Գլխավոր տեղեկություն
Համար
N 298-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.01.2003-25.02.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.11.19/29(115) Հոդ.235
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.09.2002
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.02.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 նոյեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 05002282

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

17 սեպտեմբերի 2002 թ.

 

N 298-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 6-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները, նպատակ ունենալով ստեղծել վարկային կազմակերպություններին տրամադրված լիցենզիաների գրանցման ընդհանուր միասնական համակարգ, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հաստատել վարկային կազմակերպություններին տրամադրված լիցենզիաների գրանցամատյանի ձևը (կցվում է):

2. Սահմանել, որ՝

ա) վարկային կազմակերպություններին տրամադրված լիցենզիաների գրանցամատյանը վարում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանումը, որը գրանցամատյանում համապատասխան տեղեկությունները գրառում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից վարկային կազմակերպությանը գրանցելու և լիցենզավորելու մասին որոշման կայացման, իսկ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում` մեկամսյա ժամկետը լրանալու պահից եռօրյա ժամկետում՝ բացառությամբ սույն կետի «բ» ենթակետում նշված տեղեկությունների,

բ) սահմանել, որ հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) վերաբերյալ տեղեկությունները վարկային կազմակերպություններին տրամադրված լիցենզիաների գրանցամատյանում զետեղվում են պետական լիազորված մարմնի կողմից վարկային կազմակերպությանը հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելու օրվանից եռօրյա ժամկետում,

գ) սահմանել, որ վարկային կազմակերպություններին տրամադրված լիցենզիաների գրանցամատյանի «Այլ տեղեկություններ» սյունակում նշվում է գործունեության տեսակը փոփոխած և որպես վարկային կազմակերպություն վերագրանցված բանկի նախկին ֆիրմային անվանումը (եթե վարկային կազմակերպությունը մինչև գրանցվելն ու լիցենզիա ստանալը հանդիսացել է բանկ), ինչպես նաև տվյալ վարկային կազմակերպության տիպը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 3-ից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2002 թ. սեպտեմբերի 19
Երևան

 

 

Ձև

 

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2002 թվականի սեպտեմբերի 17-ի
թիվ 298-Ն որոշմամբ

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

Հ/Հ Վարկային կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Լիցենզիայով նախատեսված գործունեության տեսակը, գործունեության իրականացման վայրը ՀՎՀՀ Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման, լիցենզիայի գործողության դադարեցման մասին Այլ տեղեկու-
թյուններ
               

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.12.2009, թիվ 363-Ն 25.02.2010, N 298-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան