Գլխավոր տեղեկություն
Համար
N 248-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.09.02/21(107) Հոդ.135
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.07.2002
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2002

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 օգոստոսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

23 հուլիսի 2002 թ.
ք. Երևան

N 248-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 1-Ը (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ կետը, «Բանկերի սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի փետրվարի 19-ի «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ը (նոր խմբագրությամբ) հաստատելու մասին» թիվ 49 որոշման 6.3 ենթակետի հանձնարարականի կատարման ժամկետը «մինչև յուրաքանչյուր կիսամյակի առաջին ամսվա 10-ի» փոխարեն սահմանել «մինչև յուրաքանչյուր կիսամյակի երկրորդ ամսվա վերջը»:

2. 2002 թվականի առաջին կիսամյակի՝ բանկի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) նվազագույն չափի ներկայացման ժամկետը սահմանել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի հուլիսի 9-ի «Բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի մեթոդիկան (ՔԱՄԵԼՍ) հաստատելու մասին» թիվ 233-Ն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամիս հետո:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2002 թ. հուլիսի 30
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան