Գլխավոր տեղեկություն
Համար
N 392-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2003-15.07.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.11.17/26(144) Հոդ.48
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.12.2002
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.07.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 հունվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003037

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

5 դեկտեմբերի 2002 թ.

N 392-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂ ԵՎ ԻՐԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂ ԵՎ ԻՐԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 19-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Վճարային քարտեր և այլ փաստաթղթեր թողարկող և իրացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի գրանցումը, վճարային քարտեր և այլ փաստաթղթեր թողարկող և իրացնող կազմակերպությունների ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 19-ը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշմամբ հաստատված իրավական ակտի անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանությունն ու հրատարակումը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2002 թ. դեկտեմբերի 11
ք. Երևան

 

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 392-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  19

 

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂ ԵՎ ԻՐԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂ ԵՎ ԻՐԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտեր և այլ փաստաթղթեր թողարկող և իրացնող կազմակերպությունների լիցենզավորման, վճարային քարտեր և այլ փաստաթղթեր թողարկող և իրացնող կազմակերպությունների տարածքային ստորաբաժանումների՝ մասնաճյուղերի գրանցման, վճարային քարտեր և այլ փաստաթղթեր թողարկող և իրացնող կազմակերպությունների ղեկավարների որակավորման ընթացակարգերը, ինչպես նաև օրենքներով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետև՝ Կենտրոնական բանկ) իրավասությանը վերապահված՝ վերոհիշյալ հարաբերությունների հետ առնչվող այլ հարցեր:

2. Սույն կանոնակարգը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, դրանց մասնաճյուղերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂ ԵՎ ԻՐԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

3. Վճարային քարտերի և այլ փաստաթղթերի թողարկում և իրացում իրականացնելու լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը՝

ա) լիցենզիա ստանալու մասին հայտ՝ համաձայն հավելված 1-ի՝ նշելով իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության վայրերը,

բ) իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները,

գ) Կենտրոնական բանկի կողմից տրված ղեկավարի (ղեկավարների) մասնագիտական որակավորման վկայականը (ները),

դ) տարածքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը կամ փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից առնվազն մեկ տարի ժամկետով կնքված, համապատասխան պետական մարմնում գրանցված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագիրը: Ենթավարձակալության պայմանագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,

ե) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,

զ) տեղեկանք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունից՝ հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) ստացման մասին,

է) վճարային քարտեր և այլ փաստաթղթեր թողարկող և իրացնող կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, որը ներառում է նրանց կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայությունների տեսակները, կարգն ու պայմանները:

4. Վերոհիշյալ փաստաթղթերը յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրվում են Կենտրոնական բանկի վճարային և տեղեկատվական համակարգերի զարգացման համար պատասխանատու ստորաբաժանման կողմից, երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման կողմից, երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության կողմից, ու տրվում են եզրակացություններ՝ ստեղծվող կազմակերպության գործունեությունն օրենքներին ու այլ իրավական ակտերին համապատասխանելու վերաբերյալ:

Վերոհիշյալ եզրակացությունների հիման վրա, սույն կանոնակարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկը տալիս է լիցենզիա՝ համաձայն հավելված 2-ի, կամ որոշում է կայացնում լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին: Եթե նշված ժամկետում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, ապա հայտը համարվում է բավարարված, և դիմող անձն այդ օրվանից իրավունք ունի զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ՝ անկախ նրան լիցենզիա հանձնելու կամ չհանձնելու հանգամանքից:

Լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու հայտի մերժման վերաբերյալ որոշումները կայացնում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

5. Լիցենզավորված անձին լիցենզիա տրամադրելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունումից հետո մեկօրյա ժամկետում Կենտրոնական բանկը լիցենզավորված անձին տալիս է լիցենզիա, ինչպես նաև լիցենզիայով նախատեսված ղեկավարների լիցենզիայի ներդիրը՝ համաձայն հավելված 3-ի:

Լիցենզիայի հետ տրամադրվում են նաև գործունեության ընթացքում պարտադիր պահպանման ենթակա նորմերի և կանոնների ու պարտադիր պահանջներ կամ պայմաններ սահմանող իրավական ակտերի ցանկերը:

Կենտրոնական բանկը նշված ցանկերում կատարված փոփոխությունների մասին հայտնում է լիցենզավորված անձին ոչ ուշ, քան այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15 օրվա ընթացքում:

6. Մինչև սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելը, սույն կանոնակարգով սահմանված ղեկավարների թեկնածուները պարտավոր են Կենտրոնական բանկում անցնել մասնագիտական համապատասխանության ստուգում՝ սույն կանոնակարգի 7-րդ գլխով սահմանված կարգով:

7. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է լիցենզիա ստանալու հայտը, եթե՝

ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված,

բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերի պահանջներին,

գ) դիմող անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել վճարային քարտերի և այլ փաստաթղթերի թողարկմամբ և իրացմամբ,

դ) գործունեության տարածքը չի համապատասխանում սույն կանոնակարգի 3-րդ գլխով սահմանված պահանջներին:

8. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության դեպքում Կենտրոնական բանկը հայտը կարող է բավարարել վերապահումով, որ լիցենզիան հայտատուին կտրվի դրանց վերացման դեպքում:

9. Փաստաթղթերի թերի լինելու հիմքով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը Կենտրոնական բանկի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր: Ընդ որում, Կենտրոնական բանկը ներկայացված փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ նախազգուշացումն ուղարկում է դրանք ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում:

10. Հայտը մերժելու դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին՝ նշելով մերժման պատճառները և իրավական հիմքերը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂ ԵՎ ԻՐԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

11. Վճարային քարտեր և այլ փաստաթղթեր թողարկող և իրացնող կազմակերպություններն ու դրանց մասնաճյուղերը պետք է ունենան սեփականության իրավունքով պատկանող կամ օգտագործման վերցված տարածք: Տարածքի վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրից բխող իրավունքները պետք է գրանցված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում, և պայմանագիրը պետք է կնքված լինի Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից առնվազն մեկ տարի ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂ ԵՎ ԻՐԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

12. Լիցենզիաների ձևերը խիստ հաշվառման փաստաթղթեր են, ունեն հաշվառման համար, սերիա և հաշվառվում ու պահպանվում են Կենտրոնական բանկի՝ լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման կողմից:

13. Կենտրոնական բանկի՝ լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման կողմից վարվում են լիցենզիայի գրանցամատյաններ, որոնցում պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները.

13.1. լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը,

13.2. լիցենզիայի համարը,

13.3. լիցենզիա տալու ամսաթիվը և գրանցման համարը,

13.4. գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիան,

13.5. գործունեության իրականացման վայրը,

13.6. տեղեկություններ՝ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման և գործողության դադարեցման մասին:

14. Կենտրոնական բանկի՝ լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանումը յուրաքանչյուր լիցենզավորված անձի համար կազմում է անհատական գործ, որին կարվում է նաև լիցենզիայի գործողության դադարեցման հետևանքով վերադարձված լիցենզիան:

15. Լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց վերաբերյալ տեղեկությունները ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվում են պետական տուրքի վճարման դեպքում՝ 3 օրվա ընթացքում:

Լիցենզիաների գրանցամատյաններից իրենց վերաբերյալ տեղեկատվությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվում է անվճար՝ 3 օրվա ընթացքում:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄ ԵՎ ԻՐԱՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՄ ՆԵՐԴԻՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

16. Լիցենզիայի կամ ներդիրի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում լիցենզավորված անձը դրա մասին հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ՝ կրկնօրինակը ստանալու համար, և հայտարարություն է տալիս զանգվածային լրատվության որևէ միջոցով:

