Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 40
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.1995-01.11.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի վարչություն
Ընդունման ամսաթիվ
24.02.1995
Ստորագրման ամսաթիվ
24.02.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.11.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 փետրվարի 1995 թվականի թիվ 40

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից թանկարժեք մետաղներով, քարերով ԵՎ այլ արժեքներով գործառնություններ իրականացնելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը թանկարժեք մետաղներով, քարերով և այլ արժեքներով (բացառությամբ թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների), առանց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հատուկ արտոնագրման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են իրականացնել հետևյալ գործառնությունները.

ա) գնում.

բ) վաճառք.

գ) ի պահ ընդունում.

դ) գրավի ընդունում:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի փետրվարի 21-ի թիվ 31 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի, դրանց, ինչպես նաև արտասահմանյան բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծման, գրանցման, արտոնագրման և գործունեության դադարեցման» կանոնակարգով նախատեսված մետաղական արտոնագիրը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին տրվում է թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներով գործառնություններ իրականացնելու համար:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված գործառնությունը բանկերը կարող են իրականացնել իրենց սեփական միջոցների 10 տոկոսի սահմաններում, եթե դրանք կապված են բանկերի ակտիվների կառավարման հետ:

4. Սույն որոշման 1-ին կետում նշված արժեքներով իրականացվող գործառնությունները, որոնք կապված չեն բանկի ակտիվների կառավարման հետ, ձևակերպվում են բանկի համապատասխան ֆոնդերով:

5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջազգային և արժութային գործառնությունների վարչության` սույն որոշման ընդունման պահից 1 շաբաթվա ընթացքում մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին մետաղական արտոնագիր տրամադրելու պայմանները:

6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների ու վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչություններին` սույն որոշման ընդունման պահից մեկ շաբաթվա ընթացքում մշակել վերոհիշյալ գործառնությունների հաշվապահական հաշվառման հետ կապված մեթոդական ցուցումներ:


քաղ. Երևան
թիվ 40