«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
18 դեկտեմբերի 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05003379
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 նոյեմբերի 2003 թ. |
N 400-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ 259-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 259-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.1 կանոնակարգ 2-ի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«12. Եթե բանկն ունի դուստր ընկերություն, ապա Կենտրոնական բանկի կողմից սահմանվող բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները (բացի Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափի և արտարժույթի տնօրինման նորմատիվներից) կիրառվում են նաև բանկի համախմբված հաշվետվությունների նկատմամբ` հիմք ընդունելով Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 2-ի թիվ 87 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող համախմբված հաշվետվությունների կազմման կարգը».
1.2 կանոնակարգ 2-ի 25-րդ կետի 3-րդ պարբերությունում`
1.2.1 «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) ոչ նյութական ակտիվների (այդ թվում` շահագործումից դուրս) հաշվեկշռային արժեքի չափով (բացառությամբ` բանկի գործունեության ընթացքում օգտագործվող համակարգչային ծրագրերի և դրանց օգտագործման իրավունքների, Վիզա, Մաստեր Քարտ, Սվիֆտ, ՍիԲիԷյՆեթ, Արքա և Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` նաև այլ վճարահաշվարկային (այդ թվում` էլեկտրոնային պլաստիկ քարտերի սպասարկման) համակարգերից օգտվելու իրավունք տվող վճարումների չափով)».
1.2.2 «դ» ենթակետում «այլ բանկերի» բառերից հետո լրացնել «, վարկային կազմակերպությունների, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ գլխով նախատեսված գործունեություն և գործառնություններ իրականացնող անձանց» բառերը.
1.2.3 «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների և այլ նյութական ակտիվների, այդ թվում` գրավի տնօրինման արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված ակտիվների, շահագործումից դուրս և այլ հիմնական միջոցների) հաշվեկշռային արժեքի չափով, այդ ակտիվները օրենքով սահմանված կարգով բանկի սեփականությունը համարվելու, իսկ ֆինանսական լիզինգի պայմանագրի խզման դեպքում` դրա հետևանքով վարձատուի հաշվեկշռում հիմնական միջոցները ճանաչելու օրվանից վեց ամիս հետո».
1.2.4 լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ը» ենթակետով.
«ը) բանկի հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով».
1.3 կանոնակարգ 2-ի 25-րդ կետի 4-րդ պարբերության «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) բանկի գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքերի և շինությունների (անշարժ գույքի) վերագնահատման պահուստից: Սույն կանոնակարգի իմաստով` բանկի գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն տարածքները, որտեղ բանկը և նրա տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված գործառնություններ, ինչպես նաև այն շենքերը և շինությունները, որոնք զբաղեցված են բանկի ներկայացուցչությունների կողմից».
1.4 կանոնակարգ 2-ի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31. Բանկի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվները հաշվարկելիս բանկի ակտիվները ծախսերի հաշվին ձևավորվող իրենց համապատասխան հնարավոր կորուստների պահուստի և սույն կանոնակարգի 25-րդ կետով նախատեսված հիմնական կապիտալից պակասեցվող գումարների չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով, այնպես որ ռիսկով կշռված ակտիվների հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով.
Աընդ = (Ա1-Պ1-Ն1)XՌ1 + (Ա2-Պ2-Ն2)XՌ2+....+(Ա5-Պ5-Ն5)XՌ5,
որտեղ`
Ա1, Ա2..., Ա5-ը հաշվարկում ներառվող բանկի բոլոր ակտիվներն ու հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններն են` ըստ ռիսկի կշիռների,
Պ1, Պ2..., Պ5-ը համապատասխան ակտիվների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հնարավոր կորուստների պահուստներն են,
Ն1, Ն2..., Ն5-ը սույն կանոնակարգի 25-րդ կետով նախատեսված հիմնական կապիտալից պակասեցվող գումարներն են` ըստ ռիսկի կշիռների,
Ռ1, Ռ2....Ռ5-ը համապատասխան ակտիվների ռիսկի կշիռներն են».
1.5 կանոնակարգ 2-ի 32-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
1.6 կանոնակարգ 2-ի 34.1 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«34.1. կանխիկ դրամական միջոցներ, կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (բացառությամբ` ճանապարհին գտնվող վճարային փաստաթղթերի)` ՎԻԶԱ, ԹՈՄԱՍ ՔՈՒԿ/ՄԱՍՏԵՐ ՔԱՐՏ, ԱՄԵՐԻՔԱՆ ԷՔՍՊՐԵՍ, ՍԻՏԻՔՈՐՊ և Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` նաև այլ վճարային փաստաթղթեր».
1.7 կանոնակարգ 2-ի 34.5 ենթակետի 4-րդ պարբերության «գումարների» և 5-րդ պարբերության «գումարի» բառերը փոխարինել «զուտ հաշվեկշռային արժեքների» բառերով.
1.8 կանոնակարգ 2-ի 40-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վարկերը և այլ պարտավորությունները (այդ թվում` երաշխիքները և երաշխավորությունները) իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով».
1.9 կանոնակարգ 2-ի 41-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վարկերը և այլ պարտավորությունները (այդ թվում` երաշխիքները և երաշխավորությունները) իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով».
1.10 կանոնակարգ 2-ի հավելված 3-ում (այսուհետ` հավելված 3) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
ա) բանկի ռիսկով կշռված ակտիվների աղյուսակի (այսուհետև` աղյուսակ) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
14. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա բանկերի նկատմամբ կառավարությունների և կենտրոնական |
|
բ) աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 141 կետով.
141. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ |
|
գ) աղյուսակի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
15. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա բանկերի նկատմամբ |
|
դ) աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 151 կետով.
151. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա բանկերի նկատմամբ |
|
ե) 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ռեպո համաձայնագրերը, դրանց գծով հաշվեգրված տոկոսները և ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը ռիսկով կշռված ակտիվների հաշվարկի մեջ ընդգրկվում են 0% կշռով».
զ) 6-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակի 14-րդ, 141-րդ և 15-րդ, 151-րդ կետերում օգտագործված են Ստանդարտ և Փուրզ, իսկ փակագծերում` Մուդիզ վարկանիշային գործակալությունների կողմից սահմանված վարկանիշները և վարկանիշային մեթոդիկան».
է) 8-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Բանկերը պարտավոր են վերանայել վարկանիշներն ամիսը մեկ անգամ` հիմք ընդունելով վերը նշված վարկանիշային գործակալությունների կողմից հաշվետու ամսվան վերաբերող վերջին թարմացված տվյալները».
ը) 9-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օտարերկրյա բանկերի նկատմամբ պահանջների կշիռները որոշելու համար օգտագործվում են բանկերի վարկանիշները` կախված պահանջների ժամկետայնությունից և գործիքների տեսակից».
թ) հավելված 3-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11-րդ պարբերությամբ.
«Ընդ որում, 14-րդ, 141-րդ և 15-րդ, 151-րդ կետերի առումով կարճաժամկետ պահանջներ են համարվում ցպահանջ և մինչև 90 օր (ներառյալ) մարման ժամկետ ունեցող պահանջները, իսկ երկարաժամկետ` 90 օրից ավելի մարման ժամկետ ունեցող և մարման սահմանված ժամկետ չունեցող պահանջները»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի մարտի 1-ից, բացառությամբ 1.2.2, 1.2.4 ենթակետերի, 1.4, 1.5, 1.8 և 1.9 կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2004 թվականի հուլիսի 1-ից և 1.1 կետի, որն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ |
Տ. Սարգսյան |
2003 թ. դեկտեմբերի 3 |