Գլխավոր տեղեկություն
Համար
N 399-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2004-25.04.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2003.08.08/7(8) Հոդ.443
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.11.2003
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003372

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

25 նոյեմբերի 2003 թ.

N 399-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը և Լեհաստանի պետական դրամահատարանի կողմից ներկայացված առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Թողարկել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի գավաթին նվիրված արծաթյա հուշադրամներ՝ հետևյալ չափանիշներով.

 

- անվանական արժեքը՝

100 դրամ.

 

- մետաղը և հարգը՝

925 հարգի արծաթ.

 

- կշիռը՝

28.28 գրամ.

 

- տրամագիծը՝

38.61 մմ.

 

- որակը՝

պրուֆ.

 

- տպաքանակը՝

մինչև 50000 հատ։

2. Հաստատել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի գավաթին նվիրված արծաթյա հուշադրամի ուրվագիծը՝ ըստ հավելված 1-ի (կցվում է)։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2003 թ. նոյեմբերի 28
Երևան

   

 

 

Հավելված 1

 


Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
25.11.2003 թ. թիվ 399 Ն որոշմամբ

 

Ներմուծեք նկարագրությունը_20613

 

Ներմուծեք նկարագրությունը_20614