Կենտրոնական բանկը կորած լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակը լիցենզավորված անձին տալիս է զանգվածային լրատվության որևէ միջոցով հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Լիցենզիան կամ ներդիրը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում լիցենզավորված անձը դրա մասին հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ՝ կրկնօրինակը ստանալու համար: Կրկնօրինակը լիցենզավորված անձին տրվում է նրա կողմից դիմումը տալու օրվան հաջորդող երրորդ օրը, միաժամանակ նրանից վերցվում է ոչ պիտանի դարձած լիցենզիան:

Լիցենզիաների կամ ներդիրների կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրում:

17. Լիցենզավորված անձի վերակազմակերպման կամ նրա անվանման, կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար հայտ՝ կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

17.1. Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է լիցենզավորված անձի համապատասխան հայտը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը:

17.2. Լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ Կենտրոնական բանկը լիցենզիայի գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ:

17.3. Լիցենզիայի վերաձևակերպման հայտերը մերժվում են սույն կանոնակարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերում:

17.4. Լիցենզիայի վերաձևակերպման հայտերի վերաբերյալ որոշումները կայացվում են առանց Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության: Սակայն հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով իրականացվում է հայտի քննարկում՝ լսումների կարգով, որը սույն կանոնակարգի իմաստով՝ իրականացվում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովում:

17.5. Լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզայի կրկնօրինակը տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂ ԵՎ ԻՐԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄ ԵՎ ԻՐԱՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ ՓՈՓՈԽԵԼԸ

 

18. Լիցենզավորված անձի կողմից այլ վայրում ևս վճարային քարտեր և այլ փաստաթղթեր թողարկելու և իրացնելու կամ գործունեության վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա) լիցենզավորված անձի կողմից այլ վայրում ևս վճարային քարտեր և այլ փաստաթղթեր թողարկելու և իրացնելու վերաբերյալ հայտ՝ նշելով նախկինում իր ստացած լիցենզիայի վավերապայմանները՝ համաձայն հավելված 4-ի,

բ) գրավոր հայտարարություն՝ նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին,

գ) իրավաբանական անձը գրանցող պետական լիազորված մարմնի տեղեկանքը՝ իրավաբանական անձի կանոնադրությունում կատարված փոփոխությունների մասին և կանոնադրության փոփոխությունները,

դ) սույն կանոնակարգի 3-րդ գլխով սահմանված պահանջվող փաստաթղթերը՝ տարածքի համար,

ե) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:

19. Լիցենզավորված անձի կողմից այլ վայրում ևս վճարային քարտեր և այլ փաստաթղթեր թողարկելու և իրացնելու կամ գործունեության վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձի հայտը մերժվում է սույն կանոնակարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերում:

20. Լիցենզավորված անձի կողմից վճարային քարտեր և այլ փաստաթղթեր այլ վայրում ևս թողարկելու և իրացնելու կամ գործունեության վայրի փոփոխման վերաբերյալ որոշումները կայացվում են առանց Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության՝ հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում, և նախկինում տրված լիցենզիան փոխարինվում է նոր լիցենզիայով՝ գործունեության վայրի համապատասխան փոփոխություններով: Սակայն հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով իրականացվում է հայտի քննարկում՝ լսումների կարգով, որը սույն կանոնակարգի իմաստով՝ իրականացնում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂ ԵՎ ԻՐԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՈՒՄ ՆՇՎԱԾ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ

 

21. Լիցենզավորված անձի լիցենզիայի ներդիրում նշված ղեկավարների, մասնավորապես, գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի, գլխավոր հաշվապահի (այսուհետև՝ թեկնածուներ) թեկնածուների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը՝ դռնբաց եղանակով:

22. Թեկնածուների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումն անցկացվում է երկու ձևով՝

22.1. գրավոր (տեստային) քննություն, որն իրականացվում է համակարգչով՝ Կենտրոնական բանկի մեկ համակարգչային մասնագետի մասնակցությամբ, կամ

22.2. բանավոր հարցազրույցի ձևով, որն անցկացվում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի նիստում:

23. Վճարային քարտեր և այլ փաստաթղթեր թողարկող և իրացնող կազմակերպությունների ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության գրավոր քննություն անցնում են բարձրագույն տնտեսագիտական, տեխնիկական կամ իրավաբանական կրթություն ունեցող անձինք:

24. Վճարային քարտեր և այլ փաստաթղթեր թողարկող և իրացնող կազմակերպությունների ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության բանավոր հարցազրույց անցնում են բարձրագույն տնտեսագիտական, տեխնիկական կամ իրավաբանական կրթություն ունեցող այն անձինք, ովքեր լիցենզավորման համար դիմելուն նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի աշխատել են վճարահաշվարկային ոլորտում ղեկավար պաշտոններում:

25. Կենտրոնական բանկում որակավորման և մասնագիտական համապատասխանության գրավոր քննությանը վճարային քարտեր և այլ փաստաթղթեր թողարկող և իրացնող կազմակերպությունների ղեկավարների թեկնածուների մասնակցության համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

25.1. ղեկավարի թեկնածուի դիմումը՝ համաձայն հավելված 5-ի,

25.2. բարձրագույն կրթության դիպլոմի (վկայականի) պատճենը, գիտական աստիճանը հաստատող փաստաթղթի (առկայության դեպքում) պատճենը,

25.3. կենսագրական տվյալներ՝ համաձայն հավելված 6-ի,

25.4. որակավորման ստուգման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

26. Թեկնածուների որակավորման և մասնագիտական համապատասխանության գրավոր քննությունն անցկացվում է տեստային եղանակով՝ Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի առնվազն երեք անդամների ներկայությամբ:

27. Գրավոր քննության տեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը մշակվում է Կենտրոնական բանկի կողմից:

Գրավոր և բանավոր քննության թեմաների ցանկերում կատարվող լրացումները և փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի խորհրդի կողմից և հրապարակվում որակավորման ստուգման օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ:

28. Տեստում պարունակվող հարցերի թիվը 30 է: Տեստին պատասխանելու համար տրվում է 45 րոպե:

29. Տեստի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից մեկն է ճիշտ:

Տեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ, իսկ սխալ պատասխանը՝ զրո միավոր:

30. Թեկնածուներին թույլատրվում է մասնակցել քննությանը՝ անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում:

Գրավոր (տեստային) քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել իրավական ակտերից և այլ նյութերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, հեռախոսակապից, երկխոսության մեջ մտնել մյուս թեկնածուների հետ:

31. Գրավոր քննությանը հատկացված ժամանակի ավարտից հետո թեկնածուն պարտավոր է տեստը պատասխաններով հանձնել Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի պատասխանատու անձին:

Սույն կանոնակարգի 30-րդ և 31-րդ կետերում նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից, և նրա վերաբերյալ տրվում է բացասական եզրակացություն:

32. Տեստերի հարցերի պատասխանների արդյունքները քննություն անցկացնող Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի անդամներն ամփոփում են հանձնաժողովի նիստից առնվազն կես ժամ առաջ և ներկայացնում Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի նիստին:

33. Տեստերի պատասխանների գնահատումն ու ամփոփումը կատարվում է հետևյալ կերպ. եթե թեկնածուն հավաքել է՝

33.1. մինչև 21 միավոր, ապա Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովն արձանագրում է, որ թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական առումով չի համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին,

33.2. 21 և ավելի միավոր, ապա Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովն արձանագրում է, որ թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական առումով համապատասխանում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին:

34. Բանավոր հարցազրույցի արդյունքները գնահատվում են հինգ բալանոց համակարգով. երեք և ավելի բալ հավաքելու դեպքում թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական առումով համապատասխանում է Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին:

