ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 2000 թվականի թիվ 28
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԹԻՎ 20 ՈՐՈՇՈՒՄԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 12.02.2000 թ. թիվ 20 որոշումը լրացնել 9-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
«9. ՀՀ քր. դատ. օր. 373 հոդվածի համաձայն «Դատավճիռն ստորագրելուց հետո դատարանը վերադառնում է դատական նիստի դահլիճ և նախագահողը հրապարակում է դատավճիռը»: Ուստի դատավճռի հրապարակումը ամբողջովին, թե մասամբ յուրաքանչյուր անգամ որոշում է նախագահողը, և մասամբ հրապարակումը չի կարող դիտվել որպես քրեական դատավարության նորմի խախտում: Սակայն բոլոր դեպքերում դատավճռի ներածական և եզրափակիչ մասերի ամբողջովին հրապարակումը պարտադիր է»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|