«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003363
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
11 նոյեմբերի 2003 թ. |
N 375-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՈՑ ԱՐՔԱ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայոց արքա Տիգրան Մեծին նվիրված ոսկյա հուշադրամի (որպես Տիգրան Մեծի արծաթե դրամի «կրկնօրինակ»՝ Հայաստանի Հանրապետության զինանշանով) ուրվագիծը՝ ըստ հավելված 1-ի (կցվում է)։
2. Հայոց արքա Տիգրան Մեծին նվիրված ոսկյա հուշադրամներ թողարկել՝ հետևյալ չափանիշներով.
- անվանական արժեքը՝ |
1000 դրամ. | |
- մետաղը և հարգը՝ |
585 հարգի ոսկի (սպիտակ). | |
- կշիռը՝ |
մոտ 1/2 տրոյան ունցիա. | |
- տրամագիծը՝ |
մոտ 26 մմ. | |
- որակը՝ |
սովորական. | |
- տպաքանակը՝ |
500 հատ։ |
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1
Հաստատված է |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|