«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 նոյեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003352
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
17 հոկտեմբերի 2003 թ. |
N 357-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 253 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետը, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով, 10000 դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության թղթադրամները շրջանառության մեջ դնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի սեպտեմբերի 22-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին» թիվ 253 որոշմամբ հաստատված կանոնակարգում կատարել հետևյալ լրացումները.
ա) «Կենտրոնական բանկում դրամանիշերը փորձաքննության ընդունելը և փոխանակելը» կանոն 5-ի 5.5 կետը լրացնել 5/2 հավելվածով (կցվում է).
բ) թիվ 7 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով՝
Դրամանիշերը |
Վրադիրի և |
Լայնությունը (մմ) |
Երկարությունը |
Մեկ գծի |
Գծերի |
10'000 դ. |
կապույտ |
57 |
290 |
10 |
2 |
գ) գծապատկերները լրացնել 3/2 գծապատկերով՝ 10000 դրամ անվանական արժեքով թղթադրամի արմատների փաթեթաթղթերի և կապոցների վրադիրների նկարները (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում է հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված 5/2
Ց Ա Ն Ց
ՀՀ 2003 թվականի նմուշի 10000 դրամ արժողությամբ
թղթադրամի վճարունակությունը որոշելու համար
200 վանդակը համապատասխանում է մակերեսի 100 %-ին
Թղթադրամի ներկայացման օրը _________ Թողարկման տարեթիվը __________
Անվանական արժեքը ________ Սերիան __________ Համարը ___________
Թղթադրամի մակերեսը կազմում է ______________
______________ Ստորագրություն |
Գծապատկեր 3/2
ԲԱՆԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
|