ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 1997 թվականի N 107
«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» 3-ՐԴ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1997 թվականի հունվարի 10-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» 2-րդ կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 6 որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» 3-րդ կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
ա) 1-ին գլխի 1-ին կետի առաջին պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
««Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի համաձայն, բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացնում հաշվետվությունների և տեղեկանքների ներքոհիշյալ ձևերը` նշված պարբերականությամբ»,
բ) 2-րդ գլխի 1-ին կետում.
- N 8 (ամսական) հաշվետվության լրացման կարգում ավելացնել հետևյալ պարբերությունը.
«Ներգրավված ցպահանջ միջոցների կազմում ընդգրկվում են նաև «այլ դեբիտորներ և կրեդիտորներ» (904, 902, 076, 110) հաշիվներում հաշվառվող գումարները` ըստ հաշվետերերի: «Այլ ժամկետային արժեթղթեր» տողում արտացոլվում են նաև 062 հաշվում առկա արտարժութային միջոցների գումարները»,
- N 9 (ամսական) հաշվետվության լրացման կարգում ավելացնել հետևյալ պարբերությունը.
«Ներգրավված ցպահանջ միջոցների կազմում ընդգրկվում են նաև «այլ դեբիտորներ և կրեդիտորներ» (904, 902, 076, 110) հաշիվներում հաշվառվող գումարները` ըստ հաշվետերերի: Տեղաբաշխված միջոցների կազմում, որպես բանկերի հաշիվներ, ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված թղթակցային հաշիվների (161, 096), ինչպես նաև բանկերի «նոստրո» հաշիվների գումարները (163, 093, 072): «Այլ ժամկետային արժեթղթեր» տողում արտացոլվում են նաև 062 հաշվում առկա արտարժութային միջոցների գումարները»,
- N 14 (ամսական) հաշվետվության լրացման կարգում ավելացնել հետևյալ նախադասությունը.
««Սեփականության ձև» սյունակում անհրաժեշտ է նշել պետական կամ ոչ պետական հատվածին փոխառուի պատկանելությունը»,
- N 4-տ (ամսական) տեղեկանքի լրացման կարգում ավելացնել հետևյալ պարբերությունը.
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված թղթակցային հաշիվները (161, 096) տեղեկանքում չեն ընդգրկվում: ԱՊՀ երկրներում գործող թղթակից բանկերի անվանումները լրացվում են ռուսերեն, իսկ այլ երկրներում գործող բանկերի անվանումները` անգլերեն լեզվով, ընդ որում, «գտնվելու վայրը» սյունակում լրացվում են միայն քաղաքի և պետության անվանումները (օրինակ` «ԻՆԿՈՄԲԱՆԿ», գ. Մոսկվա, ՌՈՍԻՅԱ, «GENERAL BANK», Brussels, BELGIUM)»,
- N 5-տ (շաբաթական) տեղեկանքի լրացման կարգում ավելացնել հետևյալ նախադասությունը.
««I. Դեպոզիտների միջին տոկոսադրույքներ» բաժնում ընդգրկվում են նաև բանկերից ստացված վարկերի, իսկ «II. Վարկերի միջին տոկոսադրույքներ» բաժնում` բանկերում տեղաբաշխված դեպոզիտների գումարները և տոկոսադրույքները».
գ) հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում պարտադիր պահուստավորման նորմատիվի վերաբերյալ» N 4 (երկշաբաթյա) հաշվետվության ձևի նոր տարբերակը (կցվում է):
2. Սահմանել, որ N 4 (երկշաբաթյա) հաշվետվության ձևի նոր տարբերակը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ներկայացվում է 1997 թվականի օգոստոսի 19-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Ձև N 4
(14-օրյա)
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ
Բանկի անվանումը | ______________________ |
Ամսաթիվ |
______________ թ. |
Արժույթի տեսակը | ______________ |
հազ. դրամ
Ամսաթիվ | Ռեզիդենտ- ներից ներգրաված միջոցներ |
Ոչ ռեզիդենտ- ներից ներգրաված միջոցներ |
Այդ թվում` ոչ ռեզիդենտ բանկերից |
Ընդամենը ներգրաված միջոցներ |
Միջինը | ՀՀ ԿԲ-ում պարտադիր պահուստ- ների փաստացի մնացորդը |
x | ||||||
x |
x |
x |
x |
|||
Միջինը | ||||||
ենթակա է պահուս- տավորման (միջինը* 8 %) |
Փաստացի պահուս- տավոր ված է |
Բանկի վարչության նախագահ` | _______________________ | |
Կ.Տ. |
||
Գլխավոր հաշվապահ` |
_______________________ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|