Գլխավոր տեղեկություն
Համար
N 347-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2003-13.03.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2008.02.06/2(55) Հոդ.363
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.11.2002
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2003

«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
26 դեկտեմբերի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 05002397

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

5 նոյեմբերի 2002 թ.

N 347-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 14-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 12-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հաստատել «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմին` սույն որոշման ընդունման պահից եռամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ի անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանությունն ու հրատարակումը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2002 թ. նոյեմբերի 7
Երևան

 

 

 

Հավելված 1
 

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2002 թվականի նոյեմբերի 5-ի
թիվ 347-Ն որոշմամբ

 

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

 

ԳԼՈՒԽ 1.

ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
  ԳԼՈՒԽ 2. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  ԳԼՈՒԽ 4. ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
  ԳԼՈՒԽ 3. ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ
  ԳԼՈՒԽ 5. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
    ԳԼՈՒԽ 6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  14

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունների գործունեության սահմանափակումները, վարկային կազմակերպությունների համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկի մեջ մտնող տարրերի կազմը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային միությունները կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հետևյալ գործառնությունները.

ա) իրենց մասնակիցներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից ներգրավել փոխառություններ և կնքել նմանատիպ գործարքներ,

բ) տրամադրել վարկեր, փոխառություններ,

գ) տրամադրել երաշխիքներ,

դ) իրենց մասնակիցներին, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին մատուցել ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ,

ե) Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի շուկայում իրականացնել մասնագիտացված գործունեություն (դիլերային, գործակալական),

զ) գնել և վաճառել արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ և նման այլ գործարքներ,

է) իրենց մասնակիցներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ,

ը) մատուցել ֆինանսական խորհրդատվություն,

թ) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ,

ժ) իրականացնել իրենց պարտքերի հետստացման գործունեություն:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող խնայողական միությունները կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հետևյալ գործառնությունները.

ա) իրենց մասնակիցներից ներգրավել փոխառություններ,

բ) իրենց մասնակիցներին տրամադրել վարկեր և փոխառություններ,

գ) իրենց մասնակիցներին տրամադրել երաշխիքներ,

դ) իրենց մասնակիցներին մատուցել ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ,

ե) Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի շուկայում միայն իրենց մասնակիցների անունից և հաշվին իրականացնել մասնագիտացված գործունեություն (դիլերային, գործակալական),

զ) գնել և վաճառել արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ և նման այլ գործարքներ,

է) իրենց մասնակիցներից ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ,

ը) մատուցել ֆինանսական խորհրդատվություն,

թ) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ,

ժ) իրականացնել իրենց պարտքերի հետստացման գործունեություն:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող լիզինգային կազմակերպությունները կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հետևյալ գործառնությունները.

ա) իրենց մասնակիցներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից ներգրավել փոխառություններ և (կամ) նրանց հետ կնքել նմանատիպ գործարքներ,

բ) տրամադրել վարկեր, փոխառություններ,

գ) տրամադրել երաշխիքներ,

դ) իրենց մասնակիցներին, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին մատուցել ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ,

ե) Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի շուկայում իրականացնել մասնագիտացված գործունեություն (դիլերային, գործակալական),

զ) գնել և վաճառել արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ և նման այլ գործարքներ,

է) իրականացնել ֆինանսական վարձակալություն (լիզինգ),

ը) իրենց մասնակիցներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ,

թ) մատուցել ֆինանսական խորհրդատվություն,

ժ) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ,

ի) իրականացնել իրենց պարտքերի հետստացման գործունեություն:

5. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆակտորինգային կազմակերպությունները կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հետևյալ գործառնությունները.

