ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 1996 թվականի թիվ 127
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԲԱՆԿԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 51 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը, ելնելով ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից հաճախորդների սպասարկման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից, որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 15-ի թիվ 51 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի միջբանկային առք ու վաճառքի գործառնությունների իրականացման» կարգի 8-րդ կետը վերաշարադրել հետյալ խմբագրությամբ.
«8. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը ներբանկային արտարժութային փոխարկումների (այդ թվում` ուղղակի փոխարկումների) գծով հաճախորդների սպասարկումն իրականացնում են իրենց կողմից սահմանված փոխարժեքներով հաշվառումը տանելով Հայաստանի Հանրապետության դրամով»:
քաղ. Երևան |