35. Թեկնածուի վերաբերյալ Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը ներկայացվում է Կենտրոնական բանկի նախագահին՝ Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի նիստի օրվանից ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում: Բացասական եզրակացության դեպքում Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը պարտավոր է մանրամասն ներկայացնել նաև այն փաստերը, որոնց ուսումնասիրության արդյունքում հանգել է տվյալ եզրակացությանը:

36. Որակավորման քննության կամ հարցազրույցի դրական արդյունքների դեպքում ղեկավարի թեկնածուին տրվում է որակավորման վկայական՝ համաձայն հավելված 7-ի: Եթե թեկնածուն որակավորմամբ և մասնագիտական առումով չի համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին, ապա նա կարող է կրկին դիմել՝ որակավորման և մասնագիտական քննություն անցնելու համար:

37. Տեստավորման արդյունքների մասին որակավորվող անձին պատշաճ ձևով հայտնվում է, կամ դրանք նրան ուղարկվում են ոչ ուշ, քան ստուգումների ավարտի օրվան հաջորդող 5 օրվա ընթացքում:

38. Ղեկավարները կամ վկայական ունեցող անձինք որակավորման վկայականը կորցնելու դեպքում կարող են տասնօրյա ժամկետում այդ մասին գրավոր հայտնել Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովին: Կորցրած վկայականը Կենտրոնական բանկի կողմից համարվում է անվավեր, իսկ դրա փոխարեն տրվում է որակավորման նոր վկայական՝ «Կրկնօրինակ» նշագրումով:

39. Տրված որակավորման վկայականների հաշվառման մատյանում գրառվում են վկայական ստացած անձանց անունը, ազգանունը, հասցեն, Կենտրոնական բանկի նախագահի համապատասխան որոշման համարը և ամսաթիվը, Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի համապատասխան արձանագրության համարը և ամսաթիվը, որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայականի համարն ու տրման ամսաթիվը:

40. Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը քննություններն անցկացնում է փաստաթղթերի փաթեթը ներկայացնելու պահից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում:

41. Վճարային քարտեր և այլ փաստաթղթեր թողարկող և իրացնող կազմակերպության ղեկավարի որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայական ունեցող անձանց որպես ղեկավար Կենտրոնական բանկում գրանցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

41.1. վճարային քարտեր և այլ փաստաթղթեր թողարկող և իրացնող կազմակերպության դիմումը ղեկավարի գրանցման վերաբերյալ,

41.2. ղեկավարի որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայականի պատճենը,

41.3. իրավասու մարմնի որոշումը՝ ներկայացվող անձին որպես ղեկավար նշանակելու վերաբերյալ (եթե որոշում է կայացնում բաժնետերերի կամ մասնակիցների ժողովը, ապա պետք է ներկայացնել ժողովի արձանագրությունը):

42. Կենտրոնական բանկը, ստանալով սույն կանոնակարգի 41-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, հնգօրյա ժամկետում գրանցում է վճարային քարտեր և այլ փաստաթղթեր թողարկող և իրացնող կազմակերպության ղեկավարին, որից հետո ղեկավարը իրավունք է ստանում աշխատել: Ընդ որում, վճարային քարտեր և այլ փաստաթղթեր թողարկող և իրացնող կազմակերպության ղեկավարի փոփոխության դեպքում նոր ղեկավարը նույնպես իրավունք է ստանում աշխատել Կենտրոնական բանկում գրանցվելու պահից:

43. Սույն գլխով նախատեսված վճարային քարտեր և այլ փաստաթղթեր թողարկող և իրացնող կազմակերպության ղեկավարների վկայականները տրվում են դրանց տրամադրման պահից հաշված հինգ տարի ժամկետով:

Որակավորման վկայականի գործողության ժամկետը լրանալուց անմիջապես հետո Կենտրոնական բանկը գրանցումից հանում է վճարային քարտեր և այլ փաստաթղթեր թողարկող և իրացնող կազմակերպության ղեկավարին, եթե վերջինս չի ստացել որակավորման նոր վկայական:

Կենտրոնական բանկը, հաշվի առնելով վճարային քարտեր և այլ փաստաթղթեր թողարկող և իրացնող կազմակերպության գործադիր տնօրենի, նրա տեղակալի, գլխավոր հաշվապահի որակավորման վկայականի գործողության ընթացքում վճարային քարտեր և այլ փաստաթղթեր թողարկող և իրացնող կազմակերպությունների գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի խախտումների, ինչպես նաև նշված ղեկավարների նկատմամբ կիրառված պատժամիջոցների բացակայությունը, կարող է վճարային քարտեր և այլ փաստաթղթեր թողարկող և իրացնող կազմակերպության ղեկավարի որակավորման վկայականի գործողության ժամկետը երկարաձգել հինգ տարով՝ առանց որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂ ԵՎ ԻՐԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

44. Վճարային քարտեր և այլ փաստաթղթեր թողարկող և իրացնող կազմակերպությունների լիցենզիայի գործողության կասեցումը և դադարեցումը կատարվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-37-րդ հոդվածներով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

45. Սույն կանոնակարգի կրճատ անվանումն է՝ «ԿԲ կանոնակարգ 19»:

 

Հավելված 1

 

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂ ԵՎ ԻՐԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎ

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

____________________

  

Խնդրում եմ տրամադրել վճարային քարտերի և այլ փաստաթղթերի թողարկում և իրացում
իրականացնելու լիցենզիա:

Կից ներկայացնում եմ՝

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

  

Իրավաբանական անձի անվանումը __________________ 

Կազմակերպական-իրավական ձևը __________________

Գտնվելու վայրը______________________________

Գործունեության վայրը _________________________

  

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ________

  

Դիմող՝

__________________
(անուն, ազգանունը)

   __________________

(ստորագրությունը)

 

Հավելված 2

 

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄ ԵՎ ԻՐԱՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

  

Լիցենզիան* տրվել է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

__ ___________ 200 _ թ.

թիվ _____ որոշմամբ

  

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂ ԵՎ ԻՐԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ…

  

Սույն լիցենզիան տրվում է________________________________________

(իրավաբանական անձի անվանումը)

  

վճարային քարտերի և այլ փաստաթղթերի թողարկում և իրացում իրականացնելու համար:

  

Գործունեության վայրը (հասցեն)____________________________________

  

Լիցենզիան տրված է անժամկետ:

  

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ՝_________________

  

Կ.Տ.

  

* Լիցենզիայում փոփոխություններ կատարելու դեպքում այդ մասին նշվում է լիցենզիայի վերին աջ անկյունում:

 

Հավելված 3

 

«Հաստատում եմ»

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ`

Տ. Սարգսյան 

____________________

____ __________ 200  թ.

  

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂ ԵՎ ԻՐԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎ__ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ

  

Ղեկավարի (ղեկավարների) մասնագիտական որակավորման համապատասխանության մասին

  

Անուն, ազգանուն

անձնագրի սերիան

և համարը

  

1.______________________

2.______________________

3.______________________

  

Սույն ներդիրը _________________________________

(լիցենզավորված անձի անվանումը)

  

վճարային քարտերի և այլ փաստաթղթերի թողարկում և իրացում իրականացնելու

թիվ _ (տրված` ___ __________ 200 թ.) լիցենզիայի անբաժանելի մասն է:

 

Հավելված 4

 

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԹՈՂԱՐԿԵԼՈԻ ԵՎ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎ

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

____________________

  

Խնդրում եմ թույլատրել իրականացնել վճարային քարտերի և այլ փաստաթղթերի թողարկում

և իրացում նաև ______________________________________________

հասցեում՝ կապված նոր մասնաճյուղ հիմնելու, գործունեության վայրի փոփոխման

հետ (ընդգծել):

Կից ներկայացնում եմ՝

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

  

Դիմող ______________/                     /____ ___________200  թ.