ա) իրենց մասնակիցներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից ներգրավել փոխառություններ և (կամ) նրանց հետ կնքել նմանատիպ գործարքներ,

բ) իրականացնել պարտքի կամ առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ,

գ) տրամադրել վարկեր, փոխառություններ,

դ) տրամադրել երաշխիքներ,

ե) իրականացնել ֆինանսական վարձակալություն (լիզինգ),

զ) իրենց մասնակիցներին, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին մատուցել ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ,

է) Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի շուկայում իրականացնել մասնագիտացված գործունեություն (դիլերային, գործակալական),

ը) գնել և վաճառել արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ և նման այլ գործարքներ,

թ) իրենց մասնակիցներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ,

ժ) մատուցել ֆինանսական խորհրդատվություն,

ժա) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ,

ժբ) իրականացնել պարտքերի հետստացման գործունեություն:

6. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասի «ե» կետով սահմանված վարկային կազմակերպությունները (այսուհետև` ունիվերսալ) կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված բոլոր գործառնությունները, բացառությամբ` «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «զ» կետի և «դ» կետով սահմանված գործառնությունների մի մասի: Մասնավորապես «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «դ» կետով սահմանված գործառնություններից վարկային կազմակերպությունները միայն իրենց անունից կարող են թողարկել ճանապարհային չեկեր, իրականացնել այդ չեկերի առուվաճառք, թողարկել վարկային քարտեր, իրականացնել այդ քարտերի սպասարկումը:

7. Հաշվետեր վարկային կազմակերպությունները պարտավոր են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերում հաշվի բացման մասին տասն աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:

8. Վարկային կազմակերպությունները չեն կարող իրենց հաճախորդների և մասնակիցների համար բացել և վարել բանկային հաշիվներ: Վարկային կազմակերպություններն անկանխիկ դրամական հաշվարկները կատարում են վարկային կազմակերպությանը սպասարկող բանկի միջոցով:

9. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է վարկային կազմակերպության համար բացել և վարել հատուկ հաշիվներ` ապահովելու առանձին վճարահաշվարկային համակարգերում վերջնահաշվարկների կատարումը, եթե վարկային կազմակերպությունը տվյալ վճարահաշվարկային համակարգի մասնակից է, և վերջնահաշվարկները կատարվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով:

10. Վարկային կազմակերպության` մարմանը մինչև մեկ ամիս մնացող (այդ թվում` ցպահանջ) ակտիվների և մարմանը մինչև մեկ ամիս մնացող (այդ թվում` ցպահանջ) պարտավորությունների միջև սահմանային հարաբերակցությունը պետք է լինի նվազագույնը 120 տոկոս:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ

 

11. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը վարկային կազմակերպությունների համար սահմանում է հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները.

11.1. վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի և ընդհանուր (սեփական) կապիտալի (այսուհետև` ընդհանուր կապիտալ) նվազագույն չափերը,

11.2. ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվը` ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն11 նորմատիվ),

11.3. մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3 նորմատիվ),

11.4. արտարժույթի տնօրինման նորմատիվը. արտարժութային համախառն դիրքի և վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը:

12. Վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվների սահմանաչափերն են.

 

  Խնայողական միություններ Վարկային միություններ Լիզինգային կազմակեր-
պություններ
Ֆակտորինգային կազմակեր-
պություններ
Ունիվերսալ վարկային կազմակեր-
պություններ
Կանոնադրական կապիտալի նվազագույն չափը 50 մլն դրամ 50 մլն դրամ 100 մլն դրամ 150 մլն դրամ 150 մլն դրամ
Ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 50 մլն դրամ 100 մլն դրամ 200 մլն դրամ 250 մլն դրամ 300 մլն դրամ
Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը
(Ն11 նորմատիվ)
2% 6% 8% 10% 10%
Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը
(Ն3 նորմատիվ)
10% 20% 20% 20% 20%
Արտարժութային համախառն դիրքի և վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը 30% 30% 30% 30% 30%

 

