Գլխավոր տեղեկություն
Համար
N 140-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.09.01/19(167) Հոդ.196
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.06.2004
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.06.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 հունիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004170


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

1 հունիսի 2004 թ.

N 140-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71գլուխը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի ապրիլի 29-ի ««Ֆիզիկական անձանց բանկային ավանդների և հաշիվների պարտադիր երաշխավորման մասին» կանոնակարգ 20-ը հաստատելու մասին» թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների և հաշիվների պարտադիր երաշխավորման մասին» կանոնակարգ 20-ում (այսուհետև` կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1.1. կանոնակարգի 2-րդ կետը «ավանդները» բառից հետո լրացնել «և բանկային հաշիվները (այսուհետև՝ ավանդ)» բառերով.

1.2. կանոնակարգի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

1.3. կանոնակարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Պարտադիր երաշխավորման օբյեկտ են ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերից (այսուհետև՝ ֆիզիկական անձ կամ անձ) ներգրաված բոլոր տեսակի դրամային և արտարժութային ավանդները».

1.4. կանոնակարգի 4-րդ կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

1.5. կանոնակարգի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Պարտադիր երաշխավորման օբյեկտ չեն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 531-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ավանդները».

1.6. կանոնակարգի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

1.7. կանոնակարգի գլուխ 3-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 121 կետով.

«121. 2003 թվականի հուլիսի 1-ից հետո ստեղծված բանկերը բանկային գործունեության լիցենզիա ստանալու պահից տասնօրյա ժամկետում ավանդների երաշխավորման հիմնադրամին միանվագ վճարում են 15 մլն դրամ».

1.8. կանոնակարգի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Սույն կանոնակարգով սահմանված ժամկետներում անձի կողմից երաշխավորված գումարը չստանալու կամ մասամբ չստանալու դեպքում չհատուցված ավանդը հատուցվում է երաշխավորված գումարի ստացման դեպքը վրա հասնելու պահից երեք տարվա ընթացքում».

1.9. կանոնակարգի 25-րդ կետից հանել «մրցութային եղանակով» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2004 թ. հունիսի 4
Երևան