«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
27 դեկտեմբերի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05002411
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
5 դեկտեմբերի 2002 թ. N 386-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի ԹԻՎ 127 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ««Բանկերի սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 30-ի «Լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման կարգը հաստատելու մասին» թիվ 127 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
ա) վերնագրում «բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերը,
բ) նախաբանում «բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերը,
գ) կանոն 1-ում, կանոն 2-ի 1-ին կետում, կանոն 3-ի 1-ին կետում և կանոն 5-ում ««Բանկերի սնանկության մասին»» բառերը փոխարինել «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» բառերով,
դ) կանոն 1-ում «բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերը,
ե) կանոն 4-ի 1-ին կետի «բ» ենթակետում ««Լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների կողմից բանկի գույքի իրացման կարգի»» բառերը փոխարինել ««Լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի և վարկային կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից բանկի, վարկային կազմակերպության գույքի իրացման կարգի»» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|