13. Լիզինգային, ֆակտորինգային և ունիվերսալ վարկային կազմակերպությունների հիմնադրման, բանկերի կողմից իրենց գործունեության տեսակը վարկային կազմակերպության վերափոխելու ժամանակ ընդհանուր կապիտալի չափը հավասար է կանոնադրական կապիտալի չափին, բացառությամբ վարկավորում իրականացնող վերագրանցվող վարկային կազմակերպությունների, որոնք կանոնադրական և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը պետք է համալրեն գրանցումից և լիցենզավորումից հետո վեց ամսվա ընթացքում: 2005 թվականի հունվարի 3-ից ընդհանուր կապիտալի նվազագույն չափը լիզինգային կազմակերպության համար սահմանվում է 200 մլն դրամ, ֆակտորինգային կազմակերպության համար` 250 մլն դրամ և ունիվերսալ կազմակերպության համար` 300 մլն դրամ:

14. Վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալը համալրվում է բացառապես փողով` հայկական դրամով և արտարժույթով: Կանոնադրական կապիտալը հաշվառվում է երկակի գնահատմամբ` հայկական դրամով և արտարժույթով, ներդրման օրվա` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

15. Վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, Ն11, Ն3 հիմնական տնտեսական նորմատիվները հաշվարկվում են ամսական կտրվածքով, իսկ արտարժույթի տնօրինման նորմատիվը` օրական կտրվածքով:

16. Վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալը նրա հիմնական և լրացուցիչ կապիտալների հանրագումարն է: Ընդ որում, հիմնական տնտեսական նորմատիվների մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալն ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) առավելագույնը 50 տոկոսի չափով:

16.1. Հիմնական կապիտալը բաղկացած է.

16.1.1. կանոնադրական հիմնադրամից, ներառյալ բաժնետոմսերի հավելավճարը,

16.1.2. գլխավոր պահուստից,

16.1.3. չբաշխված շահույթից (եկամուտների պահուստներ):

16.2. Հիմնական կապիտալի մեծությունը պակասեցվում է.

16.2.1. վարկային կազմակերպության կողմից տրված երկարաժամկետ ստորադաս փոխատվությունների գումարի չափով,

16.2.2. վարկային կազմակերպության կողմից հետ գնված սեփական բաժնետոմսերի գումարի չափով,

16.2.3. ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքի չափով (բացառությամբ` վարկային կազմակերպության գործունեության ընթացքում օգտագործվող համակարգչային ծրագրերի և դրանց օգտագործման իրավունքների),

16.2.4. այլ բանկերի և վարկային կազմակերպությունների կանոնադրական հիմնադրամներում իրականացված ներդրումների գումարի չափով,

16.2.5. վարկային կազմակերպության սեփականությունը հանդիսացող և վերջինիս գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների և այլ նյութական ակտիվների, այդ թվում` գրավի տնօրինման արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված ակտիվների, շահագործումից դուրս և այլ հիմնական միջոցների) հաշվեկշռային արժեքի չափով, վարկային կազմակերպության սեփականություն հանդիսանալու փաստը հաստատող համապատասխան փաստաթղթի տրման օրվանից վեց ամիս հետո,

16.2.6. վարկային կազմակերպության սեփականությունը հանդիսացող և վերջինիս գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքը (հիմնական միջոցների, այդ թվում` անշարժ գույքի (շենքերի և շինությունների), այլ հիմնական միջոցների)` հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծությունը գերազանցող գումարի չափով:

16.3. Լրացուցիչ կապիտալը բաղկացած է.

16.3.1. հիմնական միջոցների վերագնահատման պահուստից. ընդ որում, լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվում է միայն վարկային կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքերի և շինությունների վերագնահատման մասով: Սույն կանոնակարգի իմաստով` վարկային կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն տարածքները, որտեղ վարկային կազմակերպությունը և նրա տարածքային ստորաբաժանումները ծավալում են իրենց գործունեությունը,

16.3.2. հաշվեկշռի միավորման (կոնսոլիդացիայի) ընթացքում առաջացած արտարժութային տարբերությունների պահուստից,

16.3.3. այլ պահուստներից,

16.3.4. երկարաժամկետ ստորադաս փոխառություններից:

16.4. Երկարաժամկետ ստորադաս փոխառությունները, սկսած դրանց մարման ժամկետի սկզբին նախորդող հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 1-ից, լրացուցիչ կապիտալի հաշվարկից հանվում են դրանց սկզբնական ընդհանուր գումարի քսան տոկոսի չափով:

16.5. Վարկային կազմակերպության կողմից ստացված փոխառությունը համարվում է երկարաժամկետ ստորադաս փոխառություն, եթե համապատասխանում է ներքոհիշյալ բոլոր կետերին միաժամանակ.