  

Վճարային քարտերի և այլ փաստաթղթերի թողարկում և իրացում իրականացնելու

լիցենզիա թիվ ___, տրված՝ ____ _______ թ.

 

Հավելված 5

 

ՀԱՅՏԻ ՁԵՎ

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

___________________

  

Խնդրում եմ վճարային քարտերի և այլ փաստաթղթերի թողարկում և իրացում իրականացնելու լիցենզիա ստանալու նպատակով թույլատրել մասնակցել մասնագիտական որակավորման քննությանը:

Կից ներկայացնում եմ՝

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

  

Դիմող՝

___________________
(անուն, ազգանունը)

   ___________________

(ստորագրությունը)

 

Հավելված 6

 

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂ ԵՎ ԻՐԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  

1.__________________________________________________________

(առաջադրվող պաշտոնը)

  

2. Ընդհանուր տեղեկատվություն.

  

Անունը, ազգանունը, հայրանունը

__________________________

   
Սեռը

__________________________

   
Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

__________________________

   
Ծննդավայրը

__________________________

   
Քաղաքացիությունը

__________________________

   
Ընտանեկան դրությունը տվյալ պահին

__________________________

   

Անձնագրի սերիան և համարը
(օտարերկրյա անձանց համար, օրինակ՝
սոցիալական պաշտպանվածության համարը)

__________________________

   

Հասցեն (մշտական և բնակության տվյալ պահին)

__________________________

   
Հեռախոսահամարներ

__________________________

3. Նշեք այժմ և նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, ինչպես նաև դրանք կրելու ժամանակաշրջանը.

  

Անունը, ազգանունը _______________ Կրելու ժամանակաշրջանը ______________

4. Կրթություն, որակավորում.

Ուսումնական հաստատության
(այդ թվում դպրոցի) անվանումը
Գտնվելու վայրը Հաճախումների ժամանակաշրջանը
(--թ-ից մինչև --թ)
Գիտական աստիճանները
       
       
       

  

5. Ի՞նչ օտար լեզուների եք տիրապետում.

6. Աշխատանքային գործունեությունը.

  

N Կազմակերպության անվանումը Գտնվելու վայրը Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետները Պաշտոնը Ծանոթա-
գրություն
 1.          
 2.          
 3.          

  

7. Մանրամասնորեն նկարագրեք Ձեր դերը և պատասխանատվության ոլորտը որպես ղեկավար.

8. Նշեք Ձեզ անձամբ ճանաչող ֆինանսաբանկային և վճարահաշվարկային համակարգում աշխատած կամ աշխատող անձանց վերաբերյալ տվյալները, եթե այդպիսիք կան.

  

N Անուն, ազգանուն Աշխատանքի բնույթը կամ
զբաղեցրած պաշտոնը
 Հասցե    Հեռախոս
 1.        
 2.        
 3.        

  

9. Այլ տեղեկություններ.

10. Հավաստիացնում եմ, որ սույն կենսագրական տվյալներում պարունակվող տեղեկատվությունը ստույգ է և լիակատար:

Ես համաձայն եմ՝ Կենտրոնական բանկին տեղեկացնել անձնական, կենսագրական և ֆինանսական տեղեկատվության մեջ տեղի ունեցող կամ ակնկալվող որևէ էական փոփոխության փաստի մասին:

  

__________________
(ստորագրությունը)

   __________________

(ամսաթիվը)

 

Հավելված 7

 

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂ ԵՎ ԻՐԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

  

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

  

Համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի _______________200 թ. թիվ______որոշման (Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի___________200 թ. թիվ____արձանագրություն)՝

  

__________________________-ին ______________________________

(անուն, ազգանունը)                                       (անձնագրային տվյալները)

  

տրվել է վճարային քարտեր և այլ փաստաթղթեր թողարկող և իրացնող կազմակերպության ղեկավարի որակավորման դրական եզրակացություն:

  

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ՝

  

_______________ 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.05.2005, N 242-Ն 15.07.2005, N 392-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան