«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 հոկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003322
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
26 օգոստոսի 2003 թ. | N 304-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 436-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի հավաքագրման խնդիրը կարգավորելու նպատակով, հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի ««Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 436-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31 կետով՝
«31. Սահմանել, որ օդանավակայաններում գործող արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող փոխանակման կետերն իրականացնում են նաև Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումների ընդունում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 10-ի թիվ 2 որոշման»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|