16.5.1. տվյալ փոխառությունն ստացվել է վարկային կազմակերպության չապահովված արժեթղթերի բաց կամ փակ տեղաբաշխման արդյունքում: Չապահովված են համարվում «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ պարբերության «ա» և «բ» կետերի հատկանիշներին չհամապատասխանող արժեթղթերը.

16.5.2. ըստ գործարքի պայմանների` տվյալ փոխառությունը`

ա) տրամադրվել է 5 տարի կամ ավելի ժամկետով,

բ) ժամկետից շուտ մարման ենթակա չէ,

գ) վարկային կազմակերպության լուծարման կամ վերակազմակերպման դեպքում ստորադաս է վարկային կազմակերպության բոլոր այլ պարտավորություններին, բացառությամբ` իր մասնակիցների նկատմամբ վարկային կազմակերպության ունեցած պարտավորությունների,

դ) չի տրամադրվել վարկային կազմակերպության նկատմամբ որոշակի պարտավորության կամ պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կամ որպես դրանք ապահովելու միջոց,

16.5.3. վարկային կազմակերպությունը տվյալ փոխառության դիմաց պարտավոր է հատուցում վճարել միայն այն դեպքում, եթե վարկային կազմակերպությունում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը գերազանցում է նման հատուցումը վճարելու պահին վարկային կազմակերպության կրած կորուստները (վնասներն ու ծախսերը), և միայն դրանց տարբերությունը չգերազանցող գումարի սահմաններում,

16.5.4. վարկային կազմակերպությունը տվյալ փոխառության դիմաց հատուցում վճարելու պարտավորությունից ազատվում է, եթե տվյալ հատուցումը վճարելը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կապիտալի համարժեքության նորմատիվի խախտման,

16.5.5. վարկային կազմակերպությունը մինչև փոխառության (արժեթղթերի) սահմանված մարման ժամկետը չի պարտավորվել վաղաժամկետ մարել կամ փաստացի չի մարել փոխառության որևէ մասը,

16.5.6. փոխառությունը տրամադրող անձը կամ արժեթղթերի որևէ տիրապետողը (ըստ ներկայացնողի արժեթղթերի դեպքում), սեփականատերը (անվանական արժեթղթերի դեպքում) կամ նրանց կողմից լիազորված անձը տվյալ վարկային կազմակերպության կառավարմանն ուղղակի կամ անուղղակի մասնակցելու իրավունք ձեռք չի բերում կամ փաստացի չի մասնակցում:

17. Վարկային կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում ընդհանուր կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) ապահովել ընդհանուր կապիտալի նվազագույն մեծությունը:

18. Վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև հարաբերակցությունը որոշվում է

 
Ն11
 

Կընդ

   բանաձևով,

ԱՌ

որտեղ`

___

Կընդ - ը ընդհանուր կապիտալն է (միջին օրական հաշվարկով),

__

ԱՌ - ն` ռիսկով կշռված ակտիվները, հետհաշվեկշռային պարտավորությունները և անավարտ ժամկետային գործառնությունները (միջին օրական հաշվարկով):

19. Այն օրերին, երբ վարկային կազմակերպության հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ` ոչ աշխատանքային օրերը), միջին օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:

20. Ռիսկով կշռված ակտիվների հանրագումարը վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման ժամանակ պակասեցվում է ծախսերի հաշվին ձևավորվող վարկերի, դեբիտորական պարտքերի և ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստների գումարի չափով:

21. Ռիսկով կշռված ակտիվների հանրագումարը վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման ժամանակ նվազեցվում է հիմնական կապիտալից սույն կանոնակարգի 16.2-րդ կետով նախատեսված պակասեցվող գումարի չափով:

22. Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջին օրական հաշվարկը որոշվում է

 ___   
Կընդ =

 (Կընդ1+Կընդ2+...+Կընդn) 

 ,

n

 ԱՌ

(ԱՌ1+ԱՌ2+...+ԱՌՈ)

 բանաձևերով,

n

 

որտեղ Կընդ-ը և ԱՌ-ը վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալը և ռիսկով կշռված ակտիվներն են ըստ օրերի, n-ը հաշվետու ամսվա օրերի քանակն է:

23. Վարկային կազմակերպության ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ընդգրկվում են հետևյալ ակտիվային հաշիվների մնացորդները` ներքոհիշյալ կշիռներով.

Ակտիվների տեսակները Կշիռներն ըստ
ռիսկի (տոկոս)
1. Կանխիկ դրամական միջոցներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ՝ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր, հայկական դրամով և ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժույթով 0
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ներդրված ավանդներ, վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամի համալրման համար բացված կուտակային հաշվի մնացորդներ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ 0
3. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ՝ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունների կանխավճարների գծով 0
4. Տվյալ վարկային կազմակերպությունում պահվող՝ ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժութային միջոցներով, ինչպես նաև այլ արտարժութային միջոցներով (եթե վերջիններս հանդիսանում են միևնույն արտարժույթով արտահայտված ակտիվների ապահովում), հայկական դրամով ապահովված պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, անավարտ ժամկետային գործառնություններ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ 0
5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արժեթղթերի գծով, ինչպես նաև վերջիններով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի երաշխավորություններով ապահովված պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, անավարտ ժամկետային գործառնություններ, դրանց գծով հաշվարկված տոկոսներ 0
6. Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրամիության և Եվրոպական կենտրոնական բանկի երաշխավորություններով պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, դրանց գծով հաշվարկված տոկոսներ 0
7. Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր (ներառյալ՝ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված պարտատոմսերը և բացառությամբ ռեպո համաձայնագրերով վաճառված պարտատոմսերի) և վերջիններով ապահովված պահանջներ (բացառությամբ՝ ռեպո համաձայնագրերի), հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, անավարտ ժամկետային գործառնություններ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ 10
8. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ապահովված պահանջներ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ), որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու կարգի», համարվում են անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորություններ 10
9. Դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի Հայաստանի Հանրապետության պետական մուրհակներ և վերջիններով ապահովված պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, անավարտ ժամկետային գործառնություններ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ 20
10. Ճանապարհին գտնվող կանխիկ դրամ, ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժույթով դրամական միջոցներ և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ՝ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր 20
11. Օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների կամ միջազգային ֆինանսական կազմակերպությունների (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ) երաշխավորություններով պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, դրանց գծով հաշվարկված տոկոսներ 20
12. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերում վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամի համալրման համար բացված կուտակային հաշվի մնացորդներ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ, բանկային հաշիվներ հայկական դրամով և ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժույթով ու դրանց գծով հաշվարկված տոկոսներ 20
13. Պահանջներ օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ

ԱԱԱ(Աաա1)-ից Ա-
(Ա3)   0
ԲԲԲ+(Բբբ1)-ԲԲԲ-
(Բաա3)   20
ԲԲ+(Բա1)-ից Բ-
(Բ3)   50
Բ-(Բ3)-ից ցածր
100
Վարկանիշ
չունեցող      100

14. Բանկային հաշիվների մնացորդներ և այլ պահանջներ օտարերկրյա բանկերում, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ

ԱԱԱ(Աաա1)-ից ԱԱ-
(Աա3)  0
Ա+(Ա1)-ից Ա-(Ա3)
20
ԲԲԲ+(Բաա1)-ից Բ-
(Բ3) 50
Բ-(Բ3)-ից ցածր
100
Վարկանիշ
չունեցող
100

