«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հունվարի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
23 դեկտեմբերի 2003 թ. | N 419-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 389-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 5-ի ««Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի գրանցումը, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 16-ը հաստատելու մասին» թիվ 389-Ն որոշմամբ հաստատված «Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի գրանցումը, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 16-ը լրացնել նոր գլխով` հետևյալ բովանդակությամբ.
«ԳԼՈՒԽ 81
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
471. Մինչև 2005 թվականի հունվարի 1-ը կանխիկով դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների և դրանց մասնաճյուղերի գործունեության վայրը պետք է բավարարի հետևյալ պահանջներին.
ա) առանձնացված լինի հարակից տարածքներից.
բ) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների տարածքը պետք է ունենա գործառնական դրամարկղ, որը պետք է առանձնացված լինի հարակից տարածքներից, ունենա առանձին մուտք` կողպվող դռնով, պայմանով, որ տվյալ տարածքը դրսից հնարավոր է մուտք գործել միայն հիշյալ դռնով.
գ) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների տարածքը պետք է ունենա հաճախորդի սպասարկման սրահ, որը պետք է առանձնացված լինի արտաքին միջավայրից և ապահովի հաճախորդի անվտանգությունը գործարքի ժամանակ: Սույն ենթատարածքի առկայությունը պարտադիր չէ, եթե լիցենզավորված անձի տարածքը գտնվելու է բնակչության սպասարկումն իրականացնող որևէ օբյեկտում` ոչ բացօթյա տարածքում.
դ) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների տարածքը պետք է ունենա անվտանգության ազդարարման գործող համակարգ, որի էլեկտրասնուցումը դադարելու դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է դադարեցնել գործունեությունը` մինչև էլեկտրասնուցման վերականգնումը»:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|