Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 153
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.09.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի վարչություն
Ընդունման ամսաթիվ
15.09.1995
Ստորագրման ամսաթիվ
15.09.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.09.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 սեպտեմբերի 1995 թվականի թիվ 153

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության նախկինում ընդունված մի քանի որոշումներ կամ դրանց առանձին կետերը ուժը կորցրած ճանաչելու, դրանցում փոփոխություններ կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության

1) 1994 թվականի մայիսի 5-ի «Բանկերի կողմից Հայաստանի հանրապետության արժույթով իրականացվող պարտադիր ծառայությունների ցանկի մասին» թիվ 24 որոշումը.

2) 1994 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող լիազոր բանկերի կողմից արտարժութային նվազագույն ծառայությունների իրականացման մասին» թիվ 32 որոշումը.

3) 1994 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 26-ի թիվ 37 և սեպտեմբերի 26-ի թիվ 78 որոշումներով նախատեսված տուգանքների գանձման ժամանակավոր կարգի մասին» թիվ 96 որոշումը.

4) 1994 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության թիվ 50 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 66 որոշումը.

5) 1994 թվականի հուլիսի 6-ի «Չկանոնակարգված գործառնությունների մասին» թիվ 42 որոշումը.

6) 1994 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի փոխանակման կետերի ստեղծման և գործունեության մասին» թիվ 52 որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետը.

(6 ենթակետը չեղյալ է համարվել 16.08.96 թիվ 141 որոշում)

7) 1995 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող և գործող բանկերի արտարժույթով բանկային գործառնությունների արտոնագրման կարգի մասին» թիվ 17 որոշմամբ հաստատված կարգի 3.1, 3.5 ենթակետերը և 3.12 ենթակետի 2-րդ պարբերությունը.

(7 ենթակետը չեղյալ է համարվել 16.08.96 թիվ 141 որոշում)

8) 1995 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 131 որոշման և 1995 թվականի հունվարի 25-ի թիվ 17 որոշմամբ հաստատված կարգի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 47 որոշման 2 «գ» ենթակետը:

(8 ենթակետը չեղյալ է համարվել 16.08.96 թիվ 141 որոշում)

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից կանխիկ վարկեր տրամադրելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 17-ի թիվ 33 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հոկտեմբերի 13-ին Ն-09-40-1 որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 1993 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 7 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 73 որոշման առաջին կետի առաջին պարբերությունը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.

«1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը կարող են կանխիկ վարկեր տրամադրել ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին Հայաստանի Հանրապետության դրամով, իսկ արտարժույթով` օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացիկ արժութային գործառնություններ իրականացնելու նպատակով»:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող գործառնությունների կանոնակարգման և արտարժույթով բանկային հաշիվների բացման ու վարման մասին» թիվ 124 որոշման առաջին կետում, 1995 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող և գործող բանկերում արտարժույթով բանկային գործառնությունների արտոնագրման կարգի մասին» թիվ 17 որոշմամբ հաստատված սպասարկման արտոնագրի (ձև 2.6ա) առաջին կետում, գլխավոր արտոնագրի (ձև 2.6բ) 4-րդ կետում, 1994 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի արտարժույթով բանկային գործառնությունների արտոնագրման մասին» թիվ 131 որոշման 4-րդ կետում «օտարերկրյա» բառը փոխարինել «ոչ ռեզիդենտ» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, նրանց բաժանմունքներում և ստորաբաժանումներում, այդ թվում նաև արտարժույթի փոխանակման կետերում սեփականաշնորհման պետական արժեթղթերի առք ու վաճառքի մասին» թիվ 111 որոշման մեջ և դրանով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) որոշման վերնագրում, առաջին և երրորդ կետերում, որոշմամբ հաստատված կարգի վերնագրում «նրանց բաժանմունքներում և ստորաբաժանումներում, այդ թվում նաև» բառերը փոխարինել «դրանց մասնաճյուղերում և» բառերով:

բ) կարգի առաջին կետը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և դրանց մասնաճյուղերը Հայաստանի Հանրապետության դրամով կարող են իրականացնել սեփականաշնորհման պետական արժեթղթերի առք ու վաճառքի գործառնություններ իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների (կազմակերպությունների) և ֆիզիկական անձանց, իսկ արտարժույթի փոխանակման կետերը միայն ֆիզիկական անձանց հետ»:


քաղ. Երևան
թիվ 153

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան