ընդ որում, նորմատիվի հաշվարկի մեջ ընդգրկվում են այն հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշները, կամ կնքված պայմանագրերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միասնական ձևին:

Դրամային ակտիվը կամ պարտավորությունը պարունակում է արտարժութային ռիսկ, երբ դրանց գծով ստացվելիք կամ վճարվելիք գումարների մեծությունները հաշվարկվում են արտարժույթի դրամի նկատմամբ փոխարժեքի միջոցով և, հետևաբար, կարող են տատանվել վերջինիս փոփոխությամբ պայմանավորված».

1.14. կանոնակարգի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«37. Արտարժութային փակ դիրքը վարկային կազմակերպության արտարժույթով ակտիվների և պարտավորությունների միջև եղած քանակական հավասարությունն է».

1.15. կանոնակարգի 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«38. Արտարժութային բաց դիրքը վարկային կազմակերպության արտարժույթով ակտիվների և պարտավորությունների միջև եղած քանակական անհավասարությունն է».

1.16. կանոնակարգի 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«41. Արտարժութային երկար դիրքի դեպքում վարկային կազմակերպության արտարժույթով ակտիվային հաշիվների մնացորդները գերազանցում են արտարժույթով պարտավորությունների հաշիվների մնացորդները».

1.17. կանոնակարգի 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«42. Արտարժութային կարճ դիրքի դեպքում վարկային կազմակերպության արտարժույթով պարտավորությունների հաշիվների մնացորդները գերազանցում են արտարժույթով ակտիվային հաշիվների մնացորդները».

1.18. կանոնակարգի 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«43. Արտարժութային դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով՝ ինչպես դրանց գծով ածանցյալ գործիքները (սվոփ, ֆյուչերս, ֆորվարդ, օպցիոն) ներառյալ, այնպես էլ առանց դրանց և ամփոփվում ըստ արտարժութային երկու խմբերի»:

2. Սույն որոշման 1.5, 1.11, 1.12, 1.18 ենթակետերն ուժի մեջ են մտնում հրապարակումից վեց ամիս հետո:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան

  
2004 թ. մարտի 24
Երևան