15. Վարկային գծերի, վարկային քարտերի չօգտագործված մասերի հանրագումար 50
16. Վարկային կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքեր և շինություններ հաշվեկշռային արժեքով 50
17. Այլ պահանջներ (այդ թվում՝ սառեցված հաշիվներ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի նկատմամբ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ 100
18. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ՝ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարների (գերավճարների) գծով 100
19. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ապահովված պահանջներ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ), որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու կարգի», չեն համարվում անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորություններ 100
20. Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ հաշվեկշռային արժեքով, բացառությամբ 16-րդ կետում նշված ակտիվների 100
21. Բոլոր այն հաշվեկշռային ակտիվները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և անավարտ ժամկետային գործառնությունները, որոնք ընդգրկված չեն 1-20 կետերում 100

24. Աղյուսակում ընդգրկված հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների շարքին են դասվում երաշխավորությունները, վարկային գծերի և վարկային քարտերի չօգտագործված մասերի հանրագումարը:

25. Անավարտ ժամկետային գործառնությունների թվին են դասվում հետևյալ ածանցյալ գործիքները` ֆորվարդ, ֆյուչերս, սվոպ, օպցիոն: Ընդ որում, այդ գործառնությունների կշռման համար հիմք է ընդունվում ակտիվում դրանց հաշվեկշռային ամբողջ արժեքի և հետհաշվեկշռում այդ գործառնությունների գծով արտացոլված արժեքի 1 տոկոսի հանրագումարը:

26. Ռեպո համաձայնագրերը և ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերն ընդգրկվում են ռիսկով կշռված ակտիվների հաշվարկի մեջ` 0 տոկոսի կշռով:

27. Սույն կանոնակարգի իմաստով` պահանջները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները, անավարտ ժամկետային գործառնությունները և դրանց գծով հաշվարկված տոկոսները համարվում են ապահովված, եթե առկա է վերջիններիս ապահովվածությունը հաստատող փաստաթուղթ (գրավի պայմանագիր, երաշխիք, երաշխավորություն և այլն)` դրանց ամբողջ պայմանագրային ժամկետի համար:

28. Սույն կանոնակարգի 23-րդ կետում սահմանված աղյուսակի 13-րդ և 14-րդ կետերում օգտագործված են «Ստանդարտ» և «Փուրզ», իսկ փակագծերում` «Մուդիզ» վարկանիշային գործակալությունների կողմից սահմանված վարկանիշերը և վարկանիշային մեթոդիկան:

29. Վարկային կազմակերպությունները գրանցումից և լիցենզիա ստանալուց հետո մեկամսյա ժամկետում, իսկ հետագայում` տարին մեկ անգամ, ընտրում են վերոնշյալ վարկանիշային կազմակերպություններից մեկը և տեղեկացնում այդ մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը:

30. Վարկային կազմակերպությունները պարտավոր են վերանայել վարկանիշերն ամիսը մեկ անգամ, ամսվա առաջին աշխատանքային օրը:

31. Օտարերկրյա բանկերում բանկային հաշիվների մնացորդների և այլ պահանջների, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսների կշիռները որոշելու համար վարկային կազմակեպությունները պետք է օգտագործեն վարկանիշային կազմակերպության կողմից ներկայացվող երկարաժամկետ ավանդների ներգրավման վարկանիշերը:

32. Օտարերկրյա կառավարությունների նկատմամբ պահանջների կշիռները որոշելու համար օգտագործվում են կառավարությունների նկատմամբ պահանջների վարկանիշերը` կախված պահանջների ժամկետայնությունից, գործիքների տեսակից և արժույթից:

33. ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնում են ԱՄՆ դոլարը, եվրոն, ճապոնական իենը և անգլիական ֆունտ ստեռլինգը: ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արժույթներին են հավասարեցվում նաև շվեյցարական ֆրանկը, կանադական դոլարը, շվեդական կրոնը, դանիական կրոնը և ավստրալական դոլարը:

34. Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3) որոշվում է

 

Ն3 = 

 Ռ 

 բանաձևով,

Կընդ

 

