Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 182
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի վարչություն
Ընդունման ամսաթիվ
20.10.1995
Ստորագրման ամսաթիվ
20.10.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հոկտեմբերի 1995 թվականի թիվ 182

 

1995 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության արդյունքների աուդիտ իրականացնող կազմակերպության ընտրության մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը, հաշվի առնելով 1995 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական գործունեության աուդիտի իրականացման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ստեղծված աուդիտային կազմակերպության ընտրող հանձնաժողովի առաջարկությունը, որոշում է.

1. 1995 թվականի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական գործունեության աուդիտն իրականացնելու համար հրավիրել KPMG կազմակերպությանը:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ստեղծված աուդիտային կազմակերպության ընտրող հանձնաժողովին անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել 1995 թվականի տարեկան աուդիտի աշխատանքները սույն թվականի նոյեմբեր ամսից սկսելու համար:


քաղ. Երևան
թիվ 182