ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 1997 թվականի թիվ 3/7
քաղ. Երևան
ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄԻ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Նոր Նորքի ավագանին որոշում է`
Հաստատել Նոր Նորք համայնքի պատվավոր անդամի կոչում շնորհելու մասին կանոնակարգը (կցվում է):
Նոր Նորքի թաղապետ |
Մ. Մինասյան |
Հավելված Նոր Նորքի ավագանու 10.04.1997 թ. թիվ 3/7 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄԻ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Երևանի Նոր Նորք համայնքի ավագանին, թաղապետի ներկայությամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր անդամի կոչում շնորհելու կարգը:
2. Համայնքի պատվավոր անդամի կոչումը շնորհում է համայնքի թաղապետը:
3. Համայնքի պատվավոր անդամի կոչում շնորհելու առաջարկով կարող են հանդես գալ հասարակական, քաղաքական, մշակութային, գիտական, ուսումնակրթական, ստեղծագործական, իրավաբանական անձի իրավունքից օգտվող այլ միություններ, կազմակերպություններ:
4. Համայնքի պատվավոր անդամի կոչման կարող են ներկայացվել նվազագույնը 30 տարեկան այն անձինք, ովքեր.
- Բացառիկ մեծ վաստակ ունեն համայնքի կենսագործունեության որևէ բնագավառում, ճանաչված են իբրև անբասիր քաղաքացիներ և իրենց աշխատանքով, ներդրմամբ մեծապես նպաստել և նպաստում են համայնքի հետագա զարգացմանը, հեղինակության բարձրացմանը:
- Հայ ազգի և այլ ազգի այն անձինք, ովքեր իրենց քաղաքական, տնտեսական, մշակութային գործունեությամբ, ցուցաբերած նյութերով և բարոյական զգալի աջակցությամբ նպաստում են համայնքի բարգավաճմանը, համայնքի հետ օտարերկրյա քաղաքների կապերի ամրապնդմանը:
- Հայրենիքի պաշտպանության և կայացման գործում իրենց գործունեությամբ աչքի ընկած անձինք:
5. Երևանի Նոր Նորքի պատվավոր անդամի կոչմանն արժանացած անձանց տրվում է հուշամեդալ և վկայագիր:
Նոր Նորքի թաղապետ |
Մ. Մինասյան |