որտեղ`

Ռ - ն վարկային կազմակերպության կողմից մեկ փոխառուին տրամադրված վարկերի, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, փոխառուի թողարկած արժեթղթերում ներդրումների, ինչպես նաև վարկային կազմակերպության նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ դեբիտորական պարտավորությունների, նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների, բանկերի կողմից տվյալ վարկային կազմակերպության դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված տրամադրված փոխառությունների և կամ երաշխիքների եթե տվյալ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ վարկային կազմակերպությունը գումարն է: Վարկերը և այլ պարտավորությունները (այդ թվում` երաշխիքները և երաշխավորությունները) ռիսկի հաշվարկում ընդգրկվում են 23-րդ կետում սահմանված կշիռներով,

Կընդ-ը վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի միջին մեծությունն է հաշվետու ժամանակաշրջանում (հաշվարկվում է համաձայն 22-րդ կետի):

35. Փոխատվության տրման պահին իսկ սույն կետով նախատեսված այլ պարտավորության ծագման դեպքում` պարտավորության ծագման պահին նորմատիվը հաշվարկվում է նաև տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ:

36. Արտարժութային դիրքը վարկային կազմակերպության արտարժույթով ակտիվների և պարտավորությունների միջև եղած տարբերությունն է` հաշվի առած հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների գծով պահանջները և պարտավորությունները (սվոփ, ֆյուչերս, ֆորվարդ, օպցիոն) համապատասխան արտարժույթներով: Ընդ որում, նորմատիվի հաշվարկի մեջ ընդգրկվում են այն հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին, կամ կնքված պայմանագրերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միասնական ձևին:

37. Արտարժութային փակ դիրքը վարկային կազմակերպության արտարժույթով ակտիվների և պասիվների միջև եղած քանակական հավասարությունն է:

38. Արտարժութային բաց դիրքը վարկային կազմակերպության արտարժույթով ակտիվների և պասիվների միջև եղած քանակական անհավասարությունն է:

39. Զուտ արտարժութային դիրքը հաշվարկվում է որպես տարբեր արտարժույթների դիրքերի հանրագումար` հաշվի առնելով տվյալ դիրքի նշանը (կարճ կամ երկար):

40. Համախառն արտարժութային դիրքը հաշվարկվում է որպես արտարժույթների տարբեր խմբերի դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:

41. Արտարժութային երկար դիրքի դեպքում վարկային կազմակերպության արտարժույթով ակտիվային հաշիվների մնացորդները գերազանցում են արտարժույթով պասիվային հաշիվների մնացորդները:

42. Արտարժութային կարճ դիրքի դեպքում վարկային կազմակերպության արտարժույթով պասիվային հաշիվների մնացորդները գերազանցում են արտարժույթով ակտիվային հաշիվների մնացորդները:

43. Արտարժութային դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով, իսկ նորմատիվը սահմանվում է 2 խմբերով`

43.1. Առաջին խումբ. ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժույթների, ինչպես նաև շվեյցարական ֆրանկի, կանադական դոլարի, շվեդական կրոնի, դանիական կրոնի, ավստրալական դոլարի համար:

43.2. Երկրորդ խումբ. Այլ արտարժույթների համար:

44. Արտարժութային բաց դիրքը հաշվարկվում է յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում հայկական դրամով: Պասիվային սալդոն նշվում է բացասական նշանով` ցույց տալով արտարժութային կարճ դիրքը, իսկ ակտիվային սալդոն` դրական նշանով` ցույց տալով արտարժութային երկար դիրքը: Յուրաքանչյուր խմբի ներսում հաշվարկվում է զուտ արտարժութային դիրք, իսկ երկու խմբերի համար միասին հաշվարկվում է համախառն արտարժութային դիրք, որն իրենից ներկայացնում է առաջին և երկրորդ խմբերի արտարժութային դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:

 

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

45. Սույն կանոնակարգով սահմանված պահանջների չկատարման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունները, ինչպես նաև դրանց ղեկավարները պատասխանատվություն են կրում «Վարկային կազմակերպությունների մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

46. Սույն կանոնակարգի կրճատ անվանումն է` «ԿԲ կանոնակարգ 14»: